Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի Իշխանութիւններու Ձախող Դիւանագիտութեամբ Կրնայ Վտանգուիլ Նախագահ Պայտընի Կողմէ Ցեղասպանութեան Ճանաչումը

30/03/2021
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            Անցեալին հայ ժողովուրդը ականատեսն էր հանդիսացած դիւանագիտական վրիպումի մը եւ այսօր ազգովին կը գտնուի միեւնոյն վտանգին առջեւ:

            Արդի պատմութեան մէջ ամերիկեան իշխանութիւնները երկու առիթներով մօտեցած էին ճանչնալու հայկական ցեղասպանութիւնը, սակայն Թուրքիոյ դիւանագիտական սադրանքները յաջողեցան ձախողցնել այդ ճանաչումը. առաջինը  պատահեցաւ ֆութպոլի դիւանագիտական օրերուն, նախագահ Սերժ Սարգսեանի եւ նախագահ Ապտուլլա Կիւլի օրերուն, իսկ երկրորդը՝ 2009ի Ցիւրիխի մէջ փրոթոքոլներու ստորագրութեան առնչութեամբ, Ամերիկայի պետական քարտուղար Հիլլըրի Քլինթընի ներկայութեան:

            Երկու առիթներով ալ թրքական իշխանութիւնները օգտագործեցին պատրուակը՝ յայտնելով որ կողմերը բանակցութեան մէջ են եւ երրորդ կողմի մը միջամտութիւնը կրնայ վտանգել գործընթացը:

            Այսօր դարձեալ կը գտնուինք միեւնոյն կացութեան առջեւ ու վախն ունինք որ Հայաստանի իշխանութիւններու սխալ կողմնորոշումը առիթ կու տայ թրքական կողմին միեւնոյն վտանգաւոր դրութիւնը ստեղծելու:  GZero կայքէջէն կը տեղեկանանք թէ Սպիտակ Տունը հաղորդած է Իան Պրեմմընին որ Պայտընի վարչակարգը պիտի ճանչնայ հայկական ցեղասպանութիւնը.  ամերիկեան առաջին նախագահը որ պիտի ճանչնայ ցեղասպանութիւնը որ գործադրուեցաւ Օսմանեան կայսրութեան կողմէ Առաջին Աշխարհամարտի ընթացքին:

            Արդարեւ, յարգուած քաղաքական մեկնաբան Իան Պրեմմըր, Եուրէյժա Քընսըլթինկ խումբէն կը գրէ GZEROի Մարտ 22ի համարին մէջ. «Մեծ լուրը այն է որ Էրտողան մօտ օրէն պիտի դիմագրաւէ ուրիշ դիւանագիտական մարտահրաւէր մը Միացեալ Նահանգներէն, թէ՝ նախագահ Պայտըն պիտի ճանչնայ 1915ի հաոց սպանդը, օսմանեան իշխանութեան օրով, իբրեւ «ցեղասպանութիւն»:

            Ապա Պրեմմըր կ’անդրադառնայ այս նիւթի պատմութեան՝ Օպամայի իշխանութեան օրերուն:

            Նախագահ Պայտընի ճանաչումը պիտի հանդիսանայ լրացումը 2019ին Ամերիկայի զոյգ օրէնսդիր մարմիններուն կողմէ մեծամասնութեան ձայնով որդեգրուած ճանաչման:

            Սակայն, այս ճակատագրական հանգրուանին կը նշմարուի վարանում մը Հայաստանի կառավարութեան կողմէ. վարանում մը որ կրնայ համազօր ըլլալ դիւանագիտական ձախաւեր քայլի մը:

            Համայն հայութիւնը այսօր կը գտնուի ահազանգի մէջ, մտահոգուելով որ Հայաստանի կառավարութիւնը կրնայ դարձեալ իյնալ Թուրքիոյ կողմէ լարուած թակարդին մէջ, կորսնցնելով պատմական թանկագին առիթ մը:

            Արդարեւ, Մարտ 23ի հանրային հեռուստատեսութեան խօսնակ Պետրոս Ղազարեան հարցազրոյց մը ունեցաւ է Հայաստանի Ապահովութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ. Պր. Ղազարեանին ուղղակի հարցումին թէ Թուրքիան թշնամի պետութիւն կը ճանչցո՞ւի, Պր. Գրիգորեան պատասխանած է, «որ եթէ մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մօտեցումներում որոշակի շտկումներ պէտք է լինեն եւ անոնք այդ ուղղութեամբ աշխատում են»:  Շարունակելով հարցադրումը՝ «թէ Թուրքիան էլ թշնամի պետութիւն չի, Ա.Խ. քարտուղարն ասաց. «միանշանակ պնդել, թէ որեւիցէ վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կը լինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողութիւնները այլ հնարաւորութիւններ են տալիս»:

            Այս հաստատումները որոնք կը կատարուին ամէնէն պաշտօնական աղբիւրներու կողմէ ցնցած են Հայաստանի քաղաքական շրջանակները, եւ բազմաթիւ խումբեր ահազանգը հնչեցուցած են գործի անցնելու, խուսափելու համար վտանգէն:

            Վերջերս «Ազգ»ի մէջ երեւցած լուր մը վրիպած էր քաղաքական շրջանակներու ուշադրութենէն. սակայն, այս վերջին զարգացումներու լոյսին տակ չափազանց նշանակալից կը դառնայ ան, ատիկա նախկին թրքահայ ֆրանսահպատակ Սամսոն Էօզարարտի այցելութիւնն էր Երեւան:  Անցեալին ենթական հանդիսացած է պատգամներ փոխանցող ա, ամէն անգամ որ Թուրքիոյ կառավարութիւնը նախաձեռնութիւններ վերցուցած է հաղորդակցելու Հայաստանի իշխանութեանց հետ:

            Դժուար է գուշակել թէ ի՛նչ պատգամ փոխանցած է Պր. Էօզարարատ հայկական իշխանութեանց. սակայն, այս օրերուն անոր երեւումը Երեւանի մէջ բաւական է լուրջ պատճառ է մտահոգութեան, Հայաստանի եւ Սփիւռքի համար:

            ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը այսու կու գայ զգուշացնելու Հայաստանի իշխանութիւնները թէ աշխարհի համայն հայութիւնը ահազանգի մէջ է խուսափելու համար պատմակշիռ ծանր վտանգէ մը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Պոստոն

Մարտ 30, 2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերհիշելով պատերազմը. զինվորի հիանալի կատարումը ռադիոկապով. տեսանյութ

Հաջորդ գրառումը

Համաշխարհային ռազմահոս

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Համաշխարհային ռազմահոս

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

Մամիկոն Ասլանյանը գրում է. «Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով...

ԿարդալDetails

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական