Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն «առանց փողկապի» հանդիպել է արցախցի երիտասարդների հետ: Զրույցի ընթացքում նրա խոսքը հիմնվել է ազգային անվտանգության խնդիրների վրա: Նախագահը դարի նախագիծ է համարել Սարսանգի ջրերը 67 կմ խողովակաշարով բերել-հասցնել անջրդի հողատարածքներ: Նա վստահ է, որ ամենաշատը երկու տարում նախագիծը ավարտին կհասցվի, ինչի շնորհիվ Արցախում ստեղծվի 40-50 հազար աշխատատեղ:
Սասանգի ջրամբարը վայրկյանում 6 խմ ջուր է ապահովելու, այնքան, որքան հնարավոր չէ ստանալ Կարկառ, Խաչեն, Վարանդա գետերից միասին:
Մանրամասները՝ տեսանյութում