Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակադեմիական քաղաք. հերթական դիլետանտիզմը

25/03/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավանաբար շատերը գիտեն, որ ԽՍՀՄ-ը  գիտության տարածքային զարգացման հայեցակարգը իրագործելիս ստեղծել էր ակադեմիական քաղաքներ, որոնց զգալի մասը տեղակայված էր Սիբիրում. Azg.am-ի համար գրած իր նոր հոդվածում նկատել է «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Առաջարկում ենք կարդալ հոդվածագրի վերլուծությունը, նրա համեմատությունները ՀՀ իշխանությունների պատկերացրած «Ակադեմիական քաղաքի», անցյալում եղածների ու հաջողված փորձով այսօր այլ երկրներում գործողների միջև։

Հոդվածը՝ ստորև.

Այդ քաղաքներում փորձ արվեց կենտրոնից հեռու միավորել հնարավոր գիտական ռեսուրսը, ստեղծել հորիզոնական կապեր տեղի արդյունաբերական հսկաների հետ։

Կարելի է ասել, որ այդպիսի  քաղաքները չունեցան այն հնարավոր դրական զարգացումը, և բացի առանձին գիտական ուղղություններից, նրանց առաջադրած գիտական միտքը, հատկապես կիրառական բաղադրիչը,  հայտնվեց որոշակի վակուումային  վիճակում։

ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո համարյա բոլոր ակադեմիական քաղաքները դարձան անցյալի լուռ զոհեր, գիտական պոտենցիալը ցրվեց կամ գնաց դեպի վայրի կոմերցիա։

Այդ քաղաքներում սկսվեց գիտական շենքերի, լաբորատորիաների վաճառքը,  և միայն Պուտինի իշխանության գալու տարիներին սկսվեց ակադեմիական քաղաքների մասնակի վերածնունդը՝ հատկապես ռազմական ենթատեքստով։

Ակադեմիական քաղաքի մասին մոտ մեկ տարի առաջ կեղծ ընդդիմադիրների հետ մասնավոր զրույցում տվյալ գաղափարի վերաբերյալ որոշակի մտքեր արտահայտեցի՝ ի թիվս այլ քննարկվող թեզերի։

Ընդամենը օրեր անց ակադեմիական քաղաքի գաղափարը հնչեցրին  ներկա իշխանավորները, ընդ որում՝  իրենց յուրահատուկ էժանագին  ճարպկությամբ հիշյալ կարևոր մտքին մոտեցել էին բավականին «յուրօրինակ», աչքերի՝ փող փնտրող փայլով։ Իսկ ի՞նչ են ասում փողի հեռանկարից փայլող աչքերով իշխանությունները՝ եկեք բեռնաթափենք Երևանը և բուհերի, գիտական լաբորատորիաների շենքերը վաճառենք՝ հետագայում այդ շենքերը հյուրատներ, բանկեր դարձնելու հեռանկարով։

Բայց,  ինչպես միշտ, ցանկացած տնտեսական գաղափար դիլետանտ ապիկարների ձեռքով է թաղվում։

Իսկ ի՞նչ կտա ակադեմիական քաղաքը մեր երկրին:

Որտե՞ղ է պետք այն հիմնադրել:

Հիմա կարելի է պնդել, որ ակադեմիական քաղաքի խորհրդային մոդելը և դրա վրա խարսխված պատկերացումներն անհուսալի հին են, ոչ արդյունավետ։

Ներկա գիտատեխնիկական զարգացման համաշխարհային փորձը վկայում է, որ նման կոնգլոմերատի հիմքը կարող են լինել ազգային և կորպորատիվ լաբորատորիաները, որոնք վերջնական պրոդուկտի ստեղծման և կիրառական իմաստով արտադրական հզորությունների օգտագործման բավարար արդյունավետ լուծում են։

Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի տեղակայմանը, ապա այն առնվազն պահանջելու օրական 7-8. 000  ուսանողի, գիտնականի, սպասարկող անձնակազմի արագընթաց տեղափոխում և վերադարձ մայրաքաղաք։

Այսպիսի թվով մարդկանց արագ տեղաշարժը ենթադրում է արագընթաց փոխադրամիջոց, որպիսին կարող են  լինել էլեկտրոինդուկցիոն բարձիկներով վագոնները։ 50 կմ այդպիսի վագոնների կառուցման համար այլ երկրների նույնատիպ նախագծերում ծախսվել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։

Ենթադրում եմ, որ լավագույն քաղաքատեղի կարող է լինել Աբովյան -Սևան հատվածը, որը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից էլեկտրոինդուկցիոն երթուղով կկապվի մայրաքաղաքի և հյուրերի օդային ժամանման միակ հանգույցի հետ։ Եթե կան այլ առաջարկներ թեմայի հետ կապված, հետաքրքիր կլինի լսել դրանք։

Իշխանությունները գալիս-գնում են, երկրի տնտեսությունն ու գիտությունը մնում են։

Պետք է հավակնոտ ծրագրերի շուրջը ձևավորել քննարկում և կարծիքներ։

 Նկարում Սկոլկովո կենտրոնն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Շառլ Միշելին հայտնել է Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի մասին

Հաջորդ գրառումը

Ֆուտբոլասերները երթով շարժվեցին «Վազգեն Սարգսյան» մարզադաշտ (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ֆուտբոլասերները երթով շարժվեցին «Վազգեն Սարգսյան» մարզադաշտ (տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական