Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ժամանակին թույլատրեցին քանդել Երեւանի գեղեցիկ շենքերը, ապա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ ինքնության պակաս. Լեւոն Չուգասզյան

21/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային շրջանում գաղափարախոսությամբ կաղապարված` չափված-ձեւած հայագիտության, հայոց պատմության դասավանդումը թեեւ քննադատվեց անկախացած Հայաստանում, սակայն, գրեթե երեսուն տարի անց էլ կանգնած ենք նույն դիլեմայի առաջ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դասավանդվեն «Հայ եկեղեցու պատմությունը»,  «Հայոց պատմությունը», որպեսզի սեփական պատմությանը քաջատեղյակ քաղաքացիներ դաստիարակվեն:Հանրակրթական դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  դասավանդման մասին զրուցել ենք ԵՊՀ-ի  հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի  և արվեստաբանական բաժնի հիմնադիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի հետ:

-Պարոն Չուգասզյան, այն չափանիշներով, որոնցով դասավանդվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում, կարո՞ղ ենք համարել գոհացուցիչ:

-Եթե խոսենք հայ եկեղեցու կարեւորության մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ վերջապես մեր գիրը, գրականությունը եւ ձեռագրերի արվեստը, այսինքն՝ մեր ամբողջ պատմական հիշողությունը, մեր՝ որպես քրիստոնյա ազգ ճանաչված լինելը, ստեղծվել է վանքերում: Մենք չենք ունեցել աշխարհիկ դպրոցներ: Վանքերին կից եղել են դպրոցներ՝ եկեղեցականների գլխավորությամբ: Այնտեղ սովորել են լեզու, գրականություն, երաժշտություն, նկարչություն, նույնիսկ մեր քանդակագործներն ու ճարտարապետներն են եղել հոգեւոր հայրեր: Եթե պետք է ձեւավորվի հայ մարդու ինքնությունը, սերունդները պետք է դաստիարակվեն որպես հայ, իրենք չեն կարող չիմանալ եկեղեցու դերը: Եվ դա սոսկ հայ մարդու կերտման համար անհրաժեշտ պայման չէ: Ընդհանրապես հայագիտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց եկեղեցու պատմության ուսումնասիրման, առանց իմանալու դավանանքը, ծեսը, շարականագիտությունը: Եվ այդ ամենը ստեղծվել է վանքերում: Մեր ամենաներկայանալի, կրթված մարդիկ դարերի ընթացքում կերտվել են իրենց եկեղեցական դաստիարակների շնորհիվ: Ե՛վ թագավորներն են այդպես եղել, եւ՛ իշխանները, եւ՛ վաճառականությունը: Հնարավոր չէ դա անտեսել: Եվ հայագետներն ուսումնասիրում են եկեղեցու պատմությունը, դավանանքը, ծեսը, ձեռագրագիտությունը: Դա մի ահռելի ժառանգություն է, որը խորհրդային շրջանում դժբախտաբար, անտեսվեց: Մենք ունեցանք ինքնության կորուստ, որը մինչեւ հիմա իրեն զգացնել է տալիս: Եթե ժամանակին թույլատրեցին քանդել Երեւանի գեղեցիկ շենքերը, ապա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ ինքնության պակաս: Ժամանակին խոչընդոտում էին մեր միջնադարյան արվեստի ուսումնասիրությունը: Խորհրդային տարիներին «Սովետական արվեստ» հանդեսում հնարավոր չէր միջնադարյան գեղանկարչության, քանդակի, միջնադարյան ճարտարապետության մասին որեւէ հոդված տպագրել: Այդ նույն դժվարությունները կային նաեւ ակադեմիական պարբերականների դեպքում: Նայելով արվեստի պատմության մասնագետի տեսանկյունից, հատկապես՝ միջնադարյան արվեստի ուսումնասիրողի տեսանկյունից՝ ես տեսնում եմ, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի ոչ միայն հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, այլ նաեւ՝ մեր միջնադարյան արվեստի ուսումնասիրությանը, որն անհնար է՝ առանց լեզվի եւ պատմության իմացության: Նույն կերպ հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությունն անհնար է՝ առանց միջնադարյան արվեստի ուսումնասիրության: Ժողովուրդը, թագավորը, իշխանն իրենց միջոցներով հազարավոր եկեղեցիներ են սարքել, հազարավոր ձեռագրեր են նկարազարդել տվել: Հայոց պատմությունը բազմաթիվ դպիրներ են գրել վանքերում: Գրել են Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Ղազար Փարպեցին, Առաքել Դավրիժեցին: Ամեն ինչ եղել է եկեղեցականների ձեռքով: Սակայն այդ ամենն անտեսվել է, դպրոցներում չի դասավանդվել, ձեւավորվել են անաստված մարդկանց սերունդներ: Եվ այդ խորհրդային մտածողությունը շարունակվում է տարբեր դրսեւորումներով: Ժամանակ է պետք, որպեսզի մենք ազատվենք խորհրդային մտածողությունից եւ ավելի հարգանքով վերաբերենք մեր եկեղեցուն, միջնադարյան ժառանգությանը: Չէ՞ որ,  մենք այդ կերպ ենք ներկայանում աշխարհին որպես հայ: Մեր հեթանոսական մշակույթը ոչնչացված է, հետեւաբար՝ ես շատ կարեւորում եմ, որ ուսումնասիրվի հայ եկեղեցու պատմությունը, դավանանքը: Եվ ընդհանրապես արվեստը պետք է մտնի դպրոց: Ինչպե՞ս կարելի է  դպրոցներում հայ արվեստի պատմություն կամ արվեստի պատմություն չուսումնասիրել: Շախմա՞տն է կարեւոր, թե՞ մեր ինքնությունը: Եթե մենք մեր մշակույթը չգիտենք, ինչպե՞ս կարող ենք մեզ հայ անվանել: Եթե թերությունններ կան «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցում, ապա թող դրանք շտկվեն, որտե՞ղ թերություն չկա:

-Որո՞նք են այդ թերությունները:

-Ընդհանրապես, երբ կանգնում ես ամբիոնի առաջ եւ պատմում հայոց պատմությունը, դա դասավանդման ժամանակակից ձեւ չէ: Այն պետք է նաեւ ցուցադրվի: Եթե ուսումնասիրում են Վարդանանաց պատմությունը, ապա երիտասարդը պետք է տեսնի Ավարայրի, Տղմուտի պատկերը: Եթե ուսումնասիրվում է Կիլիկյան հայոց պատմություն, պետք է տեսնի Կիլիկյան բերդերը, եկեղեցիները: Եթե նա անցնում է Բագրատունի արքաների մասին, ապա պետք է տեսնի Հաղպատը, Անին, Սանահինը: Եվ դա պետք է լինի ժամանակակից մեթոդներով՝ թվանշայնացված պատկերներով: Ընդհանրապես հիմա ահռելի ուշադրություն են դարձնում թվանշայնացված գիտելիքին: Հատկապես՝ տեսողական թվանշայնացված գիտելիքին: Տեսողական արվեստներն էլ են մտնում դրա մեջ՝ նկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, կիրառական արվեստ: Ասենք՝ անցնում են Գրիգոր Մագիստորսի մասին, պետք է տեսնեն Գ. Մագիստրոսի պատկերած Հավուց թառի Ամենափրկիչ փայտակեզ պատկերը, որը նվիրվել է Հավուց թառի վանքին, պետք է տեսնեն Հավուց թառի վանքը: Եթե «Հայ եկեղեցու պատմություն» են անցնում, այդ նշանավոր կենտրոնները պետք է ցուցադրվեն: Պետք է ցուցադրվեն Գլաձորի, Տաթեւի համալսարանները:

Եթե իտալացիներն ուսումնասիրում են Մեդիչինների հովանավորած արվեստը, ուսումնասիրում են նրանց՝ որպես պատմության կարեւոր դեմքեր, մեր Մեդիչիններն էլ Օրբելյանները, Մամիկոնյաններն ու Պռոշյաններն են:

ԵՊՀ-ում մենք արվեստի պատմությունը չենք ուսումնասիրում նման ձեւով, անցնում ենք՝ ցուցադրելով  հայ արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են տարբեր դարաշրջաններում: Այսինքն՝ այդ ամենը պետք է համապատասխանի դասավանդման ժամանակակից մեթոդիկային:

Թագուհի Հակոբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոչ Հայաստանի և արտերկրի գործարարներին

Հաջորդ գրառումը

Բաքուն մեկնաբանում է «հայկական ագրեսիայի նպատակը»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքուն մեկնաբանում է «հայկական ագրեսիայի նպատակը»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական