Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս արտասովոր գաղտնիությունը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու. Վարդան Ոսկանյան. Pastinfo.am

09/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, իհարկե, լրջագույն վտանգ է մեր պետության համար, որի իրականացման մասին մեկ հարյուրամյակից ավելի երազել է Թուրքիան, պանթյուրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնվող ծրագիրը կյանքի կոչելու և մերձկասպյան տարածաշրջան, այնուհետև նաև կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զավթելու մասին տասնամյակներ շարունակ երազել է նաև Ադրբեջանը և հիմա, մոսկովյան առաջիկա հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին ավելի է մոտեցրել երազանքի իրականացմանը, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այլ պետությունների, ընդ որում՝ գերտերությունների շահեր նույնպես կան: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին է:

Վարդան Ոսկանյանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառված չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասավորումների սցենարով՝ հաշվի առնելով թե´ սեփական երկրի շահերը, թե´ Հայաստան – Իրան հարաբերությունները. «Այս ամենի արդյունքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղետ կլինի՝ ինչպես Իրանին, այնպես նաև Հայաստանի համար: Բացի դա, այս ամենի արդյունքում, Հայաստանը կարող է վերածվել մի պետության, որը կկառավարվի Անկարայի և Բաքվի կողմից: Ինչպես գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթե Հայաստանում սկսի գործել Ադրբեջան – Նախիջևան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առավելությունը, սրանով հանդերձ՝ կկորցնի նաև ազդեցության լծակները՝ Հարավային Կովկասում և չի ստանա տարանցիկ շահույթներ Թուրքիայից ու Ադրբեջանից:

Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նույնպես կկորցնի իր մենաշնորհային տարանցիկության զգալի հատվածն ու կարևոր դերը, որպես կամուրջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը նաև հենց Վրաստանում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ թե առանձին վերցված միավորների տրամաբանությամբ, այլ որպես մեկ ամբողջականություն և ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»:

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման թեմային, իրանագետը տարակուսանք է հայտնել՝ ինչպե՞ս կարելի է նմանօրինակ կարևորագույն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակետը լսելու կամ հաշվի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մեջքի հետևում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նույնիսկ հստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկվայում կայանալո՞ւ է, թե ոչ, էլ չեմ խոսում այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի, բարձրացվելիք խնդիրների, կնքվելիք պայմանագրերի և դրանց հավանական անդառնալի հետևանքների մասին: Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիության հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ նոյեմբերի 10-ին…

Տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարվածի տակ դնելով պետության անվտանգությունը՝ բոլոր տեսանկյուններից: Սա է մեր ցավալի իրականությունը և, որպես այս ամենի արդյունք, մենք արդեն այսօր մեր դարավոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան – Նախիջևան, այսպես կոչված միջանցքի տրամադրումը շատ կարևոր իրողություն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Թրամփը պետք է անհապաղ լքի պաշտոնը

Հաջորդ գրառումը

«Իմ քայլը»-ի մանդատը վայր դրած պատգամավորներն «արժանացել են» Ռուբինյանի քննադատությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

«Իմ քայլը»-ի մանդատը վայր դրած պատգամավորներն «արժանացել են» Ռուբինյանի քննադատությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական