Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի տնտեսության վիճակը ԵԱՏՄ-ի գագաթաժողովի նախօրեին

Արամ Սաֆարյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ դրան կմասնակցի Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը: Նկատի ունենալով, որ հայկական հասարակությունը մի շարք քաջ հայտնի պատճառներով բծախնդրորեն է ուսումնասիրում մեր արտաքին քաղաքականության այդ վեկտորի հետ կապված խնդիրները, հարկ համարեցինք մի վերլուծականով անդրադառնալ եվրասիական տնտեսական գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության ամենաթարմ վիճակագրական տվյալներին եւ վերլուծել դրանք:

Տողերիս հեղինակը խնդրել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ճանաչված տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին մի ընթացիկ հետազոտություն կատարել մեր երկրի տնտեսական վիճակի կարեւորագույն տվյալների վերաբերյալ: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ հարկ է հստակ պատկերացնել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների դերը մեր տնտեսության մեջ, ձեւակերպելու համար մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆ. Թ.Մանասերյանի հետազոտությունից արված քաղվածքները մեր քաղաքատնտեսական մեկնաբանություններով եւ կանխատեսումներով:

Տնտեսական ակտիվության շարժիչները տարվա սկզբին

 Հայաստանի արտաքին տնտեսական շրջանառությունը 2024թ. հունվարին կազմել է 2,1 մլրդ. դոլար: Տարեկան աճը դանդաղել է 93,8%-ից մինչեւ 78,8%-ը: Այդպես լինում է ամեն տարի: Դա տեղի է ունեցել արտահանման ծավալների տեմպերի արգելակման արդյունքում 72,5%-ից մինչեւ 61,4%-ը: Աննշան դանդաղել է նաեւ առանց այդ էլ բարձր արտահանման մակարդակը 2,3 անգամից մինչեւ 2,1 անգամ: Արտահանումը հունվարին կազմել է 1,2 մլրդ. դոլար: Միայն հունվար ամսին արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է 24,1%-ով, ներկրման անկման հաշվին 11,2%-ով եւ արտահանման կրճատման հաշվին 36,1%-ով:

Հայաստանում 2024թ. հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6%: Սա շարունակում է մնալ շատ բարձր ցուցանիշ: Միայն փետրվարին այդ ցուցանիշը աճել է 16,3%-ով: Ուշագրավ է արդյունաբերության ծավալների աճը 28,9%-ով (միայն փետրվարին՝ 36,4%-ով), որովհետեւ 2023թ. մեծ մասում այդ ծավալները չէին աճել, գտնվելով 1%-ի շրջակայքում: Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից սկսած արդյունաբերական ծավալնորը սկսել են նորից աճել, հիմնականում ոսկերչական եւ ծխախոտագործական արտադրանքի աճի հաշվին: Շատ կարեւոր է, որ ոսկերչական արտադրանքի ծավալները հունվարին աճել են 11,3 անգամ, ինչը ստիպում է մտածել, որ սա կապված է վերարտահանման հետ, չնայած դա դեռ պետք է ստուգել:

Այլ խոշոր ոլորտներից հարկ է նշել ալկոհոլային խմիչքները, պլաստմասայից եւ կահույքի արտադրանքը: Շատ բարձր (ավելի քան 20%) աճ է գրանցել քարի եւ ավազի արտադրությունը, ինչի արդյունքում աճում է նաեւ շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է 10,8% աճ (միայն փետրվարին՝ 11,7%): Գրանցվել է առեւտրի աճ 24,1%-ով (միայն փետրվարին՝ 28,3%):

Շատ նշանակալից է ռելոկանտների եւ զբոսաշրջիկների գործոնը: Նրանց ակտիվության պայմաններում առեւտուրն ու ծառայությունները շարունակում են աճել, չնայած աճի տեմպերը նվազել են: Տարվա սկզբի երկու ամիսներին արտահանումն աճել է 2,6 անգամ (անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ), կազմելով 2 մլրդ. 570 մլն. դոլար: Ներկրումը աճել է 70%-ով, կազմելով 2 մլրդ. 766 մլն. դոլար: Չնայած արդյունաբերության եւ տնտեսության մյուս առաջատար ճյուղերի տպավորիչ աճին, էլեկտրաէներգիայի արտադրանքը հունվար-փետրվարին կրճատվել է 4,9%-ով:

2024թ. հունվար-փետրվարին արտաքին առեւտրական շրջանառությունը մեծացել է երկու անգամ, կազմելով 5,3 մլրդ. դոլար:

Այսպիսով, այս տարվա հունվար-փետրվարին արտահանման եւ ներկրման ծավալները գործնականում հավասարվել են:

Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերները տարվա սկզբին

2024թ. հունվարի դրությամբ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներն են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Չինաստանը: Եվրոմիությունը, որը մի քանի տարի առաջ մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերն էր, այժմ զբաղեցրել է 4-րդ տեղը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա հունվարին, անցյալ տարվա հունվարի համեմատությամբ արտաքին առեւտրական շրջանառությունը մեծացել է 78,8%, հասնելով 2,1 մլրդ. դոլարի: Առեւտրական շրջանառության ծավալներով Հայաստանի խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի հետ ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատությամբ աճել է 93%-ով, հասնելով 861 մլն. դոլարի: Ընդ որում, արտահանումը Հայաստանից Ռուսաստան մեծացել է 5,5%-ով, կազմելով 247 մլն. դոլար, իսկ ներկրումը Ռուսաստանից մեծացել է երեք անգամ, հասնելով 630 մլն. դոլարի: Ռուսաստանի հետ առեւտրի ծավալների շեշտակի մեծացումը հանգեցրել է Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում այդ երկրի մասնաբաժնի մեծացմանը 37%-ից (2023թ.) 40,1%-ի (2024թ.):

Մեր առեւտրական գործընկերների շարքում երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են: Այս տարվա հունվարի արդյունքով անցած տարվա հունվարի համեմատությամբ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7 անգամ, հասնելով 339 մլն. դոլարի: Այս տարվա հունվարին Հայաստանի արտահանումը դեպի ԱՄԷ կազմել է 335 մլն. դոլար, իսկ ներկրումն այդ երկրից՝ ընդամենը 3,6 մլն. դոլար: Արդյունքում ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր արտաքին առեւտրական շրջանառության մեջ նույնպես աճել է 4,1%-ից (2023թ.) 15,8%-ի (2024թ.):
Երրորդ տեղում Չինաստանն է, որի հետ առեւտուրը կազմել է 199 մլն. դոլար: Առեւտուրն այդ երկրի հետ ավելացել է 9,3%-ով: Արտահանումը Չինաստան աճել է 2,3%-ով, կազմելով 94 մլն. դոլար, իսկ ներկրումը՝ միայն 3,2%-ով, կազմելով 105 մլն. դոլար:

Եվրոպական Միությունը, որը շատ տարիներ առաջ Հայաստանի գլխավոր առեւտրական գործընկերն էր, այժմ զբաղեցնում է միայն չորրորդ տեղը: 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ առեւտրական շրջանառությունը նվազել է 16,3%-ով եւ կազմել է 140 մլն. դոլար: Նույն ժամանակահատվածում հայկական ապրանքների արտահանումը ԵՄ կրճատվել է 38%-ով, կազմելով 33 մլն. դոլար: ԵՄ-ից ներկրումը նույնպես նվազել է, այս անգամ 24%-ով, կազմելով 106,8 մլն. դոլար:

Այս ցուցանիշների համապատկերում տեղին է քննարկել մեր անելիքները: 

Հայաստանի տնտեսության այս պահին հասանելի կանխատեսումները 2024թ. համար

Միջազգային Արժութային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024թ. համար նախկին 5%-ից մինչեւ նորացված 6%-ը: Հիշեցնենք, որ 2023թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 8,7%: Կանխատեսվում է, որ հաջորդ, 2025թ. աճի տեմպերը կնվազեն, հասնելով 5,2%: Այս մասին է նշվում ԱՄՀ-ի  «Համաշխարհային տնտեսության հեռանկարները: Կայուն, բայց դանդաղ. կայունությունը դիվերգենցիայի համապատկերում» ապրիլյան զեկուցման մեջ:

ԱՄՀ սպասումներով Հայաստանում արժեզրկումը 2024թ. կաճի մինչեւ 3,1%: Հիշեցնենք, որ 2023թ. այն կազմել է 2%: 2025թ. համար կանխատեսվում է արժեզրկման 3,7%, մոտենալով նպատակային 4%-ին:
Գործազրկության աճը 2024թ. կլինի մինչեւ 13%: Հիշեցնենք, որ 2023թ. այն կազմել է 12,5%, իսկ 2025թ. կանխատեսվում է 13,5%:

Նշենք, որ Համաշխարհային բանկը իր ապրիլյան կանխատեսման մեջ նույնպես բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: 2024թ. համար նախկին 4,7%-ից մինչեւ նորացված 5,5%: 2025թ. համար Համաշխարհային բանկը կանխատեսում է նախկին 4,5%-ից տնտեսության աճ մինչեւ նորացված 4,9%: Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն, արժեզրկումը կաճի մինչեւ թիրախային 4%: Միջազգային վարկանիշային գործակալությունները Հայաստանի համար 2024թ. կանխատեսում են ՀՆԱ-ի աճ 6%-ից մինչեւ 6,2%:

Մեր երկրի Կենտրոնական բանկը, անցում կատարելով դեպի դրամավարկային քաղաքականության մշակման նոր համակարգ, 2024թ. սկզբից սկսած սկսել է հաշվել ՀՆԱ-ի կանխատեսումը մի քանի սցենարներով, ցույց տալով հնարավոր աճը ոչ թե կոնկրետ մեկ մակարդակում, այլ միջակայքի մեջ: Մասնավորապես, ՀՀ ԿԲ-ի կանխատեսմամբ, 2024թ. ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 5,3-6,4%: Պրոֆ. Թ.Մանասերյանը հիշեցնում է, որ տարվա սկզբին արել է կանխատեսում գործարար ակտիվության ցուցանիշի աճի վերաբերյալ մինչեւ 7-8%, եթե դրական տեղաշարժերը ունենան իներցիոն ընթացք: Հակառակ դեպքում, ՀՆԱ-ի աճը առավելագույնս կարող է սահմանափակվել 3-4%-ով:

Որոշ եզրակացություններ՝ դատողություններ անելու համար

Չնայած քաղաքական վայրիվերումներին, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը շարունակում է աճել: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական պայմաններում Հարավային Կովկասն, ընդհանուր առմամբ, եւ Հայասռանը, մասնավորապես, հայտնվել են շատ ուշագրավ դիրքում, որը, ճիշտ է, միայն ժամանակավորապես, շարունակում է դրական ազդել մեր տնտեսության վրա: Հայկական բիզնեսի եկամուտները արտաքին առեւտրական շրջանառությունից տպավորիչ տեմպերով մեծանում են:

Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է կանխատեսում, որի համաձայն այդ երկրի ՀՆԱ-ն 2024թ, պետք է որ աճի 3,6%-ով: Հիշեցնենք, որ 2023թ. այդ ցուցանիշը կազմել էր մոտ 3,5%: Սա Ռուսաստանի համար բարձր ցուցանիշ է, ինչից կանխատեսողները եզրակացրել են, որ ԵԱՏՄ գործընկեր երկրների տնտեսությունները դրանից օգուտներ են քաղելու: Հայտնի է մեկ այլ կանխատեսում, որ 2025թ. տնտեսության աճի տեմպերը կարող են նվազել, նույնիսկ կարող է գրանցվել անկում, սակայն կես տարի անց աճի ցուցանիշները կրկին շարունակական են լինելու: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայկական եւ ռուսական տնտեսությունների նման փոխկապակցվածությունը չպետք է խանգարի, որ Հայաստանում լրջորեն մտածեն արտաքին առեւտրի դիվերսիֆիկացման մասին: Առայժմ նման դիվերսիֆիկացիայի օրինակ են համարում ԱՄԷ-ն եւ Չինաստանը, սակայն հայտնի է  նաեւ, որ այդ երկրների հետ առեւտուրը Ռուսաստանի հետ առեւտրի (վերարտահանման) արդյունք է: Պետք է մտածել հայակական ապրանքների որակը եվրոպական ցուցանիշներին համապատասխանեցնելու մասին: Սա միայն պետության դերն է, որովհետեւ մասնավոր հատվածն այս հարցը ինքնուրույն լուծել չի կարող:

Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը ասել էր, որ կխնդրի ֆրանսիական բիզնեսին ուսումնասիրել, թե ինչպես կարելի է մեծացնել հայկական ապրանքների մուտքը ֆրանսիական շուկա: Առայժմ պատասխան չկա: Սրանից պետք է եզրակացնել, որ ֆրանսիական շուկան, ինչպես եվրոպական մյուս շուկաները, սպասում են միայն իրենց չափորոշիչներին համաձայն արտադրանքի: Հայաստանի արտաքին առեւտրական գործընկերների շարքում Եվրոպական Միությունը վերջին տարիներին աստիճանաբար ավելի ու ավելի համեստ տեղեր է զբաղեցնում:
Հայաստանի հռչակած քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունների միջեւ ակնհայտորեն խզում է գոյանում: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները համոզված են, որ առանց նվազեցնելու Ռուսաստանի հետ մեր առեւտրաշրջանառության ծավալները՝ պետք է լրջորեն ու հետեւողականորեն զբաղվել նոր շուկաների փնտրտուքով:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մայիսի 8-ին կայանալիք Բարձրագույն խորհրդի նիստին, ապա Հայաստանի մասնակցությունը եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին, մեր գնահատմամբ, միանշանակ պետք է լինի կառուցողական եւ հետեւողական: Պետք է շարունակել փնտրել նոր հնարավորություններ Բելառուսի եւ, հատկապես, Ղազախստանի հետ մեր առեւտրի ծավալները շարունակական կերպով մեծացնեու համար:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի էներգետիկան 100 տարի առաջ

Հաջորդ գրառումը

Պերճ Թերզյանի ստեղծագործություններին նվիրված Ժողովածուն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Պերճ Թերզյանի ստեղծագործություններին նվիրված Ժողովածուն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական