Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր հետաքրքրել․ Տիգրան Աբրահամյան

21/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը։

Առաջին խնդիրը վերաբերում էր նախկին Ղուբաթլու (Սանասար) և Զանգելան (Կովսական) շրջանների այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են հայկական վերահսկողության ներքո և Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերին ու Դիզափայտ լեռանը, որոնք ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից, «բանավոր փոխըմբռնման» արդյունքում եռակողմ հայտարարությունից հետո, հանձնվել են Ադրբեջանին։Ես կարծում եմ, որ սա Ազգային անվտանգության ծառայության իրավասությունների խնդիր է և ԱԱԾ-ն պարտավոր է նման դեպքերում արձագանքել (խոսքս միայն հրապարակային արձագանքին չէ վերաբերում)։

Փաստացի հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում։

Երկրորդ հարցադրումս վերաբերում էր Արցախի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին, ՀՀ ԱԱԾ «էլիտար ստորաբաժանումը» հրաժարվել է գնալ «Եղնիկներ» և երկրի նախագահին թողել են մենակ։ Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ֆունկցիոնալ կարողությունները կասկածի տակ դնում, ապա այստեղ ևս ԱԱԾ-ի արձագանքի խնդիր եմ տեսնում, որն ի դեպ, այդպես էլ չեղավ։ Վտանգավոր հայտարարություն հնչեց, որն առ այս պահը ոչ հերքվել է, ոչ էլ գոնե սրբագրվել։

Երրորդ հարցադրումս վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի օրերի պաշտոնանկությանը, որովհետև կարծում եմ, որ այն հանրության շրջանում տարբեր խոսակցությունների և մտահոգությունների տեղիք է տվել և պետք է պարզաբանվի։

Պետք է պարզաբանվի նաև այն պատճառով, որովհետև այս իշխանության ներկայացուցիչներն էին ժամանակին անընդհատ ընդգծում, որ ցանկացած պաշտոնանկություն պետք է պարզաբանվի և հասարակությունը պետք է իմանա պաշտոնից ազատվելու պատճառները։

Հիմա, ինչու եմ այս ամենը հիշեցնում։ Ուրեմն, նախօրեին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչներից մեկից զանգ եմ ստանում, ով նշում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող գործերից մեկով մի քանի հարց ունի և հարգալից խնդրում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ինձ հարմար ժամի, պայմանավորվել ու ներկայանալ։

Այսօր փաստաբանիս հետ այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել։

Այն էլ պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ որ գործ է քննվում, իսկ ես մի քանի շաբաթ առաջ, մամուլի ասուլիսում հպանցիկ անդրադարձ էի կատարել այդ հարցերին։

Մասնավորապես, խոսքի մեջ ասել էի, որ Քյարամյանն իր պաշտոնակությունից հետո գտնվել է Արցախում, նախկին և ներկա պաշտոնյաների հետ տարբեր վայրերում հանդիպել, ուղեկցել և այլն ու ընդգծել, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչու նա պատերազմի թեժ պահին պաշտոնանկ արվեց և անհրաժեշտ համարել, որպեսզի իշխանությունը ի վերջո դա պարզաբանի։

Պարզվում է, որ իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր հետաքրքրել, այսինքն՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության թեման, այսպես կոչված, Էլիտար ստորաբաժանման հրաման չկատարելը և մեր երկրին սպառնացող մյուս վտանգների թեման, միայն հետաքրքրում էր, թե ում եմ նկատի ունեցել նախկին, ներկա պաշտոնյաներ ասելով կամ արդյո՞ք Արցախում հանդիպել եմ Քյարամյանին։

Չէ, բայց հասկանում ե՞ք մեր երկրի իրական վիճակը։

Վարչապետը նույնիսկ Շուշիի հայկական լինելն է արդեն կասկածի տակ դնում, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու ռազմագերիներ, կարճ ասած ազգային ողբերգություն, բայց ԱԱԾ-ն ու մնացած իրավապահ մարմինները զբաղված են լրիվ այլ հարցերով, որակում չեմ տալիս, յուրաքանչյուրդ ինքներդ գնահատեք թե ինչով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայի Կրեմլը այցելուների համար կբացվի հունվարի 22-ին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական