Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է հուշում «Դոյչե վելլեի» վերնագիրը. Արցախի Ճանաչու՞մ

20/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանագիր լրատվամիջոցները ծավալուն հոդվածներով օպերատիվ արձագանքում են Արցախի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ին սկսած լայնածավալ հարձակմանը՝ հղում անելով հենց Արցախից տրամադրված տեղեկատվությանը՝ մասնավորապես ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, լրագրող Մարութ Վանյանի հաղորդումներին:

Մեր տպավորությամբ  հայկական լրատվամիջոցներում մի փոքր ընդգծված շեշտադրում եւ սպասելիք կա, թե Գերմանիան էլ լուռ չի մնացել, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին ներկա կանցլեր Շոլցը, արտգործանախարար Բերբոքը աննախադեպ կոշտ են արձագանքել Բաքվի վայրագ վարքագծին, ուստի ենթադրելի է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսված հանդիպման նախօրեին Ալիեւի վրա Մակրոնի ճնշմանը գումարվելու է նաեւ Շոլցինը: Սակայն գերմանական RND-ն Շոլցի խոսքին անդրադառնալով, այն բնութագրում է «զգուշավոր, քանի որ ուղղվել է երկու կողմին»՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը այժմ չափազանց կրիտիկական իրավիճակում են, այդ պատճառով մեզ համար հստակ է, որ այս պատերազմական գործողությունները անհապաղ պիտի դադարեցվեն»: Ըստ նույն աղբյուրի, ԳԴՀ արտգործնախարար Բերբոքի խոսքն առավել հստակ է եղել: «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը եւ վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: Կարեւորը ԼՂ խաղաղ բնակչության պաշտպանությունն է: Սա էլ այնտեղ տեղակայված ռուս զինվորների խնդիրն է»:

Բերբոքի ձայնը նկատելի բարձր է, քանի որ առիթ է մեկ անգամ եւս Ռուսաստանին հիշեցնել պարտականությունների թերացման մասին:

Սակայն միայն այդ հանգամա՞նքն է պատճառը, որ Բեռլինին ստիպում է Ալիեւին հիշեցնել, թե նա խախտել է ուժ չկիրառելու պայմանավորվածությունը: Սեպտեմբերի 19-ի Արցախին վերաբերող գերմանական լրահոսում շեշտադրված էր, որ Ալիեւը ավտոկրատ ղեկավար է, Արցախը միջազգայնորեն ադրբեջանապատկան է, սակայն դարեր շարունակ հայ բնակչությունը ապրել է այդ տարածքում, որ Մորենո Օքամփոյի հիշատակած ցեղասպանության արյունոտ փուլն է սկսվում…

Մեր ամենամեծ զարմանքը գերմանական «Դոյչե վելլեի» կայքում մեծ գլխագիրն էր՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Մեջբերենք վերնագրի տակ ծվարած մի քանի տողը՝ «ԼՂ-ն դե ֆակտո հանրապետություն է, որ միջազգային հանրության կողմից չի ճանաչվում: Հիմնականում հայերով բնակեցված տարածքը միջազգային իրավունքի համաձայն պատկանում է Ադրբեջանին»: Այնուհետ վերոբերյալի տակ զետեղված են Արցախի թեման լուսաբանող ռեպորտաժներ, տեսանյութեր:

«Դոյչե վելլեն» ե՞րբ է նման վերնագիր դրել: Ալիեւին ուղղված պատժամիջոցը սա՞ է:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիսի փոխքաղաքապետին

Հաջորդ գրառումը

Թշնամին գրավել է Ամարասի վանքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

Թշնամին գրավել է Ամարասի վանքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական