Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավատես, իրատես… թե՞ մի այլ վիճակ

Գեղամ Քյուրումյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023-ի ավարտական մի քանի օրերն ու 2024-ի առաջին շաբաթը իշխանության ներկայացուցիչների խոսքերով լավատեսությամբ էին հագեցած: Ամենայն անկեղծությամբ ասեմ. մեր հայրենակիցներից ոմանք թե շատերը չգիտես ակնկալիքներ ունեին «լավ ասենք, որ լավ լինի» խոսքերից, թե՞ ավանդույթի ուժով էին պատասխանում իրենց ուղղված «ինչպե՞ս ես» հարցին: Ավաղ, հիմնականում անտրամադիր էին իմ ամանորյա պահերի զրուցակիցները, ովքեր կյանք տեսած ու ապրած, լավ ու վատ տարիներ անցկացրած մարդիկ էին, ինչ-որ առումներով լուրջ սոցիալական խնդիրներ չունեցող ընտանիքների ներկայացուցիչներ: Ի վերջո հանգեցի այն եցրակացության, որ իրավիճակի բացատրությունը կարելի է փնտրել ու գտնել լավատես բառի իմաստի, դրա հոմանիշների մեջ: Բացում եմ համապատասխան բառարանն ու ընթերցում. լավատես – օպտիմիստ: Անգամ բառարանագետները, բառն իրենց գործունեության ոլորտ հռչակած նեղ մասնագետներն են խուսափել, թե պարզապես անզոր գտնվել որեւէ ուղղորդող կամ կողմնորոշիչ գտնել թերեւս տրամադրող այս արտահայտության համար: Ի վերջո, նաեւ անիմաստ համարեցի օպտիմիստ բառի բացատրության փնտրտուքը, քանզի այն տարբեր լեզուների պարագայում կարող է տարբեր լինել, անգամ իրար հակասող:

Թերեւս այսպիսի տրամադրությամբ սկսվեց հայաստանաբնակներիս 2024 թվականի աշխատանքային տարին, որն առաջին անգամ անսովոր էր նաեւ օրացուցային առումով: Պարզվեց` ոչ գործադիրի ղեկավարի համար, որը շաբաթներ առաջ էր հայտարարել հայոց համար անհարիր աղքատությունը աշխատանքով հաղթահարելու մասին, միայն պարզ չէ` ցանկության, թե՞ պահանջի: Դե, մարդիկ էլ իրենց ուզածի ու պատկերացրածի պես աշխատել են, ՀՀ վարչապետի այցելած նորակառույց դպրոցներում ինչպես հարմար են գտնել մարզադահլիճներն են ավարտին հասցրել, սանհանգույցներում ապակեպատ դռներ են տեղադրել, հանդերձարաններում հագուստի կախիչների որակն են շփոթել, լոգարաններում էլ` ցնցուղներն ու ծորակները:  Իրոք տխուր պատկերներ ու տեսարաններ էին, որոնք անցանկալի հետեւանքներ ունեցան թիմակից բազմաթիվ պետական պաշտոնյաների համար: Անշուշտ կգան նորերը եւ ավանդույթի ուժով կհայտարարեն, որ իրենց ղեկավարմանը հանձնված կառույցում լավագույն կադրեր են աշխատում, կադրային ջարդ չի լինի, քաջ գիտակցելով` ով ում բարեկամն է, անփոխարինելի համարվողը: Եվ ամեն ինչ կսկսվի ու կվերադառնա ի շրջանս յուր, ուր աշխատանք  է դիտարկվում… ընդամենը` դրա հետեւանքների դեմ պայքարը կամ վերջինիս նմանակումը: Մեզանում գաղտնիք չէ, որ աշխատանքը լինում է, ասենք, ոչ հաճախ` սիզիֆյան, որը կործանում է այն իրականացնողին, կամ` մահանում է նաեւ կտուր վարողը, որտեղ կտուր-ը տանիքն է, վարողը` հողագործը; Որեւէ մեկը կարո՞ղ է  բացատրել, թե ինչու է առաջացել տանիքը հերկելու պահանջ, որն արտահայտվել է «կտուր վարողն էլ է մեռնում» խոսույթով: Այսպիսին է թերեւս մեր միջավայրը, որից հեռու մնալ չենք կարող:

Գուցե մինչեւ այն պահը, երբ ցանկալի կայացման առումով առաջնահերթությունը կառանձնացնենք  մնացյալից, որը կուզեք երկրորդական համարեք, կուզեք` այլ որակում տվեք: Տեսեք. գործադիր ու օրենսդիր իշխանությունների հայտարարությունների համաձայն իրենց աշխատանքի շնորհիվ ՀՀ-ում 2023 թվականի ավարտին շուրջ 770 հազար հարկ վճարողների շրջանում միջին աշխատավարձն ավելացել է ինչ-ինչ թվերով ու տոկոսներով եւ կազմել է 264.056 դրամ: Երբ այս թիվն ասացի, ասենք, պոլիկլինիկա այցելությանս ընթացքում քաղաքացուս զննող բժշկուհուն, անմիջապես արձագանքեց. իմ  աշխատավարձը բարձրացնելուց հետո 110 հազար է: Իսկ ի՞նչ ասի ու անի կենսաթոշակառուն, երբ բժշկի առաջարկով ստիպված է սննդային հավելում դեղահաբեր ընդունել, օրը երկու   անգամ, 30 հաբ տուփը 5000 դրամ, ամիսը` 10.000 դրամ, միջին կենսաթոշակի մոտ 25 տոկոսը: Կենսաթոշակառուն թերեւս միայն կտրտնջա, որը լսելով նրա զավակը կամ թոռը իր տարբերակը կընտրի, միջին աշխատավարձին սեփական հնարքներով ինչ-որ բան  ավելացնելու տեսքով: Դրանք երբեմն-երբեմն բացահայտվում են, անգամ տարբեր պատիժների արժանանում, բայց մեր մարդիկ նաեւ վստահ ու համոզված են, որ բազմաթիվ դեպքեր էլ չեն բացահայտվում, երբեմն ուղղակի ցուցումներ չլինելու պատճառով:

Ծով ասելիքի պարագայում անդրադառնանք կյանքի կայացման առումով առաջնահերթության մտքին: Այստեղ հիմնախնդիր է դիտարկվում կենդանական սննդի ու միրգ-բանջարեղենի որոշակի չափաբաժինների օգտագործումը օրվա ընթացքում, որի նախանշաններից մեկն է արդեն հիշատակված բժշկի  կողմից այցելուին սննդային հավելման նշանակման փաստը: 

Մեզանում արդեն որերրորդ տարին վաճառվում է պանրային մթերք անվանումով պանրային արտադրանք, որը «պանիր» դրոշմանիշովից մատչելի է մինչեւ 30-40 տոկոսով: Եթե սուպերմարկետներում դրանք վաճառվում են առանձին ցուցադրությամբ, քանզի օրենքի պահանջ է, նույնը չէ առեւտրի այլ կետերում, ուր սննդի վերահսկման ծառայության մասնագետները գրեթե չեն այցելում: Մեր սպառողները հաճախ են տարակուսում վաճառվող նրբերշիկների ու երշիկեղենի գներից, որոնք հարեւանությամբ ցուցադրվող մսատեսակներից մատչելի են 2-3 անգամ, Ռուսաստանի դաշնությունից ներմուծվածի համեմատ 5-6 անգամ: Հարցը պատասխան չունի, որն առավել, քան տարօրինակ ու անհասկանալի է. ինչպես շատ ու շատ այլ հարցերում: Պարզից էլ պարզ է, որ այն նաեւ պայմանավորված է ՀՀ-ում կաթի ու մսի արտադրության ծավալների կտրուկ նվազումով, 2023-ի տվյալներով առաջինը` մոտ 5 տոկոսով, երկրորդը` 10 տոկոսով:

Իշխանությունը խոսում է գյուղոլորտի հանդեպ սուբսիդավորումից, լիցենզավորումից, հարկային արտոնություններից, երբ իրական տնտեսությունում թերակատարումներ են, ներմուծումներով պարենային անվտանգության խնդրի լուծում ու շարունակական անհիմն գնաճ:

Օրեր առաջ հաղորդվեց, որ 2023-ին արտերկրներից ՀՀ է ներկրվել 38.3 հազար տոննա միս: Ստացվում է երկրի առկա 1 բնակչի հաշվով տարեկան մոտ 15 կիլոգրամ: Տարբեր հեռուստաընկերությունների իրականացրած հարցումներից պարզ է դառնում, որ մեր համերկրացիների մի զգալի մասը ամսվա ընթացքում հազիվ 1-2 անգամ է կարողանում միս-մսամթերքից օգտվել, որն էլ բացասական ազդեցություն է ունենում նրանց առօրյա կենսագործունեության վրա: Այսպես էլ գոյատեւում են: Մինչեւ ե՞րբ…

Ասենք` մեզանում աղբ համարվողի պարագայում, որը տասնամյակներ շարունակ բազմաթիվ երկրներում դասակարգվում է որպես հումքի երկրորդային օգտագործում: Ավստրիայի Գրաց քաղաքում նման մի ձեռնարկությունում եմ եղել, որը տեղավորված էր բնակելի թաղամասերից մեկում: Ըստ նշանակության հավաքված հումքի մեքենաները ժամանումից հետո րոպեներ անց հեռանում էին դատարկված, իսկ տարածքում արդեն տեսակավորում էր իրականացվում: Մեզանում այս մասին հիշում են ընտրությունից ընտրություն, մեկ էլ հիշեցնում է քաղաքամերձ աղբավայրը… հրդեհվելու միջոցով, կարծես ներկայանալով որպես էներգիայի հզոր միջոց, որն օրերի ընթացքում հազիվ կարողացան մարել շուրջ մեկ տասնյակ հրշեջ անձնակազմերը: Այսօրինակ իրողությունների պարագայում թերեւս տարօրինակ է Երեւանում Եվրոմիության չափանիշներով նոր աղբավայր կառուցելու հայտարարությունը: Այնպես որ, 2024-ին լավատես, իրատես, թե մի այլ վիճակ գործընթացը մեկնարկել է:

Լավատեսությամբ հանդերձ` նաեւ իրատեսություն դրսեւորենք:

Հ.Գ.- Հունվարի 10-ին ԱՄՆ դոլար-թուրքական լիրա հարաբերակցությունը 2022-ի 1-7-ից հիմա հասավ 1-30-ի: Այս մասին առաջիկայում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հրամայականը

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական