Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից, –
Քաղաքականությունն ունի իր օրինաչափությունները։ Օրինակ, Ֆրանսիական Հեղափոխությունն ունի իր դասական փուլերը, որով, որոշակի տեղական յուրահատկություններով հանդերձ, անցնում են մյուս հեղափոխությունների փուլերը։ Նույն օրինաչափություններն ունեն նաև պարտություն կրած հասարակությունները։
1918-ին Գերմանիան կրեց նվաստացուցիչ պարտություն։ Դա այն պարտությունը չէր, որը եղավ 1945-ին, դա կապիտուլյացիա էր պայմաններով, որովհետև Գերմանիայի տարածքում օտար զինվոր ոտք չէր դրել ու խաղաղությունը պահանջում էր Գերմանիայի ժողովուրդը, իսկ որոշ զորամիավորներ հրաժարվում էին կատարել հրամանները և հեղափոխական կոմիտեներ էին ստեղծում։ Մարդիկ հոգնել էին պատերազմից, որն այլևս ոչ մի տեղ չէր չանում։ Գերմանիայի դեմ, ըստ էության, ողջ աշխարհն էր։
Եվ ահա, պարտություն կրած երկիրը տեղչում էր խաղաղության ու ․․․ ժողովրդավարությսն, որովհետև պատերազմի մեղավորը կայզերն (տվյալ դեպքում ճիշտը կայզերն է, ոչ թե կայսրը) էր։ Այն ժամանակվա Գերմանիայի “ժեխը”, կամ “պողոսները” ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրում են սոցիալիստներին։
Եւ ահա, Գերմանիայում 14 տարով հաստատվում է այն ժամանակվա աշխարհի ամենաժողովրդավարական հանրապետությունը, որը հռչակվեց Վեյմար քաղաքում։
Գերմանիան ստացավ ներքին ազատություն, որտեղ սկսեց ծաղկել գիտությունն ու արվեստը, սակայն, ըստ էության, զրկվեց բանակից ու նավատորմից, կորցրեց 13% տարածք, մեծ ռազմատուգանք դրվեց իրենց վրա (որի վերջին մարումը Գերմանիան կատարեց 21-րդ դարում), հայտարարվեց պատերազմի միակ մեղավորն, ինչն բավականին միակողմանի գնահատակ է։ Մի խոսքով, գերմանացիները նվաստացած էին իրենց զգում, բոլոր միջազգային հարցերը լուծվում էին ի վնաս Գերմանիայի։ Անգամ այդ նվաստացուցիչ զիջումները դեռ վերջը չէին, 1923-ին Ֆրանսիան ու Բելգիան օկուպացնում են Ռուրի ավազանը, ռազմական կոնտրիբուցիաները նաղդով ստանալու համար։
Ինչն է հետաքրքիր, իշխող սոցիալ-դեմոկրատները չէին նշում հեղափոխությունը, որը Գերմանիան վերածեց հանրապետության, որովհետև հեղափոխությունը պարտության սիմվոլն էր դարձել, իսկ դեմոկրատիան ազգի թուլության նշան։
Ժողովրդավարությունն ու ազատությունը Գերմանիայի նվաստացման ու թուլության խորհրդանիշն էր դարձել ու այդ պայմաններում ծնվում են նացիոնալ-սոցիալիստները, որոնք ասում են, որ ամեն ինչ սուտ է, կյանքը գիշատիչների պայքար է ու իրենք պետք է դառնան ավելի կատարյալ գիշատիչ, դա է կյանքի ու քաղաքականության օրենքը։
Հիմա Հայաստանում “վեյմարյան հանրապետությունն” է հաստատվել։ Ուղղակի շարունակությունն է հետաքրքիր։