Հունաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կերկարեցվի երեք ամսով

168

Պարտադիր զինվորական ծառայությունը Հունաստանում կերկարեցվի երեք ամսով, վերադառնալով նախկին 12 ամիսին, հաղորդում է «Էթնոսը»։

Այնուամենայնիվ, 9-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի տարածվել այն անձանց վրա, ովքեր ողջ ժամկետը կծառայեն հույն-թուրքական սահմանին։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության ծրագիրը գտնվում է նախապատրաստման վերջին փուլում։

Այդ փոփոխությունները, հավանաբար, կյանքի կկոչվեն 2021 թվականի առաջին կեսին։ Այս համակարգը օգտագործվել է անցյալում եւ փորձարկվել գործնականում։

Զինված ուժերում մարդկային ռեսուրսների ավելացումը մինչեւ 133000 գերակա խնդիր է հանդիսանում, եւ Ազգային պաշտպանության նախարարությունը ձգտում է ավելացնել անձակազմի թիվը բանակում, սահմանելով սպաների եւ զինվորների համար վերին շեմը՝ 68300 եւ 93500՝ համապատասխանաբար։