Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ, հետևաբար՝ այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի. Արամ Վարդևանյան

03/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատերի համար հասկանալի չէ՝ ի վերջո, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվո՞ւմ է պաշտոնից, թե՞ ոչ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արամ Վարդևանյանը և փորձել պարզաբանել։

«Գիտեմ շատերի համար հասկանալի չէ՝ ի վերջո Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվում է պաշտոնից, թե՝ ոչ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունը։ Գործընկերներս Գոհար Մելոյանը և Արամ Օրբելյանը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Ցանկանում եմ հարցին անդրադառնալ հենց Սահմանադրության մեկնաբանման առանցքային և միակ պարտադիր հետևանք ունեցող բանաձևով։

Սահմանադրության նորմերը կարող են մեկնաբանել բոլորը, այդ թվում վարչապետի պաշտոն զբաղեցնողը և իր աշխատակազմը, ինչպես նաև Հանրապետության նախագահը։ Բոլորի համար պարզ է, որ վերջնական եվ պարտադիր մեկնաբանությունը տրվում է Սահմանադրական Դատարանի կողմից իր որոշումներում։

Հանրապետության նախագահը իր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության մեջ հղում էր տվել Սահմանադրական դատարանի հայտնի՝ ՍԴՈ-1518 որոշմանը 

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ծավալը։  Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է․

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրությունը՝ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն նշանակել Գլխավոր շտաբի պետին և չունի ազատելու լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի և 133-րդ հոդվածի առանձին ավտոնոմ բնույթը և դրանց նկատմամբ առանձին ծավալով նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետևաբար այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի։

Այս հանգամանքը ոչ թե գործընկերներիս կամ իմ մեկնաբանությունն է, այլ հենց Սահմանադրական Դատարանի դեռևս 2020 թվականի մարտի 31-ին ընդունված որոշմամբ։  

Սահմանադրական դատարանի նշված որոշմանը կարող են ծանոթանալ բոլորը։ Ինքս առաջնորդվել էի նախկինում այն կանխավարկածով, որ նման հարցերը պետական մարմինները պետք է սպառիչ իրացրած լինեին, սակայն փաստորեն վարչապետի աշխատակազմը բնական է, որ տեղյակ չէր, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը առավել մանրամասն պետք է ուսումնասիրեր։ Առհասարակ Վարչապետը նման առաջարկություն Նախագահին չէր կարող ներկայացնել, իսկ Նախագահը ոչ թե պետք է վերադարձներ այն առարկություններով այլ պետք է գրությամբ պարզաբաներ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը։ Չեմ բացառում, որ երեկ հենց այս հանգամանքը բացահայտվել է և այդ իսկ պատճառով նախագահը պարզապես որոշել է այլևս զերծ մնալ այս գործընթացից»,- գրել է Վարդևանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել. Mediaport

Հաջորդ գրառումը

Թուրքիան քննարկում է Ս-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան քննարկում է Ս-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական