Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը.Վահե Հովհաննիսյան

22/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Սյունիքում մեծ հաշվով նշվեց «քաղաքացու օրը»։ Ուղիղ եթերով ու դեմքին հնչող հայհոյանքներով։

Երեք տարվա էվոլյուցիան պատահական չէ։ Իրականում՝ երեք տարի առաջ խնդիր էր դրվել ոչ թե քաղաքացու օր նշելու, այլ՝ ուսապարկի օր։ Վերջին բառերով ասված հայհոյանքը չի կարող ուրախություն պատճառել ոչ մեկին, և դա պետության համար լավ բան չէ։

Բայց դա հետևանքն է այն բանի, որ երեք տարի շարունակ քաղաքացին մեր երկրում ոչնչացվում էր։ Երեկվա հայհոյանքները Պարտության սիմվոլի երեք տարվա հարբած լայվերի հետևանքն էին, անհավասարակշիռ հոգեվիճակում տված հրամանների հետևանքն էին (ջարդել, ծեփել, շրջափակել, դատել և այլն), բոլորին բոլորի դեմ թշնամացնելու հետևանքն էին, երեք տարվա և 44 օրվա անմեղսունակ որոշումների և արդարացումների հետևանքն էին։ Ուսապարկերի խմբակցության և արյունոտ ծափերի ուղիղ հետևանքն էին երեկվա անմարդկային հայհոյանքները։ Ռինդի երեխաների բեմականացված ծափերի, գերեզմաններում ֆոտոսեսիաների, Եռաբլուրը գրոհով վերցնելու և շատ այլ այլանդակությունների անմիջական հետևանքն էին։

Ու ողբերգությունն այն է, որ էլի Նա հետևություն չարեց ու չի անելու, ու էլի լուծումը տեսնում է խուզարկության, քննչականի ու ԱԱԾ-ի մեջ։
Այս աղետից ազատվելու տարբերակները շատ չեն, դրանցից առավել քաղաքակիրթը սոլիդ համակարգերի ստեղծումն է, որպեսզի բեկվի մթնոլորտը։

Եռագույնից՝ երկգույն

Հայաստանի այսօրվա գույները պետք է փոխվեն, այսօր մեր գույներն են դարձել կարմիր բերետը և սպիտակ դրոշը։ Պարտության սիմվոլը երկրի ներսում շենքից շենք, գյուղից գյուղ է գնում հազարավոր կարմիրբերետավոր ոստիկաններով, իսկ երկրից դուրս՝ սպիտակ դրոշով։ Այպես պետությունը կփլուզվի, բայց լայն զանգվածները դեռ չեն հասկանում։ Հայաստանը կարիք ունի նոր գույների. Հայաստանում պետք է բարձրացվի նոր դրոշ՝ ներքին համերաշխության և արժանապատիվ խաղաղության։ Պետք է նոր քաղաքական հոսանք, որը կբարձրացնի այս դրոշը և կկոնսոլիդացնի հասարակությունը։

Պարտության սիմվոլը նույնպես զբաղված է կոնսոլիդացիայով՝ ի´ր պատկերացրած։ Նա որոշել է անմարդկային մասշտաբների պոպուլիզմով «քերել» բոլոր հնարավոր ձայները։ Նա ուրիշ այցեքարտ չունի՝ խաբել, խաբել, խաբել ու փորձել ստանալ խաբվածների առավելագույն ձայներ։ Այդ ընթացքում կարող է խեղճ խաղալ, ազգայնական կան պացիֆիստ, կոմունիստ կամ լիբերալ. նրա համար դա որևէ նշանակություն չունի։
Գռեհիկ պոպուլիզմով մաշելու է պետության հիմքերը, ձևավորելու է անպետություն հասարակական շերտ, որն էական պրոբլեմ է լինելու հաջորդ սոլիդ իշխանության համար։

Նա ասել և ասելու է ամեն անհեթեթություն, միայն թե ձայն պոկի.

1. Վերացնել ժամկետային զինծառայությունը

2. Բոլորի աշխատավարձերը և թոշակները կրկնապատկել

3. Բոլոր բիզնեսներն ազատել հարկերից

4. Բոլորին անվճար ուղեգրեր՝ Անթալիա

5. Կյանքի միջին տևողությունը դարձնել 110 տարի

6. Հղիությունը՝ 5 ամիս

7. Բոլոր Քովիդ հիվանդացածներին՝ 10 հազարական դոլար

8. Սահմանել եղանակային ջերմաստիճանի վերին ու ներքին շեմեր

9. Օրացույցում մտցնել «Քաղաքացու վրեժի օր», երբ բոլորը կարող են անպատիժ վրեժ լուծել իրենց դուր չեկող ցանկացած մեկից

10. Անկարկուտ գյուղ։ Բացառել կարկուտը գյուղերում

11. Վաճառել Մոնումենտի տները և դրանով փակել բոլորի վարկերը

12. Արևմտյան Հայաստանը Հայաստան է և վերջ։

13. Ֆինանսական փոխհատուցում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգներին։

14. Եվ այլն՝ առանց որևէ արգելքի

Պարտության սիմվոլը նման ամեն բան ասելու է։ Եվ նրան հավատացողների, ցածրորակ ձայների մի քանակ լինելու է։ Բայց սրա այլընտրանքը ոչ թե ավելի հաճելի պոպուլիզմն է, այլ՝ չոր, նույնիսկ՝ կոշտ սոլիդությունը։ Հիմա շատ ավելի կարևոր է՝ ձևավորել սոլիդ պրագմատիկ բևեռ, քան՝ հանուն ձայների։ Հայաստանը անգրագետ պոպուլիզմով հասավ պատերազմի ու փլուզման, բայց արժանապատիվ խաղաղություն և վերելքի հասնելու է բացառապես սոլիդ ու գրագետ աշխատանքով։

Պարտության սիմվոլի մերժումը աշխատանքի մի ուղղությունն է, և այն պետք է ինտենսիվացնել. նա պետք է տոտալ մերժվի՝ ամեն օր, ամեն տեղ, և չպետք է ստանա հնարավորություն՝ պետություն քանդելով պոպուլիզմ քարոզել, բայց սրան զուգահեռ պետք է բարձրացվի համերաշխության և արժանապատիվ խաղաղության դրոշը, որի շուրջ կհավաքվի հասարակությունը։ Դա ենթադրում է լուրջ աշխատանք՝ հրապարակային և ստվերային, գրագետ ու ճիշտ, բայց պարտադիր պայման է մարդկանց հետ պարզ հաղորդակցությունը։ Դա ենթադրում է մթնոլորտի էական փոփոխություն, դա ենթադրում է լուրջ ցանցային համակարգերի ստեղծում, դա ենթադրում է այնպիսի քայլեր, որոնց վերջնաժամկետն ամենևին հունիսի 21-ը չէ։ Նոր Հայաստանի ավերածությունների հետևանքները շատ խորն են, ու պարտության սիմվոլից ու իր բերած աղետից ազատվելու համար մեզ գուցե շատ ավելի երկար ժամանակ պետք լինի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետրոս Հետադարձ կամ ինչպես ակամայից գաղտնազերծվեց «ԹԱՎՇՅԱ» բեմադրությունը․ Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

10 օր է հիվանդ էր, վերցրել, տարել են պառկած տեղից. Կարմիր բերետավորները բերման են ենթարկել Գորիս համայնքի ավագանի, շուռնուխում տունը կորցրած Արարատ Աղաբեկյանին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ադրբեջանցի պատգամավորը լավ գիտի, թե ինչու է Փաշինյանը հակաեկեղեցական արշավ սկսել, չէ՞ որ հրահանգները ստացվում են Բաքվից

10/07/2025
Հրապարակախոսություն

Անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները. ՀՅԴ

09/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում. Վահե Հովհաննիսյան

09/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են. Հարութ Սասունյան

09/07/2025
Հաջորդ գրառումը

10 օր է հիվանդ էր, վերցրել, տարել են պառկած տեղից. Կարմիր բերետավորները բերման են ենթարկել Գորիս համայնքի ավագանի, շուռնուխում տունը կորցրած Արարատ Աղաբեկյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Առավոտյան ժամը 80.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ–ից, քննչական կոմիտեից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Երևան քաղաքի...

ԿարդալDetails

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական