ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ
Նա հանձնել և պատրաստ է շարունակել թշնամուն նվիրել հայրենիքի քաղաքները, գյուղերը, սարերը, լճերը, մի խոսքով ողջ Հայաստանը։ Ավելորդ է մեջբերել նրա խոսքերը, դրանք բոլորին են հայտնի։ Եվ այս ամենից հետո նա շարունակում է մնալ պաշտոնակատարի աթոռին։
Լավ, ընդունենք, որ դրան պահում-պահպանում են պատիվ, հարգանք, ազգություն կորցրած ոստիկաններ, քննիչներ, դատախազներ։ Բա այն 100-ից ավելի ողորմելինե՞րը, որոնք իրենց պատռելով հայտնվել են դրա նախընտրական ցուցակում։
Բա այն ողորմելինե՞րը, որոնք գնում են դրա հետ հանդիպումների։ Բա հայրենիքի վրա թքած ունեցող անտարբերնե՞րը։