Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը

23/07/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում  «Հայ Գրականություն» առարկայից «հայ»-ը հանվել է:

ԿԳՄՍ նախարարության այս մոտեցման հիմքում գրականագետների, մտավորականների մեծ մասը   քաղաքական հստակ ենթատեքստ է տեսնում՝ խարսխված  ազգային արժեհամակարգից երես թեքելու վրա: Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն ասել է, որ  «հայ» բառը «Գրականություն»  առարկայից հանվել է, քանի որ  հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը: «Դպրոցը բանասիրական ֆակուլտետ չէ»,-ավելացրել է նա:

Թամարա Ալեքսանյանի նշած բանասիրական ֆակուլտետի դասախոսները՝ ճանապարհ անցած, սերունդներ կրթած, ազգային հոգևոր մշակույթն արժևորող մասնագետները,  վրդովված ու տարակուսած են:  Լավ, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունն ընկել հայագիտական  առարկաների հետևից.  որտեղի՞ց է գալիս այս ընդգծված  մերժողական վարքագիծը:

Սեյրան Գրիգորյանը՝ որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ,  Եղիշե Չարենցին և Պարույր Սևակին նվիրված մենագրությունների հեղինակ, պարզապես որպես մարդ, որ ամենօրյա կապի մեջ է հայոց դպրոցի հետ՝ պնդում է,  որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա։ Համոզված է, որ նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։
«Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչև Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել և ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի։
Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձևափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»։ 

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր- Մինասյանը նկատում է, որ ծրագրից դժգոհողների որոշ սլաքներ ուղղված են Թամարա Ալեքսանյանի դեմ: «Ես՝ լինելով Թամարա Ալեքսանյանի  կուրսեցին ու լավ իմանալով նրա մասնագիտական ունակությունները՝ վստահ եմ, որ այն, ինչ ներկայացված է, սևագիր տարբերակ է: Այս բոլոր դիտողությունները հաշվի առնելով՝ նախագիծը կվերանայվի»,-կարծում է ԵՊՀ դասախոսը:

Իսկ նրա նշած դիտողությունները հետևյալն են՝ տարօրինակ է, որ  արտասահմանյան հեղինակների շարքում չկան համաշխարհային մշակույթին մեծ ծառայություն մատուցած ռուս գրողները՝ Պուշկին, Լերմոնտով, Եսենին, Մայակովսկի.  Չեխովի նմա հոգեբան գրողի նովելները ներառված չեն ծրագրում: «Ես Կաֆկային դեմ չեմ, բայց ոչ բոլոր ուսուցիչները կարող են Կաֆկա բացատրել երեխաներին:

Ժամանակակից կամ նորագույն շրջանի հայ գրականությունից  չկա Զորայր Խալափյան,  Նորայր Ադալյան և ուրիշներ, քիչ ավելի նոր շրջանից՝ Հակոբ Մովսես, Հովհաննես Երանյան:   Ես կառչած չեմ դասականներին, բայց կարծում եմ՝ 1960-80-ականների հայ գրականությունը (Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Շիրազը, Սևակ)  հատուկ ուսումնասիրության նյութ պետք է լինեն:

Դառնանք ժամանակակիցներին. մեր կողքին ապրող երիտասարդ  գրողների երկերը պետք է դասագրքում միայն ընթերցանության նյութ լինեն, որովհետև այսօր ապրող գրողն ամեն օր կայանում է, զարգանում, խորացնում իր աշխարհայացքը: Չի կարելի երիտասարդ  գրողի ստեղծագործությանն ավարտուն գնահատական տալ: Ժամանակը պետք է բյուրեղացնի նրա աշխարհայացքը, նրա «աջությունը», նրա «ձախությունը»: Քանի դեռ  երիտասարդ են, պետք չէ նրանց մտցնել ինչ-որ շրջանակների մեջ, կաղապարել: Ով էլ լինի դասագրքի հեղինակը, եթե տվյալ ստեղծագործությունն արդեն վերլուծվել է, նշանակում է՝  արդեն կա պատրաստի կարծիք այդ գրողի աշխարհայացքի և ստեղծագործական այլ առանձնահատկությունների մասին, որը կարող է խանգարել նրա հետագա գործունությանը:   Ես շատ լավ եմ վերաբերվում, օրինակ՝  Գրիգին: Շատ հետաքրքիր ստեղծագործություններ ունի,  նրա գրվածքների առաջին ընթերցողներից եմ եղել, բայց կարծում եմ՝   Գրիգի «Հիսուսի կատուն» այն ստեղծագործությունը չէ, որ դասագիրք մտնի. այդ գործը  պետք է զուտ ընթարցանության նյութ  լինի»,- վերլուծում է Աշոտ Տեր-Մինասյանը:

Մտավորականի կարծիքով՝  մեթոդաբանությունն այնքան էլ հստակ չէ,  հեղինակները և նրանց գործերը ցաքուցրիվ են ընտրված: Պետք է  լինի հայ գրականության տրամաբանական, հերթական շարադրանք՝ հայ գրականության պատմություն՝ իր զարգացման բոլոր փուլերով, իհարկե,   ոչ թե բուհական մակարդակով, այլ երեխաներին հասկանալի մատուցմամբ: «Վստահ եմ, որ այս ծրագրի սևագիրն առաջիկայում  լուրջ վերափոխումների կենթարկվի»,- թեման եզրափակեց Աշոտ Տեր-Մինասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԳՄՍ նախարարի դասախոսը՝ Արայիկ Հարությունյանին. «Տնաշեն, ամոթ չէ՞, կարող էինք մի երկու խորհուրդ տալ». «Առավոտ»

Հաջորդ գրառումը

«Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ». Հայրիկ Մուրադյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

«Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ». Հայրիկ Մուրադյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական