Զինվոր Մյասնիկ Իսրայելյանի ՖB էջից (Արտյոմիկին փրկած Մյասնիկ Իսրայելյան)
Ես չգիտեմ, ոնց կարելի է ողջ մնալ, երբ հարյուրավոր փամփուշտներ ՈՒՂԻՂ գլխավերևովդ են անցնում, բայց քեզ չի դիպչում, երբ “մինամյոտի” մեծ տրամաչափի հրանոթի, “գրադի” արկերի “ասկոլկաները” վրադ է թափվում, երբ կասետային զենքերը մի քանի մետր հեռավորության վրա են պայթում, բայց դու դեռ ողջ ես։
Սահմանապահ զորքերի տղերքից շատերը ոչ շատ հեռվում մեռնում, հաշմանդամ դառնում, ծանր վիրաորվում են , էնպես են ցավից գոռում ,որ քո անկարողությունից շունչդ կտրվում է, բայց դու դեռ կանգնած ես, ու քեզ բաաան չի եղել։ Երբ քեզ վրա ընկած արկի պայթյունից տղերքը ծանր ու թեթև վիրավորվում են, բայց դու ընդհամենը վիրակապ դնողի ու վիրավորին շտապօգնության մեքենայի մոտ հասցնողի դերում ես, որովհետև էլի ասկոլկա չկպավ քեզ։
Սա չի նշանակում, որ ես ամենալավն էի, ես ամենաուժեղն էի, ամենահամարձակն էի… Ես այս հարցերի լիարժեք պատասխանը մինչև օրս չունեմ… Տղերք, քույրեր, շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը։
Ձե’զ եմ շնորհավորում, որ ֆիզիկապես մեզ հետ չեք։
Ձե’զ, որ հաշմանդամ դարձաք։
Ձե’զ, որ ծանր վիրավոր եք։
Ձե’զ, որ արդեն ապաքինվել եք։
Ձե’զ, որ դեռ չեք վերադարձել, և Ձե’զ, որ դեռ ԿԱՆԳՆԱԾ եք։
Մեր հերոսների հարազատներ և բարեկամներ, ուզում եմ, որ Հայր Աստծո խաղաղությունը և Սուրբ Հոգու մխիթարությունը ձեզ հետ լինի։
Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր հայերին։
Շնորհավորում եմ սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցներին: Եկեք շարունակենք ուժեղ մնալ, շարունակենք Քրիստոնյա մնալ։ Եվ վերջապես, շարունակենք ՀԱՅ մնալ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…