Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճնշումներին

29/09/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նաիրի Հոխիկյանի ՖԲ էջից, –

Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճնշումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշտոնի ուրացան պետականության բարձրագույն արժեքը։

Մինչև պատերազմը նույն Դավիթ Տոնոյանն էր հպարտանում ժամանակակից հզոր զենքով ու նոր տարածքներ թշնամուց վերցնելու հեռանկարով, ինչն էլ հաստատվում էր վարչապետի կողմից։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էր ասում’ ՊՆ նախարարը չի կարող անել այդպիսի հայտարարություն առանց վարչապետի հետ համաձայնեցնելու։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՍՈՒ-երն էին բերում, ոնց էր վարչապետը գովում Տոնոյանին ու կրկին ասում, որ բոլոր ռազմական պայմանավորվածությունները միասին են անում։

Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Դավիթ Տոնոյանը դարձավ մեղավոր ու ձերբակալվեց։ Չե՞ք կարծում արդյոք, որ Փաշինյանը շոու է սարքում’ թեման շեղելով իրենից։

Ընդհանրապես, այդ մարդը ունակ է և պատրաստ է զոհաբերել անգամ իր ամենամոտ, իր համար ամենալավ ծառայած մարդկանց, միայն թե փրկի իրեն։ Չզարմանաք, եթե այդպես մի օր էլ Նիկոլ Փաշինյանը զոհաբերի Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, նույնիսկ իր աներձագին, կնոջն ու երեխաներին, միայն թե ինքը մաքուր երևա։  Ընդամենը երևա… շոու։

Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը և պատերազմի ժամանակ ռազմական բարձր պաշտոն զբաղեցրած մյուսները գոնե հիմա պետք է խոսեն։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա արժենա 2-3 գեներալի կյանք։

Հասկանում եմ, որ նշածս գործիչները վախենում են սեփական կյանքի ու անվտանգության համար, ինչպես որ վախենում էր իմ հրեա ընկերը, բայց գոնե հայերը պետք է հասկանան, որ կարող են փրկել մեր պետականությունը, եթե խոսեն քաղաքական իշխանության հանցանքների և իրենց ստացած դավաճանական հրահանգների մասին։

Գիտեմ, որ Դավիթ Տոնոյանը ասելու շատ բան ունի ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում եղած հարցերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի ու Նիկոլ Փաշինյանի պատասխանի, Թաղավարդի անտառների, Հադրութի զորամասում տեղակայված 300 հոգանոց գնդի միտումնավոր անգործության, գնդապետ Սերգեյ Շաքարյանի տարօրինակ մահվան, Շուշիի անհասկանալի հանձնման մասին։

Եթե չխոսեց, ինչպես եղավ Ջալալի դեպքում, ապա հավասար դավաճաններ են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին “թավշյա հեղափոխականները” ինչ-որ պահի պիտի պաշտոնազրկեին․․․

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին "թավշյա հեղափոխականները" ինչ-որ պահի պիտի պաշտոնազրկեին․․․

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական