Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանին հասցվել է նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս

12/01/2021
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը  հաշվել է  պատերազմի հետևանքով Հայաստանին ու հայ ժողովրդին պատճառված վնասի չափը։

Դիտարկումները՝ ստորև.

«Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին։

1. Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո։

2. Հայաստան Համահայկական հիմնադրամն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում կատարել է շուրջ 150 մլն դոլարի ներդրում։ Միայն մեր պայծառ և հպարտ բերդաքաղաք Շուշիում իրականացվել են 15 մլն դոլարի ծրագրեր։ Դա լոկ 15 մլն դոլարի կորուստ չէ . . . Միայն այստեղ հայ ժողովրդին հասցվել է 500 մլն դոլարի վնաս։

3. Մեր պաշտպանական համակարգին հասցվել է շուրջ 2 մլրդ դոլարի վնաս։

4. Սոթքի հանքավայր՝ շուրջ 8 մլրդ դոլար։

5. Արցախում կորցրած ՀԷԿ-երի արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար, սակայն դա 600 մլն դոլարի կորուստ չէ, հաշվի առնենք, որ զրկվել ենք համեմատաբար ցածր ինքնարժեքով էլ.էներգիա ստանալու հնարավորությունից, հաշվի առնենք, որ ՀԷԿ-երը նաև որոշակի էներգետիկ անվտանգության երաշխիք էին՝ փոքրիկ էներգետիկ անկախություն։

6. Պաշտոնական վիճակագրությամբ՝ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, սա լոկ 150 հազար տոննա հացահատիկի կորուստ չէ, այլև մեր պարենային անվտագության բաղադրիչ մաս . . . Նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող։ Տեղական թութունի 30%-ն արտադրվում էր Արցախում։ Պտուղ-բանջարեղենի որակական լավագույն արտադրանքը հայ ժողովրդին մատակարարվում էր Արցախ աշխարհից։ Կորցված տարածքներում գյուղմթերքի ոլորտում տարեկան արտադրվում էր շուրջ 300 մլն դոլարի պտուղ բանջարեղեն։ Արցախն ապահովում էր նաև Հայաստանի մսամթերքի պահանջարկի մի մասը։ Այստեղ հասցված վնասն առվազն 3 միլիարդ դոլար կկազմի։

7. «Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամների») հիմնադրամին առաջացրել է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտավորվածություն, այսինք պոտենցիալ հարկ վճարող ՀՀ քաղաքացիները պարտավոր են այս գումարը վճարել։

8. Բանկային համակարգը շուրջ 1 մլրդ դոլարի կորուստ ունի։

9. Արցախում գտնվող 15 հանքերից 10-ն այժմ թշնամու տիրապետման տակ են, այստեղ վնասը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար։

10. Ենթակուցվածքների (բնական մենաշնորհների՝ էլ.էներգիայի, գազի, ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների) վնաս՝ շուրջ 2 մլրդ դոլար։

11. Գործող («Կատարո» Գինու գործարան, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի Իշխանաձորի մասնաճյուղ . . . ) արտադրությունների վնասը կազմում է շուրջ 100 մլն դոլար։

12. Մարդկային բարոյական նվազագույն վնասը կազմում է 3 մլրդ դոլար։

13. Տարածքների կորուստ . . . ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ! ! ! Այնուամենայնիվ նվազագույնը 7 մլրդ դոլարի վնաս (անտառներ, հող ու ջուր, բնակ ֆոնդ . . . )

14. Սփյուռքում ապրող մեր ՀՊԱՐՏ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայրենակիցներին հասցված վնասն անգնահատելի է. ՀԱՂԹԱԾ ազգի ներկայացուցչից դարձել են պարտված ազգի ներկայացուցիչ։

15. Անգնահատելի են թշնամուն տիրապետման տակ անցած մեր հոգևոր և մշակութային արժեքներ ներկայացնող կոթողները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը տրամադրված է ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությանը

Հաջորդ գրառումը

Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական