Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էս ո՞ւր եք՝ հուժկու հեղափոխականներ եւ նույնքան հուժկու հակահեղափոխականներ

17/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նաիրա Զոհրաբյանի էջից, –

Երբ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես դահլիճից դուրս հրավիրեցի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ի դեպ, թույլ տալով, որ նա իր ելույթն ավարտի ու ընդամենը քաղաքավարի տեղեկացրեցի, որ մեր լսումների օրակարգը երեխաների դատական պաշտպանության խնդիրներն էին՝ ողջ «սիվիլ սոսիետեն» հարձակվեց ինձ վրա ու սեփական պերմանենտ բռնաբարությունների մասին Անդերսենի հեքիաթներ հորինող մանրադրամները եվրոպական ողջ կառույցներից պահանջեցին ինձ այրել ու քառատել։ Որովհետեւ, «վիձիտե լի», ես սեքսիստ եմ եւ թույլ չեմ տվել տրանսգենդերին, երեխաների դատական պաշտպանության իրավունքի մասին խորհրդարանական լսումների ընթացքում խոսել սեռի տրանսֆորմացիայի կարեւորության եւ այդ երեւույթի հանդեպ հասարակության հանդուրժողականության մասին։

Ավելին, գրանտով պերմանենտ «բռնաբարված» սեգմենտին միացան նաեւ եվրոպական որոշ կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանր էին տարել, որ ռեգլամենտը ավարտվելուց հետո ես տրանսգենդեր Լիլիթին դահլիճից հրավիրել էի դուրս։

Ես, պարզվեց, որպես սեքսիստ եւ հակաֆեմինիստ, ոտնահարել էի կնոջ իրավունքը։

Եւ ահա մի քանի ժամ առաջ Գորիսի քաղաքապետարանից ձերբակալել են Գորիսի կին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին եւ ինչպես տեղեկացա, եւս երկու կին աշխատակցի։

Ի դեպ, ձերբակալված է նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ու ես ոչ մի անկյունից չեմ լսում կանանց իրավունքների համար գրանտ ստացող եւ տարբեր փաբերում այդ գրանտը գարեջրի տրանսֆորմացնող հասարակական կազմակերպությունների ձայնը։ Լավ, գոնե շրշյունը, որ ձերբակալվել է կին փոխքաղաքապետ։

Ես չեմ լսում նաեւ խորհրդարանական ընդդիմության հուժկու ձայնը, ովքեր ԱԺ պաշտոնները բաժանելու ժամանակ Լեւիտանի էքսպանսիան ու էքսպրեսիան տակնուվրա արեցին։

Էս ո՞ւր եք բոլորդ՝ պարոնայք հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ։

Հա, այսօրվա նիստին հանկարծ չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 77-ի

Հաջորդ գրառումը

Աֆղանստանի փոխնախագահն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Աֆղանստանի փոխնախագահն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական