Դպրոցներում Հայաստանի պատմության առարկայի անորակ լինելու պատճառով մենք վատ գիտենք բազմաթիվ այն դեպքերը, երբ հայ իշխանները միմյանց դեմ կոնֆլիկտների ժամանակ սելջուկներին ու թյուրքերին էին միմյանց դեմ հրավիրում։ Բնականաբար, թյուրքերը հետո մնում էին ու տիրում։ Անգամ ճակատագրական Մանազկերտի ճակատամարտի ժամանակ երկու կողմում էլ հայեր կային, ավելին, Բյուզանդիայի կայսրը հայ էր, Ռոմանոսը, իսկ նրա պարտության պատճառը հայերի զորագնդերի դավաճանությունն էր։ Իշխանության համար պայքար էր գնում։ Վերջերս Թուրքիայում մեծ շուքով նշում էին այդ ճակատամարտի 1050 ամյակը։Հիմա նույնը մեր աչքի առաջ է կատարվում։ Դիակին բացահայտորեն Էրդողանն է աջակցում, իսկ ադրբեջանական մամուլը նրա համար է ցավում։ Ըստ երեւույթին խոստումներ, կամ անգամ գաղտնի պայմանավորվածություններ կան։ Անգամ թուրքերի հայտարարությունների ֆոնին Դիակը չի նահանջում, ավելին, ավելի համարձակ է դառնում։ Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք։ Պատմությունը կրկնվում է։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից