Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբսուրդ է. արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյան

17/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

«Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։

Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Բառերս ամենևին ուռճացված չեն։ Մենք կատարելու ենք պարզ ընտրություն՝ ունենալ պետություն և պետականություն, թե թույլ տալ երկիրը տանել կործանման։ Սովորական պայմաններում ընտրությունը ծրագրերի և ծրագրային առաջարկների միջև պետք է լինի։ Բայց այսօր,արտակարգ իրավիճակի ռեժիմում դրանք երկրորդական են։

Կամ մենք կհաղթահարենք արտակարգ իրավիճակը, կփրկենք երկիրը, կամ մեր լուռ համաձայնությամբ երկիրը կթողնենք այն կործանման եզրին հասցնողներին։

Ճգնաժամը, որում հայտնվել ենք այսօրվա անկարող իշխանությունների պատճառով ժամ առ ժամ խորանում է, և ամեն հաջորդ օրվա զարգացումները պարզ ցույց են տալիս, որ հետևանքները կարող են անվերականգնելի լինել։ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքային ոտնձգությունները դրա բացահայտ օրինակն էին։ Ուրեմն մեզ մնում է ընտրել 911-ը։ Քոչարյանը հայտ է ներկայացրել լինել այդ 911-ը։ Նրանից կան շատ պարզ սպասելիքներ՝ խաղաղություն և կայունություն։ Մնացածը դառնում է անկարևոր։

Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ ժողովուրդը չի հասկանում սրա կարևորությունը։ Չի հասկանում ընտրության և իր ապագայի միջև կապը։ Չի հասկանում, որ Հայաստանը փլուզվում է։ Ուրեմն փոխել է պետք քարոզարշավի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք պայքարի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք աշխատելու գործիքները։

Այս ընտրությունը պետք է լինի արտակարգ իրավիճակի լիդերի ընտրություն։ Լիդեր, որը կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված կլինի խաղաղությանը, երկրի կայունացմանը, կկանխի մի գիշերվա մեջ մեր երկրի տարածք մի քանի կիլոմետր թշնամու առաջխաղացման հնարավորությունը, կստեղծի արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Այսպիսին են հանրային բնական պահանջները։ Իսկ նախընտրական քարոզարշավի ստանդարտ ծրագրերը ուրիշ ժամանակների համար են։ Հաղթահարենք ճգնաժամը, փրկենք երկիրը և հաջորդ ընտրություններին առաջնորդվենք դետալային ծրագրերի տրամաբանությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմավիրի և Սյունիքի որոշ բնակավայրերում գազ չի լինի

Հաջորդ գրառումը

Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց․ մայիսի 17-ի աստղագուշակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց․ մայիսի 17-ի աստղագուշակ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական