Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

Հակոբ Ավետիքյան
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիովին համաձայն եմ մեր այն տեսաբանների, նաեւ ռուս վերլուծաբանների հետ, որոնք Հայ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավանքը դիտարկում են հայ ժողովրդի, Հայոց պետականության դեմ միջազգային դավադրության տիրույթում, իսկ միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը, առավել որոշակի, այդ դավադրության գլխավոր հրահրիչ է համարում նախագահ Թրամփի վրա մեծ ազդեցություն ունեցող եւ իսրայելական ծավալապաշտության ջերմ պաշտպան ամերիկյան Բողոքական, այսպես կոչված Ավետարանչական եկեղեցին:

Անշուշտ դրա վրա պետք է ավելացնել նաեւ Ն. Փաշինյանի անձնական որակները, որի նմաններին Մարքսիզմի տեսաբանները ժամանակին բնութագրել են իբրեւ «ձախության մանկական հիվանդություն» ունեցողներ:

Արդարեւ, հիվանդ է այս տղան, որ հավանաբար մանկապատանեկան հասակից վարակված է եղել բացառիկության ախտով, շրջապատի մարդկանց հնազանդեցնելու, հպատակեցնելու վարակով, որը, ինչպես չբուժված բոլոր հիվանդությունները, որոնք տարիքի, դիրքի ու պաշտոնի հառաջացմանը համընթաց՝ խորանում, թարախակալում, անբուժելի են դառնում եւ սպառնում կործանարար հետեւանքներ ունենալ ոչ միայն տվյալ անձի, այլեւ շրջապատի մարդկանց, ընդհուպ՝ հանրության, ազգի, պետության համար:

Ահա՛ թե ինչու նա այսօր մերժում, հակադրվում, դավադրական հնարքներ է ի գործ դնում Հայ եկեղեցու եւ հայ եկեղեցականների դեմ, որովհետեւ Եկեղեցին ունի համազգային լայնատարած հետեւորդներ, հավատացյալներ, ինչը, նրա կարծիքով, անընդունելի է: Առավել՝ անընդունելի են Եկեղեցուն գումար նվիրողները, բարերարները, բարեգործները, որոնք ոչ թե իրեն կամ իր տիկնոջը, այլ՝ իր խոսքով՝ «չուլանների» պետին՝ Ամենայն հայոց կաթողիկոսին են նվիրաբերում իրենց գումարները: Այդ «սխալը», նրա կարծիքով, եղել է Սամվել Կարապետյանի կողմից, որն ի՛ր ձեւով է վարվել, որի համար արժանի է պատժի, շինծու դատավարությամբ բանտ նստելու, ինչպես մեր երեք արքեպիսկոպոսները՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Մկրտիչ Պռոշյանը, մյուս եկեղեցականները, սարկավագները:

«So what?», հետո ի՞նչ, պիտի ասեն մարդիկ. Նիկոլի հիվանդ լինելու մասին գիտենք, նրա կամայականություններին ծանոթ ենք արդեն 7 տարի: Սակայն այդ բոլորն ի՞նչ կապ ունեն ընդդեմ Հայ եկեղեցու, այսինքն հայ ժողովրդի դեմ նյութված եւ կիրառվող միջազգային դավադրության հետ, ինչը պնդում եք դուք եւ ուրիշներ:

Բանն այն է, որ Նիկոլն ու իր շրջապատի մարդիկ մարտնչող տգետներ են նաեւ, այսինքն՝ իրենց տգիտությամբ սոնքացող համբակներ, որոնք ոչինչ չգիտեն հայ ազգային պետականության կարեւորագույն ինստիտուտներից Հայ եկեղեցու ոչ միայն ներհայկական, այլեւ հատկապես միջազգային՝ ոչ միայն քրիստոնեական, այլեւ մահմեդական եւ ընդհանրապես կրոնական արժեքի մասին: Արժեք՝ որին քաջ ծանոթ են միջազգային պետական ու կրոնապետական համապատասխան ինստիտուտները, նույնիսկ՝ գաղտնի ծառայությունները Մ. Նահանգների, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Վատիկանի: Դժբախտաբար դրա գիտակցությունը չունեն նույնիսկ Հայ եկեղեցու բարձրաստիճան շատ հոգեւորականներ: Եթե գիտակցեին, նրանցից ոմանք աժանապատիվ կպահեին իրենց որպես փառապանծ Եկեղեցու պատասխանատուներ, չէին ընկրկի նիկոլական խարդավանքների առաջ, չէին ուրանա, չէին դավաճանի իրենց հոգեւոր եղբայրներին, որի արդյունքում երեկ իրականացավ, հերթական անգամ, Փաշինյանի ծրագիրը՝ ձերբակալել նաեւ Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին:

Խնդիրն այն է, որ սկսած 5-րդ դարից եւ այնուհետեւ Միջին դարերում, նույնիսկ Օսմանյան կայսրության օրերից մինչեւ այսօր, քրիստոնեության սրբություն սրբոց գլխավոր տեղավայր ու սրբավայր համարվող Երուսաղեմում, Հայ եկեղեցին ունի եւ դարերով պահպանված կալվածային այնպիսի իրավունքներ, զորս չունեն անգամ հզորագույն տերությունները, անհամեմատ ավելի մեծ եկեղեցիները, եւ որոնց նկատմամբ խանդով են լցված հրեական սիոնիստական կազմակերպությունները, այսինքն՝ Իսրայելը, նրա դաշնակից երկրները, Թուրքիան,  Ադրբեջանը ու մանավանդ Մ. Նահանգները:

Ավելի պարզ ներկայացմամբ բացատրենք: Շուրջ մեկ միլիարդ հետեւորդներ ունեցող Կաթոլիկ եկեղեցին ավելի փոքր տարածք եւ հեղինակային իրավունքներ ունի Քրիստոսի Հարության տաճարում, քան Հայ եկեղեցին: Բեթղթեհեմի Սբ. Ծննդոց տաճարում Կաթոլիկ եկեղեցին չունի որեւէ իրավունք, քանզի այդ սրբավայրի տերը Հայ եկեղեցին է՝ Հույն Ուղղափառ եկեղեցու հետ: Վերջինիս հետեւորդների թիվը, ներառյալ ռուս Ուղղափառ եկեղեցին, հասնում է կես միլիարդից քիչ ավելիին՝ ունի նույնքան իրավունքներ Ձիթենյաց լեռան վրա գտնվող Սբ. Աստվածածին ստորգետնյա տաճարում՝ որքան Հայ եկեղեցին:

Անշուշտ, քրիստոնյա մյուս եկեղեցիները, ինչպես Հայ եկեղեցին, Երուսաղեմից դուրս բազմաթիվ ունեցվածքներ եւ սրբատեղիներ ունեն, սակայն քրիստոնյա Արեւելյան եկեղեցիների՝ այսպես կոչված առաջամարտիկը համարվում է մե՛ր Եկեղեցին, որի իմաստուն առաջնորդները, դարերի ընթացքում հնարավորություն են տվել ասորական, ղպտի, քաղդեական, եթովպական եւ քրիստոնյա փոքրամասնական այլ եկեղեցիներին տարին մեկ կամ մի քանի անգամ աղոթք ու պատարագ մատուցել հայոց ենթակա սրբատարածքներում. հետեւաբար՝ համախոհությունը վայելել այդ ազգերի հոգեւոր ու պետական իշխանությունների, նրանց աջակցությունը, երախտագիտությունը:

Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմի մեր գլխավոր՝ Սրբոց Հակոբյանց պատրիարքանիստ վանքին, որի խորանի տակ կա Քրիստոսի աշակերտներից Հակոբի գլխատված գլուխը, ապա այն համարվում է հայապատկան մնացած սրբավայրերի ղեկավարման կենտրոնը, մի կատարյալ բերդաքաղաք, հինավուրց պարիսպներով, որի գլխավոր դարպասի ամրապատի վրա փորագրված է Մոհամադ Մարգարեի անեծքը, թե ով որ համարձակվի ներխուժել վանք, արժանանալու է Ալլահի նզովքին: Արձանագրություն՝ որի կողքին փորագրված է նաեւ Խաչակրաց արշավանքից հետո Երուսաղեմը եւ այնտեղ գտնվող՝ մահմեդական ամենահայտնի Ալ Աքսա մզկիթի ազատարար համարվող Սալահեդդինի նույնաբովանդակ ու պաշտպանիչ արձանագրությունը:

Մեր եկեղեցին, արդարեւ, նրա կառույցները, առավել եւս՝ իրավունքները պաշտպանված են եղել եւ առայսօր պաշտպանության տակ են գտնվում, միջազգային իրավունքով, Հորդանանի հաշեմական թագավորության ու թագավորի:

Իսկ որտե՞ղ են գտնվում Սրբոց Հակոբյանց վանքը, տաճարը, հարակից Հրեշտակապետաց եկեղեցին, Ժառանգավորաց վարժարանը, Թարգմանչաց դպրոցը, Գյուլբենկյան Մատենադարանը, ՀԲԸՄիության, Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան Մշակութային Միության, ՀՅԴաշնակցության երիտասարդական ակումբները, վերջապես՝ ամրոցավանքաբնակ մեր ազգակիցները. հենց ա՛յն բլրի վրա, որը կոչվում է Սիոնի լեռ, այսինքն բարձունք՝ որտեղից ծագել է սիոնիզմը:

Եվ ահա այստեղից է բխում այն խանդոտ վերաբերմունքը, թե հայերն ինչո՞ւ պետք է տիրանան եբրայերեն՝ «Էրեց Յիզրայել Շլեմա» (Իսրայելի սուրբ հողը)  ամենահրեական այդ հատվածին: Հատված՝ որը գտնվում է Հին Երուսաղեմ բերդաքաղաքի Բաբ Դաուդ եւ Բաբ Հադիդ ճանապարհի վրա, որը բաժանում է արաբական Երուսաղեմը հրեականից: Այսինքն՝ «բուֆերային» զոննա, ժամանակին Բեռլինի պատի նման՝ Արեւելյան եւ Արեւմտյան հատվածները իրարից բաժանող տարածք, որի չեզոքությունն ու անձեռնմխելիությունը արդեն քանի տարի պաշտպանում են սաղիմահայ մեր երիտասարդները գիշեր ու ցերեկ, «Կովերու պարտեզ» կոչված հատվածում եւ այլուր, ինչպես դարեր շարունակ մեր վարդապետները, քահանաներն ու սարկավագներն են գիշեր-ցերեկ հսկել, կռիվ տվել մրցակից եկեղեցականների ոտնձգությունների դեմ:

Ընթերցողս միշտ իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ այս ամբողջը պատմեցիր՝ շեղվելով թեմայից:
Թեմայից չեմ շեղվել, այլ փորձել եմ պատկերացում տալ ընթերցողներին, թե համաշխարհային գետնի վրա ի՛նչ արժեք, հեղինակություն ու կարեւորություն ունի Հայ եկեղեցին, որն իր կամքից անկախ, ինչպես նկարագրված պայմաններում, գտնվում, ավելի ճիշտ՝ հայտնվում է արաբ-իսրայելական կոնֆլիկտի կիզակետում, որտեղ մենք, մեր Եկեղեցին, բաժանարար գիծն ենք գծում կատաղի հակամարտողների միջեւ:

Դժբախտաբար, այս բոլորը չեն գտնվում ո՛չ մեր Եկեղեցու վերին իշխանության, ո՛չ էլ պետական իշխանության դիտակետում: Եթե գտնվեր, եթե ենթակա մարմինների, եկեղեցական թե պետական, տեսադաշտում լիներ, ապա չէր լինի  Փաշինյանների քաղաքական կուրության հետեւանք արշավը Հայ եկեղեցու դեմ եւ ո՛չ էլ եկեղեցական բարձրագույն իշխանության անհամարժեք դիմադրողականությունը, ո՛չ էլ բարձրաստիճան որոշ եկեղեցականների եսակենտրոն, ինքնասեւեռուն կեցվածքը՝ իրենց ճղճիմ շահերի համար: Այսինքն այս պարագայում մենք գործ ունենք եկեղեցական մի իշխանության հետ, որը չգիտի, չի էլ ուզում գիտենալ, որ ինքը, իրենք, ոչ թե իրենց անձնական շահերին պետք է հետամուտ լինեն, այլ՝ համազգային ուժ, արժեք, ուժականություն ունեցող ղեկավարություն, մեր Եկեղեցու միջազգային հեղինակությունը ի շահ մեր ժողովրդի, ի շահ Հայոց հայրենիքի ու պետականության ի գործ դնելու արժանի վստահությամբ:

Հայ Առաքելական եկեղեցին միջազգային ասպարեզում, դժբախտաբար, ավելի բարձր գործոն է, քան Հայոց պետականությունը, ավելի մեծ հեղինակություն՝ քան պետական իշխանությունը:

Մեր եկեղեցին, միջազգային ասպարեզում, ավելին է, քան մենք: Այդ առավելությունը հօգուտ մեզ, մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր պետությանը չծառայեցնելը ճակատագրական սխալ է, որի հետեւանքները մենք կրում ենք ու շարունակելու ենք կրել:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհակալիք

Համանման Հոդվածներ

5 դեկտեմբերի, 2025

Շնորհակալիք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իրան-Իսրայել պատերազմի վերսկսման վտանգը եւ Թեհրանի կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը

05/12/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական