Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի բռնազավթած հայկական հողերը

24/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Վարդանանցի ՖԲ էջից, –

1) ՆԱԽԻՋԵՎԱՆ։ Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին ուներ 75.000 հայ բնակչություն (ընդհանուր թվի 41 % -ը): Հայերի՝ նման համեմատաբար ցածր տոկոսը մեծ գաղթի հետևանքն էր, երբ հայերը Նախիջևանից աքսորվեցին Պարսկաստան: Նրա տարածքում, Հայաստանը թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի պայմանագրի համաձայն, ստեղծվեց Նախիջևանի ԻԽՍՀ–ը` հայկական ինքնավարություն Ադրբեջանի հովանավորության ներքո, ԽՍՀՄ կազմում`առանց երրորդ կողմին փոխանցելու իրավունքի: Խորհրդային տարիներին ամբողջ բնիկ հայ բնակչությունը վտարվեց: ԽՍՀՄ փլուզումից հետո, որն արդեն ամբողջությամբ զրկված էր բնիկ բնակչությունից, Նախիջևանը մնաց Ադրբեջանի տիրապետության տակ: Մինչև 2008 թվականը, Իլհամ Ալիևի հրամանով, Ջուղայի և այլ վայրերի հայկական հնագույն 127 եկեղեցիներ և ավելի քան 15 հազար խաչքարեր ավերվեցին ինքնավարության տարածքում: Իսկ Օրդուբադի 6-րդ դարի հայկական եկեղեցին վերածվեց մզկիթի: Ինչպես ասաց պրոֆեսոր Շնիրելմանը, «այս ամենն արվել է, որպեսզի այս հողի վրա չլինեն պատմական հայկական ներկայության փաստեր»: Միակ հիշողությունը, որ Նախիջևանը հայկական հող է, մնացել է նրա անվան մեջ: «Նախիջևան» բառը ոչ մի կերպ չի թարգմանվում թյուրքերենից, քանի որ հայերենից թարգմանաբար նշանակում է՝ «նախ/առաջին հանգրվան/կայարան». nah-ը «նախ»-ը (առաջին) նախածանցն է, իսկ «իջ(=չ)ևան»-ը հանգրվան, կայարան իմաստն ունի:

2) ԱՐՑԱԽ – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ: Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին թուրքերն ու ադրբեջանցիները ապագա ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Շուշիում կոտորեցին ողջ հայությանը` ավելի քան 30 հազար մարդ: Թուրքերի և ադրբեջանցիների տրամաբանությունը պարզ էր. հայկական հողերին հավակնելու համար ամբողջ հայ ազգը, փոքրից մինչև ծեր, պետք է արմատախիլ արվեր, ինչն էլ հենց արեցին: Թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո այն փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին ՝ որպես հայկական ինքնավարություն: 1923 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կար 149.600 հայ, որը կազմում էր բնակչության 94.6 % -ը: Այսօր, շուրջ 100 տարի անց, նրանց սերունդներից 700.000-ը փախստականներ են՝ հակահայկական քաղաքականության հետևանքով՝ սկզբում Ադրբեջանի ԽՍՀ-ից, իսկ հետո՝ արդեն անկախ Ադրբեջանից: 1987 թ. ԼՂԻՄ-ը հռչակեց Հայկական ԽՍՀ-ին իր վերամիավորման մասին, իսկ 1991 թ.՝ իր անկախությունը և ԼՂՀ-ի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ստեղծման մասին: Բայց Ադրբեջանը ազգային զտումների, քիմիական զենքի, կասետային ռումբերի և տարբեր զենքերի միջոցով արդեն 30 տարի փորձում է ոչնչացնել ԼՂՀ-ն: Այժմ ԼՂՀ-ի կեսից ավելին բռնազավթված է Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կեսը գտնվում է Ռուսաստանի մանդատի ներքո:

3) Հայկական երկու պատմական իշխանությունների՝ ՋՐԱԲԵՐԴԻ և ՔԱՇԱԹԱՂԻ տարածքը: Այս իշխանությունները լուծարվեցին 18 -րդ դարում: Տեղի բնիկ հայ բնակչությունը մեծ մասամբ այն ժամանակ վտարվեց, և նրանց փոխարեն հաստատվեցին քրդեր: Ազգերի լիգան այդ հողերը ճանաչեց որպես Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժանելի մաս: Սակայն Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո Ջրաբերդը և Քաշաթաղը փոխանցվեցին Ադրբեջանի ԽՍՀ-ին: Այստեղ մնացած հայերը վերջնականապես վտարվեցին, իսկ նրանց փոխարեն կազմավորվեց Քրդստանի շրջանը: 1936 թվականին քրդերն արտաքսվեցին Միջին Ասիա, Քրդստանի շրջանը լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանները: 1936-1952 թվականներին ամայի տարածքները բնակեցված էին ադրբեջանցիներով, որոնք հատուկ այդ նպատակով բերվել էին այլ շրջաններից: 1992-1993 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության այս հատվածը մտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ: 2020 թվականին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի (Հայաստանի «դաշնակցի») խնդրանքով, նրանք առանց մեկ կրակոցի տեղափոխվեցին Ադրբեջանի կազմ: Այստեղ ապրող շուրջ 20 հազար հայերն այրել են իրենց տները և հեռացել՝ իրենց հետ տանելով նույնիսկ իրենց հարազատների աճյունները:

4) ՇԱՀՈՒՄՅԱՆԻ շրջան։ Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո տարածքը փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: 1923 թվականին հայ բնակչությունը 98 % էր կազմում: 1987-ին շրջանը հայտարարեց ԼՂԻՄ-ի, իսկ 1991-ին` ԼՂՀ-ի կազմի մեջ մտնելու մասին: 1992 թվականին, «Օղակ» գործողության ազգային զտման ժամանակ, ռուսական զորքերը արտաքսեցին Շահումյանի շրջանի բոլոր բնակիչներին և շրջանը փոխանցեցին Ադրբեջանին: Ադրբեջանցիները կողոպտել ու այրել են Շահումյանի շրջանի քաղաքներն ու գյուղերը:

5) ԳԱՐԴՄԱՆՔ: Ներառում է 4 շրջան ՝ Խանլար (Էլենդորֆ), Դաշքեսան (Քարհատ), Գետաբեկի (Գետաբակ) և Շամխորի լեռնային հատվածը: Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո փոխանցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին: 1923 թվականին այստեղ ապրում էր 100.000 հայ, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության 90 %-ը: Նրանք այսօր ունեն 500.000-600.000 սերունդ: Բոլորը՝ փախստականներ: Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ադրբեջանցիները ակտիվորեն տեղափոխվեցին Գարդմանք, իսկ հայերը վտարվեցին: 1950-ին հայերի թիվը նվազել էր մինչև 65 %, 1970-ին՝ մինչև 40 %, 1990-ին՝ 25 %: Մնացած հայերը տեղահանվեցին 1990-1991 թվականներին:

6) ԴԱՇՏԱՅԻն ՂԱՐԱԲԱՂ  ԵՎ  ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ։ Դաշտային Ղարաբաղը համապատասխանում է պատմական հայկական Ուտիք նահանգին, որը ավելի քան 1000 տարի եղել է հայկական թագավորության կազմում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն մտահոգված է, որ «Թալիբանի» ձեռքում են հայտնվել ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հրթիռներ

Հաջորդ գրառումը

Կհոսանքազրկվեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կհոսանքազրկվեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական