Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու. Տիգրան Աբրահամյան

19/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են… լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մենք պետք է՞ պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա գրառումը՝ ստորև.

«Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստացնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։

Արդյո՞ք կհաջողվի դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։
Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքե՞ր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։

Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։

Նախկինների ցանկությամբ է՞ Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պնախարար։ Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմամբ ե՞ն պաշտոնների նշանակել։

ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։

Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։

Ասածս ինչ է՝ ձեր նշանակած հրամկազմն է, պաշտպանական ոլորտի ձեր նշանակած պատասխանատուները, ոլորտում ձեր վարվող քաղաքականությունը, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս, ո՞ւմ վրա եք պատասխանատվությունն ու մեղավորությունը փորձում բարդել։

Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չե՞ք հասկանում, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։

Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։

Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են… լավ մտածեք, մենք ե՞նք ձեր տեղը մեղավոր, մենք պետք է՞ պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։

Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։

Ու բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլն ասում է՝ ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից խուսափելու հնարավորություն կտամ, սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է, պետության վախճանը հենց այսպես է լինում․ Անդրանիկ Թևանյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն. Վահե Հովհաննիսյան

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Մեր եկեղեցին ավելի հզոր է քան… մենք

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Իշխանությանն ու ընդդիմությանը տաքացնող նոր թեմաներ

05/12/2025
5 դեկտեմբերի, 2025

Արցա՞խ, թե՞ Ղարաբաղ. Խաղաղության սադրանք

05/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական