Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմանանք թշնամու ռազմական ներուժը

Մարիետա Խաչատրյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
224
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չգիտեմ, թե Տավուշից սահմանազատում եւ սահմանագծում սկսելու պարագան ի՞նչ կապ ունի չորս գյուղ միակողմանի հանձնելու հետ, եւ ինչո՞ւ սահմանագծում եւ սահմանազատում չի նշանակում նույն տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հողերի (օրինակ՝ Ջողազի ջրամբարին հարակից բերրի արոտավայրերը, որոնք Բերքաբեր գյուղինն են) վերադարձ, առնվազն՝ փոխանակում: Կամ՝ չգիտեմ ինչու պետք է մարդ մտածի, թե անվտանգություն ապահովող բուֆեր տարածքը հանձնելով եւ Տավուշի պաշտպանությունը խոցելի դարձնելով՝ ադրբեջանցու ախորժակը կզսպվի իբր խաղաղության օրակարգով: Ի՞նչ են թաքցնում իբր Ադրբեջանին պատկանող գյուղերի վերադարձման մասին ֆուֆու խոսակցությունները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին աջակցող լայնֆորմատ միջազգային շատախոսությունը: Թե բա՝ ԵՄ քսանյոթ երկրի արտգործնախարար աջակցում են Հայաստանին ու խաղաղության օրակարգին: ՆԱՏՕ-ի Ստոլտենբերգն էլ հետը եւ ուրիշ զանազան բոնոներ ու միշելներ…. կարգին օդի տատանում են առաջացնում, ինչպես Արցախի տեղահանումից առաջ էր, խոստում շաղ տալիս: Բա մեկը չհարցնի՞, տո ա՛յ Ստոլտենբերգ, քո ի՞նչ գործն է, որ ինքնիշխան երկրին խորհուրդներ ես տալիս, թե ո՞նց վարվի իր դաշնակից երկրների հետ հարաբերություններում: Թե՞ այլեւս ինքնիշխան չենք:

Բայց այսօր որոշեցի քաղաքական վերլուծության փոխարեն ավելի օգտակար գործ անել, ու որ ասվում է, թե Տավուշի չորս գյուղը չտանք՝ պատերազմ կլինի, գյուղ տալ-չտալը սարքելով մանկապարտեզի մակարդակի «մեշոկ պապիով» (պատերազմով) վախեցնելու խոսույթ, եւ անգամ ՌԴ ԱԳ ներկայացուցչուհին է դա նկատում, թե սեփական ժողովրդին վախեցնելն ամենաճիշտ միջոցը չէ, ուզում ենք պատերազմի հավանականության առումով քողը մի փոքր հետ տանել ու նայել իրականության երեսին: Ի դեպ՝ հիմա ամեն օր այնքան բան է կատարվում, որ եթե երկու օրը մեկ վերլուծես՝ դրա կարիք կա: Բայց անցնենք մեր օգտակար գործին:

Աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Արայիկ Սարգսյանի՝ Ադրբեջանի ներկա ռազմական պոտենցյալի վերաբերյալ օրերս բարձրաձայնված գնահատականի որոշ թվեր պետք է փոխանցեմ, որպեսզի հասկանանք մեր թշնամու եւս մեկ անգամ պատերազմի մեջ մտնելու հնարավորությունները: Տվյալները, որոնք ներկացնում է փորձագետ-վերլուծաբանը, քաղված են բաց աղբյուրներից, համադրված եւ նույնականացված են եւ 90 տոկոսով համադրելի են իրականության հետ: Դրանք Ադրբեջանի անցած տարվա ռազմական ներուժն են ներկայացնում, այս տարի դրանց ավելացել են նոր պայմանագրեր, Իսրայելից հրթիռային համակարգերի պատվերներ: Նախապես փոխանցենք Արայիկ Սարգսյանի եզրափակիչ գնահատականը, որոնք նա արել է առկա թվերի վերլուծության արդյունքում. Ադրբեջանի ռազմական պոտենցյալի ներկա առկայության եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության պարագայում՝ ապրիլին (կամ՝ մոտակա ժամանակաշրջանում) պատերազմի հավանականություն չկա: Ըստ նրա՝ այդպիսի պոտենցյալով պատերազմ կարող է սկսվել միայն քաղաքական հրահանգով (ասենք՝ Պուտինի, Էրդողանի, ՆԱՏՕ-ի ղեկավարի կամ այլ տարածաշրջանային խաղացողների), իսկ բուն ադրբեջանական կողմին այս վիճակում պատերազմը ձեռնտու չի կարող լինել, քանի որ Ադրբեջանը գերակայող ռազմական առավելություն չունի նախ, եթե ռազմական պոտենցյալը չավելացնի արագացված ձեւով:

Համեմատել է պետք նաեւ բարոյահոգեբանական վիճակը՝ զինվորի մոտիվացիան, զինվորների մարտական պատրաստվածությունը. հիմա պատերազմ վարելու ձեւերն ու միջոցներն են փոխվել, օդատիեզերական ուժերի տեղեկատվության փոխանցումն ու ընդհանուր հրամանատարական կետ ձեւավորելու ունակությունն են կարեւորվելու, նոր զինատեսակների եւ նոր տեխնոլոգիաների տիրապետումը: Հետո՝ ադրբեջանցիք զավթողական պատերազմ են մղելու, մերոնք՝ հայրենիքի պաշտպանության: Միջազգային դաշնակիցների հետ հարաբերություններն էլ են կարեւոր, դրանց խելացի համադրումը: Մի խոսքով, ըստ փորձագետի, ողջամիտ վերլուծությունը հանգեցնում է նրան, որ այս պահին նախ Ադրբեջանի շահից չի բխում պատերազմը Հայաստանի հետ, երկրորդ՝ այդպիսի տարածաշրջանային- ռազմաքաղաքական որոշում չկա: Իսկ թե ինչից ելնելով են ե՛ւ Հայաստանի ներկա իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ամեն օր վախեցնում մեր բնակչությանը պատերազմով՝ առանձին վերլուծության նյութ է:

Շատ չծավալվենք, այլ ներկայացնենք թշնամու ռազմական պոտենցյալն ու մարդուժը՝ փորձագետի մատնանշած թվերով եւ տեղակայման վայրերով, որոնք ամեն մեկիս օգտակար է իմանալ:

Ադրբեջանի բնակչության թիվը փաստացի 9 մլն-ի կարգի է (պաշտոնապես ավելի մեծ թիվ է նշվում): Այդ բնակչությամբ երկրից ամեն տարի զորակոչվում է 130 հազար զինվոր, կամ բնակչության 1,5 տոկոսը: Զինվորական ծառայության մեջ գտնվողների ընդհանուր թիվը 330 հազար է (այս թվի մեջ են պահեստազորը, վետերանները, ՊՆ անձնակազմը) կամ բնակչության 3,7 տոկոսը: Կոնկրետ՝ գործող բանակի թվակազմը 65 հազար է կամ բնակչության 0,6 տոկոսը: Վարչական թվակազմը գումարած՝ 83 հազար, որից 1200-ը կին են:

Ադրբեջանի ռազամկան բյուջեն 3,7 մլրդ դոլար էր 2023 թվականին, կամ ՀՆԱ-ի 6,5 տոկոսը, սա ահռելի թիվ է:

Ռազմաօդային ուժերի կազմում զբաղված են 7 հազ.200 զինվոր ու սպա: Ազգային գվարդիայում`2,5 հազ., սահմանապահ ծառայությունում՝ 5 հազ., ներքին զորքերում՝12 հազ. զինծառայող են ներգրավված:

Ցամաքային զորքը` 35 հազար զինծառայողով, կազմված է 6 բանակային զորամիավորումներից , որոնք տեղակայված են Բարդայում (Աղդամի մոտ՝5 հազ. զինվոր), Բեյլեվանում (էլի Արցախին մերձ՝ 6 հազ. զինվոր), Շամխորում (5 հազ. զինվոր), Ապշերոնում (3 հազ. 800 զինվոր), Նախիջեւանում (8 հազ. զինվոր): Բաքվի մոտակայքում է տեղակայված վեջին արցախյան պատերազմին մասնակցածների պահեստազորը՝ 7 հազ. թվակազմով, որոնց Ալիեւը չի զորացրել, այլ որպես վարձկան պահում է: Գոյություն ունի նաեւ Յաշմա զորամիավորում, որն ուղղվում է Բաքվի ղեկավարությանն ու գենշտաբին պաշտպանելու:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերում զբաղված է 7 հազ.200 մարդ: Հիմնական ավիաբազաները տեղակայված են Նասոսնի (Բաքվին մոտիկ՝ այստեղ մարտական ինքնաթիռներ եւ ռմբակոծիչներ են), Քալայ, Բարդա (սա հատկապես ուղղված է Հայաստանի դեմ, ինչպես նաեւ՝ Եվլախինը), Դալյար, Գյանջա, Եվլախ, Ֆիզուլի-Զանգելան, Քյուրդամիր, Լենքորան (Իրանի դեմ) բնակավայրերում:

Ադրբեջանի ՊՆ-ի տրամադրության տակ են 148 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ.17 կործանիչ,11 ռմբակոծիչ, 2 տրանսպորտային ինքնաթիռ, 32 ուսումնական ինքնաթիռ, 86 ուղղաթիռ (այս թիվը գուցե ավելի քիչ է, քանզի ռուսական կողմից գնված ուղղաթիռների մի մասը դեռ չի մատակարարվել):

Ադրբեջանի ռազմական հաշվեկշռում են 520 տանկ, 167 ինքնագնաց հրետանային համակարգեր, 319 քարշակ հրետանային համակարգեր, 320 համալիր հրետանային համակարգեր, 4 սուզանավ, 13 պարեկային նավ, ցամաք-օդ 70-80 խորհրդային ժամանակի հրթիռ: Արդեն այս տարի Ադրբեջանը 10 մլրդ.700 մլն. դոլարի հրթիռային համակարգեր է պատվիրել Իսրայելից:

Իհարկե, այս թվերը միայն մասնագետները կարող են բաղդատել կամ համադրել մեր ներուժի առումով, սակայն թվերն իմանալը կարեւոր է, հատկապես հասկանալու համար, թե ո՞վ եւ ինչո՞ւ է մեզ պատերազմով վախեցնում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հնարավոր է նոր ցեղասպանության մեղսակից դառնանք»

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է պատահում, երբ անձնական մոլուցքը հակադրվում է պետական շահին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է պատահում, երբ անձնական մոլուցքը հակադրվում է պետական շահին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական