Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ոչինչ չեն անում կամ մենք զբաղված ենք «ոչնչով»

16/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում գլխիվայր է ամեն ինչ. խաթարված է ներերկրային շարժը, կյանքը՝ քաղաք-առ քաղաք, գյուղ առ գյուղ, խաթարված է մեր բոլորի անձնական կյանքը, որից ընդամենը փշրանքներ են մնացել հիմա (բացառությամբ որոշ դուրսպրծուկների, հայկականության հետ չնչին աղերս ունեցող «միֆական տականքների», որոնք վայելել և վայելում են իրենց կյանքը՝ տրորելով արդեն իսկ ճզմված Հայաստանին, ու չունեն անհանգստության հյուլե անգամ) և մենք փորձում ենք կառուցել մեր ներկան՝ չանելով ոչ մի ցատկ, ոչ մի քայլ: Ամենուր գոռոցներ են, գռմռոցներ, կաղկանձ, ամեն մի ձեռք մի կոչնակ է, ամեն մի փողկապ՝ գալիք միապետ: Ամեն մի «թոթով» լեզու  ճարտասան է, իսկ ամեն մի  հնչած «սրամիտ» հայհոյանք՝ սոփեստական մի տրակտատ: Մենք ոչինչ չենք անում, կամ մենք զբաղված ենք «ոչնչով»: Աջ կողմում դեմ են, ձախում՝ կողմ, առջևից հայհոյում են, ետևից՝ անիծում, իսկ վերևից ոչ մի արձագանք չկա (իսկ ցածում՝ հողում գոլորշանում է մեր քրիստոնե պայքարը)…

    Հայաստանը կամ հայկական աբսուրդային անելանելիությունը մեր երկրի կենսական, առաջ մղող ուժն է, բայց թուլ տվեք հավելել, որ նման տխմարագույն և ցանցառ գոյավիճակն անմրցունակ է մեր պատմության անորոշ, մշուշոտ քառուղիներում: Թվում է՝ ելքերի, փակուղուց խույս տալու անսպառ անցքեր կան, թվում է՝ անամպ է հայոց գալիք երկնքի տեսլականը, բայց Հայաստանն առանց պայքարի և հայն առանց չլուծվող խնդիրների ու մեկ այլ՝ խանգարող հայի՝ անիրատեսական է: Մեր երկրում հազվադեպ են համակեցության օրենքների գիտակները. հիմնականում կամ տրորում են կամ  հրմշտում, իսկ հեռավորության դեպքում հայհոյում, խարանում և այսպես շարունակ: Համացանց ասվածը, որը մեր կենցաղի անբաժանելի մասնիկն է դարձել, մեր ընթացիկ պայքարի «պարտվողական» դրոշակ գցողն էր և է. հիմա էլ ինտերնետային «առօրյայում» (ֆեյսբուք) կոչվածում հայհոյահարվում, կարկտահարվում է մի ողջ հանրություն, մի ամբողջ վիրտուալ Հայաստան  (մի անկյունում հայաստանյան բնանկար, ներքևում օդ կրակողի լկտի բառեր): Հարցնում եմ. Արդյոք հարմարավե՞տ է կեցությունը և մեր երկրի գալիքով տապակվելն այս հեղձ անոթում: Այն փակոցի մեջ, ուր և՛ շոգ է և՛ միաժամանակ ցուրտ, և՛ տոթ է, և՛ սարսափելի փոթորիկ: Թերևս հոռետեսական հնչի, բայց սա մենք ենք: Սգացողն էլ, կարոտողն էլ, երինջային իշխանությունն էլ, «այոն» էլ, «ոչն» էլ, տգիտության մշուշում նոր բաճկոնով հիացողն էլ, պարտությունից որբացածն էլ, այս «ստորոգյալ» դադարից շունչ քաշող- խախանդ երկիր մեկնողն էլ, հաշմվածն էլ, վերջինիս առողջության գումարը վատ տնօրինող «փողկապն» էլ, անհոգ մոզիների պես ամենուրեք որճացողն էլ և այս ամենի ֆոնին բուտիկների զեղչերին սպասող խղճուկն էլ մենք ենք: Բացառապես մենք: Շարքը հավերժական է, կլրացնի մի ամբողջ հաստափոր կատալոգ, բայց… բայց այնտեղ, անհայտ մի որջում, մեր արտասուքի մի կտորը գերության մեջ հայհոյում է կյանքն առհասարակ:

   Մինչև ե՞րբ է լողալու այս անորոշությունը ու մենք  ի՞նչ ենք ուզում և երևութապես ի՞նչ ենք անում այս մանկան ափի պես նեղլիկ երկրում: Մենք այնքան ենք հեռվացել կյանքի բնականոն սողանքից, որ  հիմա ոչ թե ապագա, այլ գոնե ներկա պետք է ստեղծենք, առողջ ներկա, որը շատ ու շատ լուսնային տարիներով հեռու է մեզնից:

Հ. Գ. Ի՞նչ է նշանակում. «տապալվեց այս կամ այն հարցի բանակցումը» անմեղացնող լոզունգը: Չտապալեիք, չսխալվեիք, դուք իրավունք չունե՛ք սխալվելու: Ձեզ աջակցում են տասնյակ գլուխներ, որոնք հեռվից մարդկային գլխի կերպարանք ունեն կամ, ամեն դեպքում, նման են դրանց…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել հայտարարություն, որում մեղադրում է Հայաստանին

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել հայտարարություն, որում մեղադրում է Հայաստանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական