Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ, թե՞ ռեկտոր

21/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի պետական համալսարանում, համահունչ է այն ամենին, ինչ կատարվում է ԵՊՀ-ից դուրս ամբողջ երկրում կառավարելի քաոս, որը կործանում է պետականության հիմքում դրված յուրաքանչյուր ինստիտուտ եւ արժեք:

Պատերազմի աղետալի արդյունքների լույսի ներքո դժվար է ուշադրություն հրավիրել այլ թեմաների վրա, որոնք թեեւ իրապես էական են, սակայն ամբողջի մեջ ստորադասվում են համազգային ողբերգությանը: Այդուհանդերձ, որպես համալսարանական չեմ կարող անտարբեր լինել ԵՊՀ-ի դեմ ուղղված հերթական արշավանքի հանդեպ: Համալսարանին հայտարարված պատերազմը սկսվեց դեռ «մինչհեղեափոխական» ժամանակներում եւ դժբախտաբար շարունակվում է առ այսօր:

2018 թվականի մարտ ամսին բուհական ինքնավարության խնդիրները քննարկելու պատրվակով (իսկ իրականումՙ հեղափոխական տրամադրություններ բորբոքելու մտադրությամբ) ԵՊՀ էին ժամանել ապագա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարը եւ ներկա քաղաքական ասպարեզի այլ գործիչներ, որոնք ամբիոնից իբր մտահոգված կերպով հայտարարում էին, թե բուհերի վերաբերյալ օրենսդրությունը եւ մշակվող նախագծերը աղետալի են, քանի որ ուսումնական հաստատություններին կախվածության մեջ են դնում օրվա իշխանություններից: Ապագա իշխանության թիմակիցները այն համոզմունքն էին արտահայտում, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կառավարության մասնակցությունը համալսարանների կառավարմանը, որպեսզի վերջիններս որեւէ քաղաքական ղեկավարի «դուքյանը» չդառնան (մեջբերումը, ցավոք, բառացի է):

Մինչդեռ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո առաջին սլաքները ուղղվեցին հենց համալսարանների եւ մասնավորապես ԵՊՀ-ի դեմ: Շատերը կհիշեն ԵՊՀ ղեկավարության փոփոխությանն ուղղված համառ գերծունեությունը սկզբիցՙ 2018 թվականի հոկտեմբերին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են ավելի քանի յոթ հարյուր միլիոն դրամի չարաշահման դեպքեր, իսկ ամիսներ անցՙ շատ ավելի քիչ ծավալների (շուրջ 400 միլիոն դրամի) չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում տարածեց ոստիկանությունը: Արդյուքնում 2019 թվականի մայիսին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, սակայն անցնող երեք տարվա ընթացքում այդպես էլ ԵՊՀ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործը դատարան չհասավ:

Այդուհանդերձ, թվում էր, թե նախկին ռեկտորի հեռացմամբ առաջադրված խնդիրը լուծված է, սակայն այդպիսով համալսարանի ղեկավարման շուրջ կրքերը չհանդարտվեցին, քանի որ առջեւում նոր ռեկտորի ընտրության հարցն է: Գործող օրենքը ռեկտորի թեկնածուի առաջադրման համար պահանջում է բավական բարձր չափորոշինչներ, որոնց բավարարող անձանց շրջանում իշխանությունը, փաստորեն, հավատարիմ կադրեր չունի: Մյուս կողմիցՙ ռեկտոր պետք է ընտրվի հոգաբաձուների խորհրդի կողմից, որոնց ընդամենը 50%-ն է ներկայացված կառավարության կողմից, ուստի առկա է նաեւ խորհրդում ձայների մեծամասնություն ապահովելու հարցը:

Խնդիրը լուծելու համար կրթության ոլորտի քաղաքականություն մշակող պատասխանատուները կրկին դիմել են օրենքները սեփական քմահաճույքին հարմարեցնելու փորձված մեթոդին: Այն նույն մարդիկ, որ նախկինում բարձրաձայնում էին բուհական ինքնավորությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, ընդունել են մի օրենք, որով ոչ միայն չեն նվազեցրել հանրային բուհերի կառավարման խորհուրդներում կառավարության կողմից ներկայացվող մասնակիցների քանակը, այլեւ սահմանել են, որ համալսարանի ռեկտորը այլեւս ոչ թե ընտրվելու է համալսարանականների կողմից, այլ ըստ էության նշանակվելու է լիազոր մարմնիՙ ԿԳՄՍ նախարարի կողմից: Ավելինՙ նոր օրենքով էապես մեղմացվել են ռեկտորին ներկայացվող չափորոշիչ պահանջները:

Նոր օրենքի այս «կարգավորումները» ուժի մեջ են մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, ուստի կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը մինչեւ այդ ժամկետը: Այդ նպատակով այս օրերին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 15-ը ներկայացրել են հրաժարականի դիմում, որպեսզի տապալեն հոգաբարձուների խորհրդի հետագա գործունեությունը, ավելի կոնկրետՙ կանխեն խորհրդի կողմից նոր ռեկտորի ընտրությունը: Եթե հոգաբարձուների խորհրդի կազմը լքի եւս մեկ անդամ, ինչին ակնհայտորեն ձգտում է կառավարությունը, ապա խորհրդում այլեւս անհնար կլինի ապահովել քվորում, եւ ռեկտոր ունենալու տեսլականը կրկին կմնա անորոշ: Իրողություններն ու իրադարձությունները համալսարանականների համար ցավալի են երեւույթների դիտարկման մակարդակում եւ ոչ երբեք անձանց: Բազում խնդիրներ եւ ծրագրեր մնացել են օդում կախվածՙ ընտրված ռեկտորի բացակայության պատճառով: Երեւանի պետական համալսարանը, որ պետք է այս դժվարին ժամանակներում դառնար երկրի շարժիչ ուժերից մեկը, արդեն երեք տարի չունի զարգացման ռազմավարություն եւ ապագային միտված որեւէ ծրագիր, որը ոչ միայն չի արթնացնում ազգային վերածննդի հույսը, այլեւ խաթարում է համալսարանիՙ առանց այն էլ խարխուլ կրթական եւ գիտական մթնոլորտը:

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՅԱՆ, ԵՊՀ գիտական խորհդրդի նախկին անդամ (2018-2020 թթ), ԵՊՀ շրջանավարտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չավուշօղլու. ՌԴ-ն կարող է գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքներ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ընկնելով պատմության հետևից. Արա Այվազյան

20/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեկ՝ ոջլոտ ու տխմար, այսօր՝ ղզիկ, էշ…«Կամաց-կամաց անցի քֆուրի». Աննա Հակոբյանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է

19/05/2025
Հրապարակախոսություն

Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեզ մոտ երբևէ չստացված

19/05/2025
Հրապարակախոսություն

Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

19/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ Արման Թաթոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական