Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մի քաղաքականացրեք» պետության կորուստը. Էլինար Վարդանյան

13/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն: Այս մասին իր հոդվածում գրել է  Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։

«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Մի քաղաքականացրեք», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ», «Սա իրավական խնդիր է, կրթական է, տնտեսական է» չգիտեմ ինչ է… Ու այսպես կեղծվեցին օրակարգեր։

Երկրի տնտեսական, հարկային ոլորտի փոփոխությունների դեմ բողոքի դուրս եկողները պահանջում էին խնդիրը չքաղաքականացնել։

Երկրի սոցիալական ոլորտում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային վիճահարույց համակարգը, որը լրջագույն խնդիր էր նաև սերունդների համար, բողոքողներն ասում էին քաղաքական ուժերը թող չխառնվեն, սա քաղաքական խնդիր չէ։

Քաղաքական հարց չէր նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունները։ «Մի քաղաքականացրեք, սա իրավական գործընթաց է», «կեղծ օրակարգ է» արտահայտություններով կոտրվեց «Ոչ»-ի իրական համակարգը, և այն վերածվեց պսևդոբևեռի։

Մի քաղաքականացրեք-ով զուգորդվեցին էլեկտրաէնեգրայի թանկացման, տրանսպորտի սակագնի փոփոխությունների, բուհերի վարձավճարների  բարձրացման և շատ այլ խնդիրների դեմ պայքարները։

Մի քաղաքականացրեք-ով է ընթանում նաև քաղաքական պատվերով հարուցված քրեական գործերի քննությունը։ Գաղտնազերծված հեռախոսային ձայնագրություններով բացահայտվում է, որ քրեական հետապնդումը երկրի առաջին դեմքից իջեցված հրահանգ է, գործի ողջ քննությունը՝ և նախաքննությունը, և դատաքննությունը, վկայում են քաղաքական պատվերի առկայությունը, բայց իշխանության օրբիտայում լավ տեղավորված խմբերն ու կազմակերպությունները պնդում են, որ դա իրավական պրոցես է, քաղաքականացնել պետք չէ։

Այս երևույթը առավել այլասերված տեսք ստացավ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ասում են պատերազմը մի քաղաքականացրեք, դա պատերազմ էր։ Սահմանային դիրքերը հանձնելը, սահմանները Ալիևի ցանկությամբ ձևելը մի քաղաքականացրեք, Թուրքիայի և Ադրբեջանի հետ արժանապատիվ բանակցությունների անհրաժեշտությունը մի քաղաքականացրեք, Սյունիքով միջանցքի հարցը մի քաղաքականացրեք, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, գերիների հարցը մի քաղաքականացրեք։ Բա ի՞նչը քաղաքականցնենք, ձեր տգիտությունն ու անճարությո՞ւնը։

ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ հայտարարություն են տարածում, որտեղ շեշտում են, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։ Հետո ասում են. «Մի քաղաքականացրեք»։

Ամենավտանգավորն այն է, որ իշխանության տված խայծը հեշտությամբ կուլ են տալիս հանրության լայն շերտեր։ Զոհերի ընտանիքները գրկաբաց ընդունում են իրենց զավակներին՝ առանց զրահաբաճկոն, առանց սաղավարտ, թշնամու բայրաքթարների տակ ուղարկողներին, դե դա հո քաղաքական հարց չէ։ Գերիների ծնողները իշխանության ուղղորդմամբ իրենց զավակներին չվերադարձնելը կապում են ընդդիմության հետ, և պահանջում են գերիների վերադարձը չքաղաքականացնել։ Իր տունն ու հողերը կորցրածը պահանջում է իր կորուստները չքաղաքականացնել։

Այս վտանգավոր երևույթը գնալով խորանում է։ Սա պետություն չունեցող ժողովրդի մտածելակերպ է։ Սա պետականություն չունեցող երկրի մոտեցում է։ Այսպես շարունակվելու պարագայում, իշխանությունների ապաշնորհության և անգրագիտության պատճառով եթե մի օր էլ կորցնենք մեր պետականությունը /իսկ դրա սպառնալիքն այս իշխանության օրոք ամեն օր կա/, ասելո՞ւ են «Մի քաղաքականացրեք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւի դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով.Արցախի ԱԳՆ ղեկավար

Հաջորդ գրառումը

Շոյգու․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքերը տեղափոխում են Ռուսաստանի սահմանների մոտ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Ահազանգ. Թաքցնում են՝ որ հիվանդանոց են տարել կալանավորված մորն իր 8 ամսական երեխայի հետ

13/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Շոյգու․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքերը տեղափոխում են Ռուսաստանի սահմանների մոտ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական