Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսահայ նկարիչ Լեւոն Թյությունջյանի կտավները Նյու Յորքի Ռոզենբերգ պատկերասրահում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեղեկանալով, որ Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում գործող Ռոզենբերգ հեղինակավոր պատկերասրահը պատրաստվում է Եվրոպայում աբստրակտ էքսպրեսիոնիզմի շարժման փայլուն ներկայացուցիչներից մեկի` ֆրանսահայ նկարիչ Լեւոն Արթուրի Թյությունջյանի (1905-1968) կտավների ցուցահանդեսը կազմակերպել, ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի արվեստի բաժնի «Հատուկ միջոցառումների հանձնախմբի» (NYSEC) աշխատակիցնեը անմիջական կապ են տեսել 108 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նկարչին նվիրված ցուցահանդեսի եւ արցախահայության բռնի տեղահանության միջեւ եւ, գործի անցնելով, համագործակցության եզրեր են գտել պատկերասրահի տնօրենության հետ, գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Նոյեմբերի 8-ին Ռոզենբերգի երկհարկանի պատկերասրահի շքեղ տարածքում տեղի է ունեցել Կանդինսկու, Կլիի, Կալդերի եւ նման տաղանդավոր նկարիչների շարքին դասվող փարիզաբնակ Լեւոն Թյությունջյանի կտավների հատուկ դիտումը` ՀԲԸՄ-ի անձնակազմի համար:

Միջոցառման ընթացքում խոսք են առել ՀԲԸՄ-ի արվեստի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը եւ պատկերասրահի սեփականատեր Մարիան Ռոզենբերգը, որի նախնիները Փարիզում Պիկասոյի, Մատիսի եւ Լեժեի նման մոդեռնիստներին են ներկայացրել հանրությանը: Տիկին Ռոզենբերգի մեծ հայրը, նացիստական ռեժիմից մազապուրծ, կարողացել էր երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայից Մ. Նահանգներ տեղափոխել իրենց ընտանիքի կուրատորական գործունեությունը: Այդտեղից էլ զուգահեռներ կարելի էր անցկացնել նրա պապի եւ Թյությունջյանի միջեւ, որ Ցեղասպանությունից փրկված որբ լինելով, հասել էր անհավանական թվացող փառքի:

Ելույթ է ունեցել նաեւ ֆրանսահայ կուրատոր եւ արվեստի պատմության մասնագետ Շողակաթ Գազարյանը, որ հակիրճ ներկայացրել է Թյությունջյանին որպես աբստրակտ նկարչության ռահվիրայի Եվրոպայում: Գազարյանը ավելի մանրամասն զեկուցումով հանդես է եկել պատկերասրահում նաեւ դեկտեմբերի 6-ին: Նշվել է, որ հակառակ Եվրոպայի արվեստասեր հասարակության կողմից լավ ճանաչված լինելուն, Մ. Նահանգներում Թյությունջյանը շատ քչերին է հայտնի, եւ ցուցահանդեսը այդ առումով թեեւ ուշացած, բայց տեղին է եւ ըստ արժանվույն է ներկայացված եղել, շնորհիվ սերտ համագործակցությանը Ռոզենբերգ պատկերասրահի, Փարիզի Թյությունջյան հիմնադրամի, ՀԲԸՄ-ի արվեստի բաժնի եւ հատկապես Հատուկ միջոցառումների հանձնախմբի միջեւ, որոնցից յուրաքանչյուրն իր լուման է ներդրել բարեգործական միջոցառման իրականացմանը:

Փակման խոսքով ելույթ է ունեցել ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Հայ Արեյանը, որ հավատով է ներշնչել ներկաներին, որ Հայաստանը ներկա փորձությունն էլ կկարողանա հաղթահարել:

Լեւոն Արթուրի Թյությունջյանը ծնվել է Ամասիայում (Օսմանյան Թուրքիա) 1905-ին, համեմատաբար ունեւոր եւ մտավորական ընտանիքում: Հայրն ու պապը դասատուներ են եղել: Ինքը սովորել է լավ դպրոցներում եւ երազել է տեղափոխվել Փարիզ: Ընտանիքը հաճախ է բնակության վայրը փոխել` ուսուցչական պաշտոններ որոնելու նպատակով: Լեւոնի կյանքը կտրուկ շրջադարձ է կրել 1915-ին` արյան ուղեղային զեղումից հոր վաղաժամ մահվանից հետո: Մայրը ստիպված է եղել վաճառել ընտանիքի ունեցվածքը` երեխաների ապրուստը հոգալու համար: Այդուհանդերձ Լեւոնը հնարավորություն է ունեցել հաճախելու Կոնստանդնուպոլսի Բերբերյան եւ Կեդրոնական վարժարաները, որոնցում մի ժամանակ դասավանդել էր հայրը: 1921-22-ին մայրը ուրիշ որբացած երեխաների հետ Լեւոնին նավով ուղարկել է Հունաստան:

Որդին բաժանումը ծանր է տարել եւ այդուհետ ատել է նավով ճանապարհորդելը: 1923-ին կարճ ժամանակով մնացել է Սբ. Ղազար կղզում, որտեղ ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը: 1924-ին ժամանել է Փարիզ եւ ուսումը շարունակել «Ecole des Beaux-Arts» գեղարվեստի ուսումնարանում: Ամուսնացել է ֆրանսուհու հետ, 1933-ին: Փարիզում հաստատվելուց երկու տարի անց մասնակցել է սյուրռեալիստների պատկերասրահի բացման ցուցահանդեսին: Երեք տարի անց իր կտավներն է ցուցադրել «Galerie des Editions Bonaparte» պատկերասրահում: Ստեղծել է տարբեր ոճերի ավելի քան հազար նկար: 1930-ին ճանաչված աբստրակտ նկարիչներ Թեո ֆոն Դոուզբուրգի, Ժան Հելիոնի եւ Օտտո Կառլսունդի համագործակցությամբ հիմնել է «Art Concret» (Կոնկրետ արվեստ) խումբը: 1933-ից 1960 թվականը նկարել է հիմնականում սյուրռեալիստական ոճով, իսկ 1960-ից մինչեւ իր մահը` 1968-ին նա վերադարձել է աբստրակտ նկարչությանը: Երկրորդ աշխարհամարտի իրադարձություններն ու «Վիչի» ֆաշիստամետ վարչակարգի ստեղծումը մեծապես ազդել են նրա հոգեվիճակի վրա: Ստեղծված քաոսային պայմաններից սակայն նա կարողացել է ելք գտնել` ապավինելով իր արվեստին: Իր «Ճանաչիր եւ սիրիր» շարքի 4-րդ` Արշիլ Գորկու ծննդյան 110-ամյակին նվիրված պատկերագրքում (Երեւան, 2011 թ., Փրինթինֆո) լուսահոգի Շահեն Խաչատրյանը գրում է. «Ահաբեկող պատերազմին զուգահեռ` Ցեղասպանությունից փրկված, որբանոցներում մեծացած, ապա եվրոպական ակադեմիաներում ուսանած մի շարք հայ նկարիչներ հետեւեցին սյուրռեալիզմին` իրենց որոնումներում մնալով մանկության հոգետանջ օրերին կապված: …Նման նկարիչներից առաջինը Ֆրանսիայում ստեղծագործած Լեւոն Թյությունջյանն էր: Նրա կտավներում ծառը, կտրված ձեռքը, պարանը, ճեղքված նուռը ընկալվում են իբրեւ անմոռաց ճշմարտություններ, իբրեւ մանկության դաժան օրերի հայելացում» (էջ 17):

Ռոզենբերգ պատկերասրահում Թյությունջյանի ցուցահադեսը բաց է լինելու մինչեւ դեկտեմբերի 22-ը:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անգլերեն նոր ժողովածու հայ սփյուռքի մասին

Հաջորդ գրառումը

Կինոդիտում. Կարլեն Միրզախանյանին նվիրված ֆիլմ՝ «Ակունք»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կինոդիտում. Կարլեն Միրզախանյանին նվիրված ֆիլմ՝ «Ակունք»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական