Մենք անելու ենք զանգվածային ընդվզում. Ռոբերտ Քոչարյան

74

«Այս իշխանություններն ինքնակամ չեն թողնելու ղեկը։ Պետք է զանգվածային պայքար։ Մենք անելու ենք զանգվածային ընդվզում։ Ես արդեն որոշակի ժամանակ եմ նշել դրա համար։ Զանգվածային ընդվզում սկսելու ճանապարհին ենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն ու ավելացրել, որ լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ բերելու են հաջողությունների։

«Մարդիկ ասում են՝ մի բան արեք, էսպես չի լինի։

Ճիշտ են ասում նրանք, բայց որպես պատասխանատվություն վերցրած մարդ՝ հասկանում եմ, որ պետք է բոլոր քայլերը ճիշտ կազմակերպել, որովհետեև չհաջողելու դեպքում այդ նույն մարդիկ կարող են ասել՝ ինչո՞ւ ճիշտ հաշվարկներ չէիք արել»։