Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ըստ էության նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո ՀՀ վարչապետը բանավոր կերպով պայմանավորվել է, որ համաձայնելու է Ադրբեջանի ներկայացրած սահմանազատման պայմաններին

04/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր ՖԲ էջում գրում է, –

Ցանցում մտահոգ քաղաքացիները շարունակում են տարածել ՀՍԽՀ քարտեզներ, որոնցում երևում է, որ Շուռնուխ գյուղը նախկին խորհրդային Հայաստանի մի մաս է եղել։ Ինձ էլ են նամակներով հարցնում, թե որքան է տեղի ունեցող սահմանազատման գործընթացը ճիշտ։ Որպեսզի առանձին-առանձին չգրեմ, թույլ տվեք կետ առ կետ պարզաբանեմ այստեղ։

– Չկա խորհրդային որևէ քարտեզ, որում հստակ նկարագրված լինել նախկին խորհրդային 2 հանրապետությունների սահմանները մետր առ մետր (իսկ վերջին 2 ամիսը երբեմն հենց բառացի մետրերի (շատ կարևոր մետրերի) հարցեր են լուծվում)։

– Խորհրդային տարիներին ստեղծված գրեթե բոլոր քարտեզները, որոնք տպվում էին հիմնականում Մոսկվայում կամ Թիֆլիսում, միահամուռ կերպով արձանագրում են, որ Շուռնուխ գյուղը Խորհրդային Հայաստանի տարածքում է։

– Ադրբեջանը այս պահին էլ չի վիճարկում բուն Շուռնուխ գյուղի՝ Հայաստանի կազմում լինելը։ Բաքուն պնդում է, որ գյուղի մի մասը Ադրբեջանի տարածքում է։

Ուրեմն խնդիրն այլ տեղ է։

-Ըստ էության նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո ՀՀ վարչապետը բանավոր կերպով պայմանավորվել է, որ համաձայնելու է Ադրբեջանի ներկայացրած սահմանազատման պայմաններին։

Սա է պատճառը, որ Շուռնուխի (և այլ նմանատիպ) թեմայով բացարձակ լուռ են ՀՀ «դուխով» իշխանությունները։ Իսկ Ադրբեջանը վստահաբար 1991թ.-ից հետո ունի հրատարակած հարյուրավոր քարտեզներ (դրանք նաև ներկայացված են միջազգային կազմակերպություններում), որոնցում Սյունիքի մարզի մի շարք հատվածներ Ադրբեջանի շրջանների մեջ են մտցված։ Ամենայն հավանականությամբ հենց այս քարտեզներն են հիմք ծառայում սահմանազատման համար։ Ցավոք, դատելով ստեղծված իրավիճակից, դրանց համաձայնել է ՀՀ վարչապետը։

– Գրեթե ցանկացած հմուտ դիվանագետ (որպիսիք կան մեր երկրում և սփյուռքում) նոյեմբերի 9-ից հետո ունակ կլիներ բանակցել և Շուռնուխի և նմանատիպ բնակելի տարածքների հարցը լուծեր ի օգուտ սյունեցիների։ Միակ ուժը, որ դա չի կարող անել, պատերազմում պարտված ուժն է։ Սա պարզ օրինաչափություն է, կարելի է ասել ֆիզիկայի օրենք։ Բայց ցավոք, ՀՀ ներկա իշխանությունների համար մի գյուղ էս կողմ, մի գյուղ էն կողմ պարզապես «ցավոտ իրավիճակ» է, ուստի իրենք չեն զգում հրաժարական տալու անհրաժեշտություն և, փաստացի, հանձնում են Սյունիքի որոշ հատվածներ ևս։

-Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սահմանազատման նոր պահանջներ Ադրբեջանը ներկայացնելու է նաև Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի մասով։ Ու դա կանգնեցնելու միակ ձևը պարտված առաջնորդի հեռանալն է։

Հետևաբար որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով։ Մնում է հուսալ, որ դրանք այն քարտեզները չեն, որտեղ Սևանը, Սյունիքն ու Վայոց Ձորը ամբողջապես Ադրբեջանի Հանրապետության մասերն են։

***կարդալ թելեգրամում՝ https://t.me/varuzhandragoman

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտ Սիմոնյանին քաղաքական պատվերի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր.֊ի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով. փաստաբան

Հաջորդ գրառումը

Փաշինյանից պահանջում եմ հրապարակել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանից պահանջում եմ հրապարակել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զոհրաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական