Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ համար պատիվ է լինել ալիեւյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը

29/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր ԱԺ-ում իր դեմ իրականացված քվեարկությունից հետո գրել է, –

Բարի գալուստ դժոխք

Արցախը թուրքին հանձնածը, 5000 անմեղ զոհերի արյան որդան կարմիրով ձեռքերը ներկածը, տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն թողածը, հազարավոր մեր որդիների անթաղ մարմինները ձյան տակ թաղածը տեւական ժամանակ իր ֆիքս իդեան էր դարձրել ինձ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը: Դեռ այն պահից, երբ ես ամբիոնից նկատողություն արեցի հայտնի տրանսգենդերին։

Եւ այսօր «իրենցքայլական» խունտան բերվել էր առաջին աստիճանի մարտական զորահավաքային վիճակի: Զանգել ու բռնի ուժով խորհրդարան էին բերել նաև հիվանդ պատգամավորների, որ բավարարեն քինախնդիր Նիկոլի անձնական վրեժը: Բոլորին ստիպել են իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության քարտուղարին։

78 սահմանադրախախտ, 78 կամակատար, հեզաճկուն կատարեցին երկրի թիվ մեկ դավաճանի ճղճղան հրահանգը: Այսօր ինձ համար հպարտության օր է. իմ դեմ տեւական ժամանակ է խաչակրաց արշավանք էին սկսել հայրենիքի դավաճաններն ու Արցախը թուրքին հանձնածները, Ադրբեջանի նովրուզին պորտապար պարողը, թուրքի հետ հայոց պատմության դասագիրք պղծողն ու հայ առաքելական եկեղեցի հայհոյողը: Ադրբեջանի ֆոլկլորի ազգային հերոսը հաստատեց, որ իմ դեմ պայքարը իր համար շատ ավելի կարեւոր է, քան մեր ռազմագերիները, հանձնվող Սյունիքն ու ձյան տակ սառչող մեր զինվորների դիակները գտնելը։

Ինձ համար պատիվ է լինել ալիեւյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը: Հիմա, որպես պատգամավոր, շատ ավելի ազատ և անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում: Նիկոլը շատ շուտով կանգնելու է դատարանի առաջ և դա անխուսափելի է:

Հակասահմանադրական նախագիծ բերած և քվեարկած երևույթները դատվելու են և դա ևս անխուսափելի է: Ու մենք հաստատ ունենալու ենք առանց Նիկոլ և առանց նիկոլիզմ Հայաստան: Իսկ քրեակատարողական հիմնարկներում մենք դեռ երկար ենք տեսնելու երիտհայերի հանցագործ խմբակին ու մեր երեխաները պատմության ապագա դասագրքերից իմանալու են հայրենադավների, դավաճանների ու սրբապիղծների այն իշխանության պատմությունը, որը ծախեց Արցախն ու մաս-մաս իր կիրթ եղբայր Ալիևին հանձնեց Հայաստանը։ Ուստի, ինչպես կասեր մեր հին բարեկամ Արծրուն Հովհաննիսյանը` բարի գալուստ դժոխք:

Շնորհակալ եմ Նիկոլի պարտադրած նախագծին դեմ քվեարկած չորս պատգամավորներին եւ Արարատ Միրզոյանին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ

Հաջորդ գրառումը

Արցախի ՊԲ-ն ստում էր…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախի ՊԲ-ն ստում էր...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական