Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլեւս երբեք «Կարսի անկումին»

02/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր հայոց պատմության ամենից տխուր (եւ ամոթալից) իրողություններից մեկիՙ Կարսի անկումի 100-ամյակն է: Հարյուր տարի առաջ հայ-թուրքական պատերազմի արդյունքում ընկավ Հայաստանի ամենակարեւոր ճակատըՙ արագացնելով հայոց պետականության կորուստը եւ հայոց հնամենի մայրաքաղաքներից մեկը դարձնելով թուրքական սեփականություն…

Կարսի անկմանը բազմիցս անդրադարձել է մեր պատմագիտությունը, ուստիեւ չենք կրկնի հանրահայտ փաստերը: Սոսկ հիշեցնելու համար տեղի ունեցածի էությունըՙ կրկնենք Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի խոսքը. «Կարսն ընկավ ոչ պարտված, այլ մեր ոճրագործ անհոգության զոհը դարձավ»:

Սույն ակնարկը գրելու առիթը երկու անգլիալեզու աղբյուրում Կարսի անկման վերաբերյալ տեղեկատվությունը հայերենով շրջանառելն է: Այն, որքան որ կարողացանք պարզել, չի օգտագործվել խնդրով զբաղված հեղինակների կողմից:

1921 թվականին ամերիկյան «Աթլանթիք մանթլի» ամսագիրն իր 127-րդ հատորում ընդգրկել է Էլիզաբեթ Անդերսոնի «Որսորդության խնդիրը Հայաստանում» հոդվածը (էջ 695-698): Հեղինակն ամերիկուհի է, որը նախ պաշտոնավարել է Ֆրանսիայի Կարմիր Խաչում, այնուհետեւ քրոջ հետ տարբեր պաշտոններով աշխատել Հայաստանի ամերիկյան որբանոցներում: 1920 թվականի ապրիլին նա մեկնել է Կարս, որտեղ նշանակվել է կրթության եւ գյուղատնտեսության տնօրեն եւ քաղաքում է մնացել մինչեւ Կարսի անկումը:

Ըստ Էլիզաբեթ Անդերսոնիՙ հայկական զորքերի թիվը կրկնապատիկ է եղել, տասնհինգ հազարՙ հակառակորդի յոթ հազարի դեմ, եւ հայերն ամիսներով դիմադրելու չափ ռազմամթերք ու պաշար են ունեցել Կարսի ամրոցում: Սակայն հայ զորքը դիմադրություն ցույց չի տվել: Նրանք քաղաքի մի դարպասից դուրս են փախել, մինչդեռ թուրքերը ներս են խուժել առանց դիմադրության: Նկարագրել է, թե ինչպես են անակնկալի եկած հայ փախստականները խուճապահար դիմել ամերիկյան որբանոց: Մինչեւ անգամ հայ զինվորականներից մի քանիսը փախստականներից առաջ են ապաստանել որբանոցում ու թաքնվել մահճակալների տակ: Էլիզաբեթ Անդերսոնը դուրս է վռնդել նրանց, որպեսզի կարողանա պատսպարել հայ որբերին, կանանց ու աղջիկներին:

Անդերսոնն այնուհետեւ գրել է, որ ներխուժող թուրքերը որեւէ ջարդ չեն արել, ընդհակառակը, «շատ մարդավարի են վարվել իրենց հետ»: Մի զինվորական միայն ցանկացել է օրիորդի գոգնոցը վրայից պոկել, սակայն Էլիզաբեթը դիմադրել է ու չի թողել: Այս դիպվածը զավեշտի նյութ է դարձել. երբ նա ավելի է բարեկամացել թուրք զինվորականների հետ, Էլիզաբեթի անունը դրել են «իր տաբատը վար չառնող աղջիկ»: Իսկ տխրահռչակ թուրք գեներալ Քյազիմ Կարաբեքիրն իրեն ասել է. «Մադմուազել, եթե Կարսի բերդի վրա քեզ պես հինգ ամերիկուհի հսկեին, անկարելի էր, որ իմ զինվորներն այս քաղաքը գրավեին»:

Թեկուզ մի փոքր չափազանցված, սակայն թուրք ռազմական հանցագործն իսկ խոստովանել է, որ հինգ խիզախ կին բավական է եղել Կարսի անկումը կանխելու համար…

Իր հոդվածի հետագա շարադրանքում Անդերսոնը շարունակել է գովաբանել թուրքերի առաքինություները ու անիծել տասնհինգ հազարանոց հայ բանակին, որը, իր վկայությամբ, իբր մի քանի անգամ կողոպտել է Հայաստանի որբանոցների պատասխանատու Մերձավոր Արեւելքի նպաստամատույց միության վագոնները, ու ստիպված են եղել ամերիկացի պահապան դնել ամեն վագոնի հետ, որպեսի հայ որբերին ուղարկված նպաստը հայերը չկողոպտեն:

Կարելի է իրավացիորեն ենթադրել, որ Անդերսոնը կաշառված է եղել թուրքերի կողմիցՙ նման հոդված գրելու համար, սակայն, ցավոք, ճշմարտության հատիկ կա այս ողջ պատմության մեջ: Մանվել Գրիգորյաններ, ցավոք, միշտ էլ եղել են մեր ազգի մեջ…

Երկրորդ վկայությունը գտանք Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտ եւ երկու հեղափոխություն» խիստ հետաքրքրական հուշագրության մեջ, որ հրատարակվել է 1924 թվականին: Ի դեպ, նա եւս վկայել է, որ «Մերձավոր Արեւելքի նպաստամատույցի կանայք մնացին իրենց հենակետերում, մեծ հովտում եւ դադարեցրեցին խուճապը, որը կարող էր բերել վատթար աղետի» (Oliver Baldwin, Six Prisons and Two Revolutions: memoirs, 1924, Garden City, New York, p. 152):

Օլիվեր Բոլդուինը (1899-1958) բրիտանացի քաղաքական գործիչ էր, որը 1920-ին եկել էր Հայաստանՙ որպես հրահանգիչ աշխատելու հանրապետության բանակում: Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի այս անգլիացի սպան ականատես է եղել 1920-1921 թվականներին Հայաստանում կատարված ողբերգական իրադարձություններին: Իր հուշագրության մեջ նա գրել է.

«Կարսն ընկավ հոկտեմբերի 30-ի առավոտյան, եւ ամբողջ Հայոց բանակն անկանոն կերպով վերադարձավ Ալեքսանդրապոլ:

Դավաճանության, անգործունակության եւ պարապության իրական պատմությունը, որը հնարավորություն տվեց վերցնել այս մինչ այժմ անառիկ ամրոցը, կարող է երբեք էլ չբացահայտվել, բայց փաստը մնում է փաստ, որ խիտ մառախուղի ծածկույթի տակ թուրքերն անցան բոլոր հեռավոր բերդամասերը եւ քաղաք մտան մինչեւ Գլխավոր հրամանատարության արթնանալը: Հիշվում է, որ դրան հաջորդող անկանոն մարտերի ընթացքում կրակ են բացել միայն երկու բերդամասերը: Այնուհետեւ խուճապը պատեց կայազորին, ու սկսվեց գլխապտույտ փախուստՙ թուրքերին թողնելով հազարավոր գերիներ, ներառյալ ամբողջ գլխավոր հրամանատարական շտաբը եւ կիսաքանդ զինանոցը:

Հերոսությունների մասին անհատական պատմությունները միշտ կհիշվեն, բայց գեներալ Բեկ Փիրումովի ու նրա աշխատակազմի սարսափելի անփույթ պահվածքն աններելի է: Ակնհայտ էր, որ բոլշեւիկյան քարոզչությունը խարխլում էր զորքերի բարոյականությունը, բայց ինչը ստիպեց գեներալի համհարզին հրաժարվել արթնացնել իր պետին, երբ ոստիկանության կոմիսարը շտապեց թուրքական առաջխաղացման առաջին լուրը տալ, հավանաբար, երբեք հայտնի չի լինի:

Թուրքերիՙ իրենց դրոշներով առաջ շարժվելու տեսարանը հայերին ստիպեց հավատալ, որ ռուսները թշնամու հետ են, քանի որ աղոտ մշուշոտ լուսաբացին թուրքական դրոշը հիշեցնում էր խորհրդայինների դրոշը:

Երբ բանակը փախավ, քաղաքացիական բնակչությունից շատերը չկարողացան հասնել Ալեքսանդրապոլ: Նրանց սպանված մարմինները մի քանի շաբաթ անց տեսան գետի ջրերում եւ լուսանկարվեցին ամերիկյան Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի մի քանի անդամների կողմից (Oliver Baldwin, Six Prisons and Two Revolutions, pp. 24-25):

Արտաշէս Բաբալյանն իր «Կարսի անկումը» հոդվածում գրել է. «Սխալներ շատ գործեցինք, շատ մեղկ փափկանկատ եղանք եւ չարաչար տուժեցինք: Երանի թէ այս դառն սխալները դաս ծառայէին ապագայի համար» («Հայրենիք», 1923, թիվ 12, էջ 68):

Երանի իսկապես մեր ժողովուրդը վերջապես սովորի չկրկնել անցյալի սխալները…

Նկար 1. Մարտիրոս Սարյան, «Երկիր Նաիրի» վեպի պատկերազարդումներից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը կրկին հայտարարեց․ «Բաքուն պատրաստ է դադարեցնել մարտերը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը»

Հաջորդ գրառումը

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական