Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի վերլուծությունը, –
Բայդենն ասաց, որ Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելով ավարտվում է մյուս երկրների Ամերիկայի կողմից վերափոխելու դարաշրջանը։
Դա ինչ է նշանակում։
Դա ֆունդամենտալ բան է նշանակում։ Ամերիկան մեսիանական ազգ է (կամ արդեն’ էր), Նոր Իսրայելը, որը համաշխարհային առաքելություն ունի (կամ’ ուներ) ազգերին բերել Ազատություն, ինչը բերում էր գրանտներով, տնտեսական վերափոխման ծրագրերով, նաեւ պատերազմներով’ հրով ու սրով։
Հիմա Բայդենն ասում է, որ վերջ, դա էլ չենք անելու, փողերն էլ մեր երկրի վրա ենք ծախսելու, այսինքն Ամերիկան էլ Նոր Իսրայելը չի, մեսիանական երկիր չէ, էլ չի ցանկանում աշխարհը վերափոխել։
Արդյունքում փոխվում է գոյություն ունեցող համաշխարհային կարգը, նաեւ շարքային ամերիկացին է զրկվում իր առաքելության գիտակցությունից։
Մնացած աշխարհը մնում է ինքն իր հույսին, իր պրոբլեմներով ու իր միջից նոր ոստիկան պետություն, կամ պետություններ ընտրելու երկընտրանքի առջեւ։
Հ.Գ. Սեւրի պայմանագիրն ու Վիլսոնի “իրավարար վճիռն” էլ այստեղ թոզմիշ եղավ’ մեր երազողների երազանքներն էլ այսպիսի տխուր ավարտ ունեցան։