Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոնին շարունակում են «անարգանքի սյանը գամել». պատճառն Ադրբեջանից ակնկալվող էներգետիկ ռեսուրսներն են

03/07/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Մարսելում կանխակալ, միակողմանի և իրականությունից հեռու հայտարարությունները, որոնք շրջանառվում են այս երկրի հայկական լոբբիի կողմից, որի հետ հետ նա հանդիպել է, վկայում են Ղարաբաղում անջատողականությանը նրա ակտիվ աջակցության մասին»,- EU Reporter-ում գրել է վերլուծաբան Ջեյմս Ուիլսոնը։

Ըստ հոդվածագրի՝ բողոքի ցույցերից ցնցված իր երկրում կարգուկանոնը վերականգնելու փոխարեն, Մակրոնը զբաղված է քաղաքական խաղերով, որոնք կարող են «հրկիզել» Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը էներգետիկ ռեսուրսների աղբյուր է ամբողջ Եվրամիության համար։

Ուշադրություն դարձրեք եվրոպացի լրագրողի ձևակերպմանը՝ «Հարավային Կովկսան ամբողջ Եվրամիության համար էներգետիկ ռեսուրսների աղբյուր է». այսինքն՝ թքած, թե գերտերությունների շահերի բախումից այստեղ հայեր, հայերի հայրենիք Արցախ ու  Հայաստան է ոտնակոխ արվում։ Պետք է զգույշ ու հաշվենկատ լինել, Ադրբեջանի հասցեին ոչ մի թթու խոսք չասել, անգամ եթե այդ երկիրն ու նրա բռնապետը պատերազմական հանցագործ են, ցեղասպան ու պատրաստվում են  հոշոտել Արցախն ու Հայաստանը։ Եթե կա համաեվրոպական տնտեսական շահ՝ էներգետիկ աղբյուրները գալիս են ագրեսոր Ադրբեջանից, միևնույն է, պետք է լռել հանուն տնտեսական այդ շահի։  

Հարավային Կովկասը փոքր տարածք է, բայց այստեղ բախվում են մի քանի գերտերությունների շահեր։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք հանդես են գալիս որպես խաղաղ համաձայնագրի միջնորդներ,  շահագրգռված են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

«Միևնույն ժամանակ Մակրոնին չի հուզում, որ Եվրոպայի մնացած հատվածը   Ղարաբաղի անջատողականության կողմնակից չէ։ Ֆրանսիայի նախագահը  ակնհայտորեն դեմ է Հարավային Կովկասում իրավիճակի խաղաղ լուծմանը »,-գրել է Ուիլսոնը։

Այնուհետև հոդվածագիրը մի ուրիշ քար է շպրտում Մակրոնի ուղղությամբ, թե նրա վարքագիծը  հակասում է ԵՄ-ի պաշտոնական քաղաքականությանը, ինչի  պատճառն այն է, որ Ֆրանսիան չի ցանկանում, որ Ուկրաինան հաղթի։

Մեկ այլ լրատվամիջոց էլ է վերլուծել Մակրոնի հայանպաստ հայտարարությունը։

«Փարիզը ձգտում է ռուսների հետ քաղաքական կոալիցիայի՝ Կովկասում իր ազդեցությունն ամրապնդելու համար»,- նշում է «Ցենզորը»՝ Ուկրաինայի խոշորագույն առցանց հրատարակություններից մեկը։

«Ֆրանսիայում ազդեցիկ ուժերը իրենց ուշադրությունը տեղափոխում են Ադրբեջան»,- ընդգծում է ուկրաինական Fakty.ua առցանց հրատարակությունը։

EU Reporte-ի հոդվածագիրը  նաև կարծում է, որ հակառակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները խթանելուն՝ Մակրոնի գործողությունները միայն վնասում են այս գործընթացին, ինչը հակասում է ԵՄ-ի և Վաշինգտոնի տեսլականին։

«Մակրոնը Հարավային Կովկասում վարում է այնպիսի քաղաքականություն, որը հակասում է խաղաղության հասնելու Վաշինգտոնի ու Բրյուսելի ջանքերին»,- գրում է հեղինակը՝ վկայակոչելով Actualno-ի բուլղարական հրատարակության հրապարակումը։

Վերլուծաբանը վկայակոչում է իսրայելական i24 առցանց հեռուստատեսությանը, որը նշել է, թե   նախագահ Էմանուել Մակրոնն ինքն է  եղել  Հայաստան զենք ուղարկելու՝ Փարիզի ռազմաքաղաքական որոշման հիմնական ջատագովը։

Ուիլսոնը կոչ է արել. «Եթե ԵՄ-ն ցանկանում է պաշտպանել իր էներգետիկ անվտանգությունը, պետք է կասեցնի Մակրոնի հակաեվրոպական գործունեությունը,   որը  ձեռնտու է Ռուսաստանին»։

Ուշադրություն դարձրեք, որ եվրոպացի լրագրողը վկայակոչում է իսրայելական, ուկրաինական ու բուլղարական լրատավմիջոցներին, որոնք երբեք աչքի չեն ընկել հայանպաստ ու հայապաշտպան դիրքորոշմամբ։

Իսկ վերլուծաբան Ջեյմս Ուիլսոնի՝ EU Reporter-ում հրատարակած այս հոդվածը խանդավառությամբ են տարածում հատկապես ադրբեջանական զլմները։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի դեռ Ղրիմը վերադարձված չէ, պատերազմը չի կարող ավարտվել. Զելենսկի

Հաջորդ գրառումը

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը կնշվի Հունաստանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը կնշվի Հունաստանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Արթուր Սուքոյանը գրում է․ Հարգելի ընկերներ, համախոհներ, գաղափարակիցներ, դուք զանգում եք, գրում, պահանջում, որ արձագանքեմ ՔՊ-ականների կողմից հնչող Լևոն Քոչարյանին...

ԿարդալDetails

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական