Ուրբաթ, Փետրվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իտալիան ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, իսկ հիմա G20-ի գագաթնաժողովին է հրավիրում Ադրբեջանին․ Միքայել Մինասյան

20/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Մինասյանն ուշագրավ է համարում այն փաստը, որ Ադրբեջանին հրավիրողն Իտալիան է:

«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ:

Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթնաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք որոշել ենք, որ ամեն ինչ անցյալում է և նոր առաջնահերթություններ ենք առաջ քաշել: Այդ դեպքում ինչո՞ւ օրինակ իտալացիները պետք է ավելի շատ սիրեն Հայաստանը, քան մենք՝ հայերս:

Վերոնշյալը հերթական վառ և դրանից էլ ավելի դառն ապացույցն է առ այն, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ավերված են և անգործունակ: Նիկոլիզմը քանդեց մեր պետությունը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը դրա սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում: Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող (և չի լինի) այլ լինել:

Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն»,-եզրափակել է Մինասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ` ԵԱՏՄ-ում ծխախոտի արտադրանքի համար

Հաջորդ գրառումը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եղել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը. ՊԵԿ

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եղել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը. ՊԵԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական