Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության առիթ»

05/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում դիմել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը և Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտնել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր մտահոգությունները:

Թագուհի Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրի դատական համակարգում ստեղծված խորը ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ: Մասնավորապես՝ վերջին շրջանում մեր երկրում բազմիցս արձանագրվել են իշխանությունների կողմից դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունների աղաղակող փաստեր, այդ թվում՝ իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, քրեական հետապնդումների դեպքեր, այժմ արդեն, մասնագետների պնդմամբ, դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է մեկնարկել: Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն»:

Նշենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը (որն ամբողջովին ունի քաղաքական ենթատեքստ) քննող դատավորն է, ով մերժել է նրան կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը, մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։

Տեղեկացնենք նաև, որ տարվող ապօրինի գործընթացի դեմ իրենց արդարացի բողոքն ու ընդվզումն են հայտնել Հայաստանի հանրապետության դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ , սակայն միջազգային հանրությունը դեռևս լուռ է: «Այս համատեքստում կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել և հատկապես ընդգծել այն փաստը, որ տեղի ունեցողը անթույլատրելի նախադեպ է դատական պրակտիկայում, որևէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածով, արդար դատաքննության իրավունքի՝ քաղաքացիաիրավական հայեցակետով սահմանված չէ, որ դատավորին կարելի է դատել իրականացրած որոշման, այն է՝ կայացրած վճռի համար։

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:

«Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն, նախ և առաջ, առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը: Նմանատիպ գործողությունները որևէ առնչություն չունեն ժողովրդավարական ինստիտուտների գործարկման և կայացման հետ, այլ ուղղակիորեն վկայում են երկրում առկա քաղաքական խնդիրների և խորը ճգնաժամի մասին:

Գնահատելով իրավիճակը և կանխատեսելով հնարավոր հետևանքները մեր նորանկախ պետության համար, ինչպես նաև, առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մեր պետության պարտավորություններով՝ ակնկալում եմ Ձեզանից արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին»,- գրել է Թագուհի Թովմասյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը

Հաջորդ գրառումը

Դատական համակարգը պատրաստվում է ընդզվման

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Դատական համակարգը պատրաստվում է ընդզվման

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական