Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ հասկանալ ՀԱՊԿ արձագանքից

05/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի ՖԲ էջից, –

ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր թշնամու ներխուժումից հետո 1,5 ամիս Հայաստանի վարչապետը աղեկտուր կանչում էր ՀԱՊԿ-ի օգնությունը՝ մատնանշելով այն կետերը, որոնց համաձայն այդ կառույցը պետք է որ ապահովեր իր անդամ պետության անվտանգությունը։ Բայց։

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մայիսին շատ լավ գիտեր՝ ինչ է լինելու, բայց քանի որ դա էլ հերթական միջոցն էր՝ վարկաբեկելու Ռուսաստանն ու ընդհանրապես ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ, արեց՝ հոգ չէ, որ դրանից Հայաստանի անվտանգային համակարգը մի քանի կետում էլ փուլ եկավ։

Նախ՝ 2018-ին քրեական գործ հարուցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ՝ ՀՀ-ն փաստացի սկսեց նախապատրաստվել այսօրվան, քանի որ ավտոմատ կերպով Խաչատուրովին փոխարինելու էր գալու Բելառուսի ներկայացուցիչ Ստանիստլավ Զասը։

2019-ի ամբողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնեցի այդ մարդու վտանգավորության մասին, նույնիսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ խորհրդակցեցի, ինձ արձագանքեց վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ որևէ մեկը վտանգ չտեսավ, որ

– Ստանիսլավ Զասը մինչև 1995թ․ ապրել է Ադրբեջանում, ունեցել բիզնես կապեր,

– 2015-ին նշանակվել է Բելառուսի ԱԽ քարտուղար և սերտ համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի հետ, պարբերաբար այցելել Թուրքիա,

– 2017թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջան այցի ժամանակ Իլհամ Ալիևին վստահեցրել է, որ ամեն ինչ կանի՝ Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը ամրապնդելու և միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար,

– 2018թ․ ապրիլին Ստանիսլավ Զասի պաշտոնական միջնորդությամբ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ

արտահանման առաջին պայմանագիրը, նույն թվականի հունիսին Ադրբեջան մատակարարել «Պոլոնեզ»-ի առաջին խմբաքանակը։ https://www.shantnews.am/news/view/383196.html

Այսքան փաստեր սեղանին դնելուց հետո ՀՀ բարձրագույն իշխանությունը 2019-ին իր տարբեր խողովակներով ինձ երաշխավորեց, որ իրենք, ինչպես միշտ, գիտեն ինչ են անում։ Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց Ալիևի սիրելի ընկեր Ստանիսլավ Զասի հետ՝ նրան տալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու համաձայնություն։

Շարքային հայ քաղաքացին կարող է չիմանալ, թե ինչ արարած է Ստանիսլավ Զասը և ինչպես է համագործակցել ու համագործակցում մեր թշնամու հետ՝ ընդդեմ մեզ։ Բայց որ երկրի բարձրագույն իշխանությունը չգիտի՝ տգիտություն է կամ, որ ես ավելի հակված եմ, անհայրենիք միտում։

2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմիցս Ադրբեջանը ագրեսիա կիրառեց ՀՀ նկատմամբ։ 2021-ին Ադրբեջանը մտավ ՀՀ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր։ Որևէ դեպքում ՀԱՊԿ-ի կողմից որևէ թիրախային արձագանք չեղավ, իսկ հուլիսի 3-ին նույն Ստանիսլավ Զասը պաշտոնապես հայտարարել է, թե Վարդենիսի ու Սև լճի խնդիրները «սահմանային միջադեպեր» են, հետևաբար ՀԱՊԿ-ն անելիք չունի։ https://news.am/arm/news/651982.html

Մտածող մարդը պետք է կարողանա ժամանակի միջից կապել երևույթները և բռնել այն թելը, որ մի օր քեզ կանգնեցնելու է գերխնդրի առաջ։ Իսկ Հայաստանի այս տհասները շարունակում են պնդել, որ խնդիրները համակարգային քննարկում ու լուծում են ստանում։

2018-ից հետո այս ապիկարները քանդեցին կիսաեվրոպական Հայաստանում երբևէ գոյություն ունեցած բոլոր համակարգերը, հիմա միջինասիական երկրներից համակարգ են ուզում։ Ի՞նչ համակարգ։ Դուք հավատում եք, որ ՀԱՊԿ-ում պետք է համակարգային կառավարում լինի՞։ Դա նույն է, թե ասենք՝ Հայաստանի կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում համակարգային կառավարում է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նրանց համար բոլշևիզմը ավելի կարևոր էր, քան իրենց հայրենիքը

Հաջորդ գրառումը

Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, Կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի. Նունե Ներսիսյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, Կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի. Նունե Ներսիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական