«Ես ճիշտ էի՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ Երրորդ հանրապետության առաջին ղեկավարը, որը հունվարի 6-ին Եկեղեցի չգնաց: Եվ օր-օրի երկրում նրա համար վտանգավոր են դառնալու բոլոր վայրերը, որտեղ հասարակություն կա: Սա է կապիտուլյանտի ճակատագիրը:
Ճիշտ գտնվեցի նաև մյուս հարցում. Եկեղեցու ճանապարհն ընդդիմադիր ակտիվիստները փակել էին: «Բարոյական հաղթանակն» ապահովված է, բայց կապիտուլյանտը մի քանի օր հետո հանգիստ Մոսկվա կգնա, եթե նույնիսկ Եկեղեցում ընդամենը մեկ մոմ էր վառելու, իսկ Մոսկվայում հերթական պետականաքանդ փաստաթուղթն է ստորագրելու:
Ինչո՞ւ է այսպես. դատեք ինքներդ… Շուտով դրա մասին էլ կխոսեմ»,-ֆեյսբուքյան էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։