Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրարշավին կուսակցություններ

02/07/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշո՞ւմ եք 90-ականների կեսերին, հետխորհրդայինՙ այսպես կոչված ձեռներեցության սկզբնավորման շրջանը. որեւէ մեկի զբաղվածության կամ նյութական վիճակի մասին հարցնելիս մարդիկ ակնածանքով կամ նախանձով պատասխանում էինՙ «նա օֆիս ունի»: Կարեւոր չէր, թե տվյալ աձը ի՛նչ է անում այդ օֆիսում, ի՛նչ գործով է զբաղված. օֆիս ունենալը ապահովվածության նշան էր համարվում, մի տեսակՙ մասնագիտություն, որի ինչ լինելը ոչ ոք չգիտեր:

Նպատակս չէ այդ երեւույթի պատճառներին եւ այդ օֆիսատերերի հետագա վիճակին անդրադառնալը. նախնական կապիտալի կուտակման, ֆինանսական խժդժությունների, մարդկային հարաբերությունների այլասերման այդ շրջանի ուսումնասիրությունը կարող է լավ թեմա լինել տնտեսագետների համար: Նպատակս Հայաստանում կուսակցությունների ստեղծման, նրանցՙ սովորաբար կարճատեւ կյանքի, ավելի ճիշտՙ գաղափարազուրկ, արհեստական գոյության անդրադառնալն է: Այլ խոսքովՙ նրանց օֆիսային կարգավիճակի մատնանշումը, եթե կարելի է կարգավիճակ համարել նրանց անվիճակ անկարգությունը:

Այս առումով մեզ առատ նյութ է հայթայթում նախընտրական, ընտրական եւ հետընտրական ներկա ժամանակաշրջանը: Միայն այն փաստը, որ ընտրություններին մասնկացած 26 կուսակցություններից ու դաշինքներից առնվազն 13-ը բոլորովին նոր կամ նոր գրանցված կուսակցություններ են, շատ բան է ասում նրանց արհեստածին եւ մեկանգամյա գործածության սահմանված լինելու մասին: Կուսակցություններՙ որոնք ոչ կենսագրություն եւ ոչ էլ գաղափարաբանություն ունեն, կուսակցություններՙ որոնք երբեմն չեն տեղավորվում նույնիսկ «մարդ-կուսակցություն» կաղապարի մեջ: Նրանցՙ այսպես կոչված լիդերներից շատերը գրեթե կամ բոլորովին անծանոթ են հանրությանը, այսինքնՙ նույնպես չունեն կենսագրություն, սակայն ունեն անզուսպ ցանկություն հայտնի դառնալու, եթե բախտը բերիՙ աթոռ զբաղեցնելու:

Ակնառու հաջորդ երեւույթը այդ «նորածինների» անուններն են, կնքվածՙ օրվա մոդայի թելադրանքով: 26-ից 8-ի անվան մեջ կա «Հայաստան» բառը, նույնիսկՙ իրեն եվրոպական համարող եւ միտինգներում միայն ամերիկյան կամ ֆրանսիական օրհներգ երգող մարդու կուսակցությունը: 26-ից մնացյալ 11-ի անվան մեջ անպակաս են «ազգային» եւ «հայրենիք» սրտառուչ բառերը, հավանաբար որպեսզի նրանց չշփոթենք հեռու կամ մոտիկ այլազգիների հետ:

Ուշագրավ մյուս երեւույթը ընտրվելու հայտ ներկայացրածների գաղափարախոսությունն է, կամՙ գաղափարախոսության բացակայությունը: Տարօրինակ առաջին երեւույթը ձախ թեքումով կուսակցությունների իսպառ բացակայությունն է: Սահմանադրությամբ ինքզինք «սոցիալական» հայտարարած Հայաստանում սոցիալիստական գաղափարախոսություն կրող ոչ մի կազմակերպություն գոյություն չունի, երբ, անդին, հարյուրհազարներով մարդիկ հազիվ են կարողանում իրենց օրապահիկը հոգալ: Սակայն փոխարենը ունենք «Վերելք», «Արդար», նույնիսկՙ Արարատ լեռան բարձրությանը ձգտող կազմակերպություններ:

Հետաքրքրական պիտի լիներ անցկացնել նաեւ ընտրապայքարում կուսակցությունների ներդրած ֆինանսական միջոցների համեմատական քննությունը, ինչը, սակայն, ոչ միայն անշնորհակալ, այլեւ անիմաստ է, քանզի անհնար է մոտավոր ճշգրտությամբ իսկ իմանալ ծախսված գումարների չափը, իսկ Նիկոլի կուսակցության դեպքումՙ իմանալ, թե ո՞րն է իր կուսակցության, ո՞րն է պետության եւ ո՞րը իր եւ իր տիկնոջ գումարները: Տվյալներ ունենալու դեպքում կարելի էր հասկանալ նաեւ, թե այդ ի՞նչպես եղավ, որ գրագետ երկու մարդիկ, մեկը կին, մյուսըՙ տղամարդ, «սենդվիչի» մեջ առան մի անգրագետ հարուստի, կամ թե պերճախոս մի պատգամավորի ի՞նչպես հաջողվեց ֆռռացնել հայտնի մի բարերարի…

Հեռու մնալով նման հաշվեքննություններիցՙ ասենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» ներխորհրդարանական կուսակցությունների անփառունակ պարտությունը ընտրություններումՙ որոշ քաղաքագետների համար անակնկալ չէր. այդ երկուսի գոյությունը քաղաքական ինչ-ինչ դասավորումների կամ հաշվարկների արդյունք պետական պրոյեկտներ էին եղել, որոնք ուշ կամ կանուխ դատապարտված էին անհետացման: Ափսոս միայն, որ նրանցում արդեն կային բավականին կոփված կադրերՙ պետության համար պիտանի: Ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց:

Գալով մեր ավանդական կուսակցություններին, որոնք ունեն 130, 125 եւ 100 տարվա փորձառություն, բացառությամբ դրանցից մեկի, մյուս երկուսիՙ ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի անունները վերջին տարիներին երբեք չեն հնչել հրապարակի վրա, չհնչեցին նաեւ այս օրերին, եթե չհաշվենք նախագահ Էրդողանի ապրիլի 25-ին արտասանած ճառի ընթացքում նրանց անվան հիշատակման փաստը: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴաշնակցությանը, ապա այս կուսակցությունը իր երկար պատմության ընթացքում հանդես է բերել գաղափարախոսական անսկզբունքայնությունը, ինչպես այս անգամ, միաժամանակ հիացնելով իր քաղաքական ճկունությամբ, պետք եղած պահին ձիերին փոխելու հմտությամբ: Արդարեւ, ընդամենը հազիվ 40 հազար ընտրազանգված ունենալով հանդերձ, այս ընտրություններում այդ կուսակցությանը հաջողվեց փայատեր դառնալ 270 հազարանոց մի ընտրազանգվածի, անկախ այն բանից, թե «Հայաստան դաշինքում» նրա ներկայությունը խանգարի՞չ, թե՞ օգտակար դեր ունեցավ:

Ինչ վերաբերում է ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագրին», ես այն ընդհանրապես չեմ համարում կուսակցություն, այլՙ իսկական ցեղախումբՙ իր շամանով, մոգերով ու կախարդված ամբոխներով: Եթե չեզոքացնես շամանին, տակը ոչինչ չի մնա:

Միով բանիվ, խորհրդարանական հորջորջված մեր երկրում պակասում է հիմնականըՙ պետական կառավարման այդ մոդելի ատաղձըՙ կուսակցությունն ու կուսակցականությունը, մինչդեռ մեր կուսակցություններից շատերը վերածվել են օֆիս ունեցող ձեռներեցների: Ընդամենը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ, «Ազգ» շաբաթաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը կոչ է արել դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը Լիբիայից, այդ թվում՝ Թուրքիային և Ռուսաստանին

Հաջորդ գրառումը

Վաչեն հայրենիքն իր կյանքից առավել դասեց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Հաջորդ գրառումը

Վաչեն հայրենիքն իր կյանքից առավել դասեց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական