Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարչապետի վերջին ելույթից մի հատված, որը պարտավոր եմ մեկնաբանել որպես թուրքագետ. Վարուժան Գեղամյան

20/03/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։

Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։

Ի՞նչ է սա նշանակում։

◾ Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարում, որի վերջին դրսևորումը Արցախի ազատամարտն էր՝ մեր դեմ պարտադրված պատերազմը։

◾ Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլորի քաղաքական հայերի համար. այս տարածքում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ չի եղել թուրքերի պլաններում։ Ուստի վարչապետի «…նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա…» պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։

◾ Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացներների հիմքն է։

◾ Արդարացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ոչ միայն պատմական, այլև մերօրյա դրսևորումները։

◾ Սա նշանակում է նաև, որ կասկածի տակ են դրվում Ադրբեջանի կողմից միայն վերջին 35 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացված բացահայտ ռասիստական ու թշնամական գործողությունները (1988թ. Սումգայիթում հայերի կոտորածը, 1990թ. Բաքվի հայերի ջարդը, 1992թ. Մարաղայի հայության կոտորածը, Ստեփանակերտի խաղաղ բնակչության գնդակոծումը, Հադրութի հայության կոտորածը, Տավուշի մշտական գնդակոծությունը, մեր եղբայրների պարբերական սառնասիրտ գլխատումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը և այլն)։

◾ Այս հայտարարությունը նշանակում է նաև, որ մեր պետությունն այս պահին սկսել է պարտվողականության դիրքերից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել, որի արդյունքը Արցախի մնացած հատվածից մեր հրաժարումն է ու դրա վերջնական թուրքացումը։

◾ Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի»։ Այս ամենը հաշվի առնելով՝ չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը։ Դե իսկ այս դիրքորոշման մնացած՝ քաղաքական արդյունքները արդեն իսկ իրականանում են հերթականությամբ՝ հայոց բանակի կրճատում, Սյունիքի հայաթափում, Մեղրիի միջանցք հերթականությամբ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուշկովը նախազգուշացրեց նոր սառը պատերազմի սպառնալիքի մասին

Հաջորդ գրառումը

Apple ընկերության նորամուծությունը` IT ոլորտում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Հաջորդ գրառումը

Apple ընկերության նորամուծությունը` IT ոլորտում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական