Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան

16/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է մեկ  տարուց ավել, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրն մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝ քրեական գործեր են հարուցում և կալանավորում գերեվարված և վերադարձած զինծառայողներին:

Ստացվում է մի իրավիճակ, երբ երկիրը պատերազմի առջև բացած, խայտառակ ապաշնորհությամբ պատերազմը վարած, երկրի անվտանգությունը հնարավոր ամենացածր շեմի իջեցրած, առանց որևէ ապահովագրության զինծառայողներին սարսափելի վիճակում դրած, կամավորներին առանց պատրաստելու անծանոթ տարածքներ տարած, լիարժեք զինամթերք ու պաշտպանական միջոցներ չտրամադրած, բունկերներում թաքնված իշխանությունն այսօր քրեական պատասխանատվության է ենթարկում գերեվարվածներին:

Արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվում գերիների հետվերադարձի հարցում, դժվարանում է միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը:

Իշխանության անպատասխանատու գործողություններին անմիջապես հաջորդում է ադրբեջանական կողմի ակտիվ աշխատանքը՝ ուղղված միջազգային հանրությանն ու ինստիտուտներին, որտեղ նրանք Հայաստանը համեմատում են «Ստալինյան ճամբարների» հետ, և կոչ անում ադրբեջանական իրավապաշտպաններին իրականացնել Հայաստան վերադարձած զինվորների իրավունքների պաշտպանություն՝ փաստելով, որ «հեռու չէ այն պահը, երբ Երևանում վերդարձածներին կվերաբերվեն ավելի վատ, քան Բաքվում»: Ավելի ուժեղ ապտակ Հայաստանին դժվար էր պատկերացնել:

Դրան հաջորդում է Ալիևի իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս չի հապաղում օգտվել Փաշինյանի ստեղծած հնարավորությունից և, խոսելով  մեր  ռազմագերիների մասին, անում է ցինիկ հայտարարություն. «Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրեցինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»:

Միգուցե Նիկոլի շրջապատում չկա որևէ մեկը, ով նրան կզգուշացներ այսպիսի զարգացման հնարավորության մասին, միգուցե նրա թիմակիցները չունեն բավարար համարձակություն և մարդկային որակներ՝ նրան ուղղելու համար, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք: Պետք չէր լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունը չի կարող մնալ անհետևանք։

Իսկ հիմա Ալիևն է գերիներին առաջարկում ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Միգուցե Նիկոլը չի հասկանում, թե մարդկայնորեն ինչպիսի ծանր հարված է հասցնում ռազմագերիների ծնողներին և հարազատներին, բայց մի բան գոնե պետք է պատկերացնի, որ իր և իր թիմակիցների անպատասխանատու հայտարարությունների և գործողությունների պատճառով բարդ է լինելու միջազգային հանրությանը համոզել՝ գործադրել լուրջ ջանքեր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օկուպացված Ակնայում ադրբեջանական տրակտոր է պայթել

Հաջորդ գրառումը

Ինչպես էր Էդմոն Մարուքյանը զբաղվում տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես էր Էդմոն Մարուքյանը զբաղվում տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական