Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակն արձանագրվեց

26/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

“Հայրենիք” կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբյանը գրում է, –

Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակն արձանագրվեց. վարչապետի աթոռն ուզուրպացրած, հազարավոր երիտասարդների մահվան ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերի խեղման պատճառ դարձած դավաճանը հասկացավ, որ իր հեռանալն այլևս չունի որևէ այլընտրանք։ Սակայն, ինչպես հատուկ է ցանկացած ստորաբարո արարածի, որոշել է չնահանջել վնասատվությամբ և կործանել մեր Հայրենիքը որքան որ ուժը կհերիքի։
Այսպես, մեր Հայրենիքի փրկված մնացորդներն էլ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով՝ ամենամեծ վնասը, որը հնարավոր է հասցնել, Հայաստանն արագ արտահերթ ընտրություններով ամբողջովին փլուզելն է։ Դավաճանի ծրագիրը շատ պարզ է. կոտրված ողնաշարով պետության ուսերին հնարավորինս արագ բարդել համապետական ծանր իրարանցում, որն այս դեպքում ընտրություններն են, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի առանց այն էլ մսխված բյուջեն և այդպիսով առաջացնի տնտեսական ու սոցիալական նոր ցնցումներ։ Իսկ այդ ամենը նշանակում է լիակատար շեղում պետության հիմնական գործառույթներից։
Դավաճան Նիկոլի ցինիզմն այն աստիճանի է հասել, որ փորձում է պնդել, թե ընդդիմության շարժումը չի ստացել հանրային աջակցություն։ Այս մարդը սովորական խելագար չէ, այլ հակապետականության և հայրենադավության մոլագար։ Այս կործանարարը տառապում է նաև քաղաքական դալտոնիզմով, և դա է պատճառը, որ նա տեսնում է միայն սևն ու սպիտակը։
Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ որևէ իշխանություն հեռացնելու շարժումը դեռ երբևէ չի ստացել այնքան մեծ աջակցություն, որ պետության փաստացի ղեկավարի հեռացման պահանջ ներկայացնեն երկու կաթողիկոսները, Հանրապետության գործող նախագահը, ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բոլոր ամենամեծ կուսակցությունները, բոլոր նախկին նախագահները, տասնյակ գեներալներ, գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, հարյուրավոր մտավորականներ, մշակութային ամենաճանաչված ու սիրված գործիչները, սփյուռքի հանրահայտ գործարարներ ու հազարավոր կազմակերպություններ, առաջնային մանդատ ունեցող տեղական ինքնակառավարման հարյուրավոր մարմիններ, համայնքապետներ։  Հետո քաղաքական դալտոնիկը փորձում է համոզել, թե չկա իր հեռանալու հասարակական պահա՞նջ։
Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, թե ինչու է երազում, որ ինքն անձամբ անցկացնի արտահերթ ընտրությունները։ Բոլորը գիտեն, որ այս քաղաքական դալտոնիկը հրաշալի գիտի փողոցային պայքարի արդյունավետությունը։ Ինքը լավագույնն է հասկանում մեր փողոցային պայքարի լուրջ հաջողությունները և արդեն տեսնում է դրա արդյունքները։ Միաժամանակ հրաշալի հասկանում է, որ ենթարկվելու է քրեական պատասխանատվության, որը սպառնում է նրան մինչև ցմահ ազատազրկմամբ։
Հետևաբար, իր կարծիքով, ինքը չունի այլ տարբերակ, չունի այլ շանս, քան անձամբ անցկացնել ընտրությունները, որպեսզի հնարավորություն ունենա վերարտադրվել՝ կեղծելու ճանապարհով։
Հետևաբար՝ Հայրենիքի փրկությունը չունի այլընտրանք, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիային կփոխարինեն ԵԱՏՄ–ն, Չինաստանը, ԵՄ–ն, Վրաստանը․ բացվող շուկաներն այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ, շուտով լավ նորություններ կլինեն. Վահան Քերոբյան

Հաջորդ գրառումը

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլի» նախաձեռնության հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլի» նախաձեռնության հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական