Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրիստոսը դեռ համբերում է

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրության օրվա առթիվ պետբյուջեից քպ-ականան պատգամավորների պարգեւավճարի համար հատկացվել է 49 միլիոն դրամ։ Շարքային պատգամավորն ստացել է 660 հազար, հանձնաժողովի նախագահը՝ 800 հազար դրամ պարգեւավճար։ Պետբյուջեից 4,2 միլիարդ դրամ է հատկացվել «Շանգրի լա» խաղատան պետական տուրքը մարելու համար։ Հատիսի մերձակայքում 140 հա տարածք գրոշներով օտարվել ու տրվել է Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա իրականացնի մոլորակի պատմության մեջ նմանը չունեցող մեգա-նախագիծը։ Նրա միջավայրում այս ծրագիրն անվանվում է «Մեգա-Հիսուս»։

Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հիմնարկեքին Գագիկ Ծառուկյանը համառորեն չասաց, թե ինչքան է ծախսելու այդ նախագծի վրա։ Ինչքան պետք լինի, այդքան էլ կծախսեմ Քրիստոսի վրա՝ ասաց։

Կասկած չկա, որ ֆոսֆորապատ, 44 մետրանոց պատվանդանի վրա տեղադրվելիք 33 մետրանոց Հիսուս Քրիստոսի արձանի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվելու։ Իսկ թոշակը մյուս տարի բարձրանալու է 6000 դրամով, իսկ տնավեր ու բնավեր դարձած քաշաթաղցիներին բնակարան գնելու համար տրամադրվում է 10 միլիոն դրամ, պետական տուրքերը, բանկի տոկոսները հանած՝ 5-6 միլիոն էլ չի մնում։

Փաշինյանն էլ ասում է՝ պետբյուջեում հազարավոր տողեր կան, որոնք բոլորն էլ կարեւոր են։ Այսինքն՝ մի հարցրեք՝  պատերազմ տեսած, Արցախից բազմահազար տեղահանվածներ ու տնազուրկներ, 12 հազար հաշմանդամ ունեցող երկրում  փող ծախսելու ուրիշ տեղ չունե՞նք, որ Քրիստոսի արձան ենք կանգնեցնում, պարգեւավճար ենք տալիս, «Շանգրի լայի» տուրքերն ենք մարում։ Պատերազմում ոտքը կորցրած հաշմանդամի կարգը փոխում ենք, թղթի վրա գրում՝ քրոնիկ ճնշում ունի, որպեսզի զրկենք հաշմանդամության թոշակից։

Թշնամին Նախիջեւանի կողմում զենք-զինամթերք, զորք է կուտակում, ամեն օր տարբեր զինատեսակներից կրակ է բացում սահմանի տարբեր ուղղություններով, զորավարժություններ է անում, միջազգային ժողովներ է անում ու հայտարարում, թե Երեւանում ավերվում է հին ադրբեջանական մշակույթը՝ ի դեմս Կոնդ թաղամասի, թե գալու են, տեր կանգնեն  իրենց Կապույտ մզկիթին, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող հոխորտանքները չլսելու են տալիս ու թիթեռ են նկարում։

 Պաշտպանության փոխնախարարն ասում է՝ մենք հիմա Ադրբեջանի հետ երկար սահման ունենք, կրակոցներ կլինեն, բա իհարկե։ Պաշտպանության նախարարն էլ Խաչիկ ու Ելփին գյուղերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ հայտարարում է՝ պետք չէ մեծ խնդիր դարձնել, կրակոցներ միշտ էլ լինում են։

Գյուղացին Փաշինյանին ասում է՝ պարարտանյութը թանկ է, նա պատասխանում է՝ ամբողջ աշխարհում է թանկ։ Թշնամին մեզ շրջափակման մեջ գցելու համար օրուգիշեր ճանապարհներ է սարքում, Հայաստանի իշխանությունները գյուղամիջի ճանապարհների որակն են ստուգում։

Էկոնոմիկայի նախարար Քերոբյանի մաթեմատիկան ուրիշ է՝ Հայաստանում գնաճը զսպել չեն կարողանում, բայց աշխարհում չկա մի երկրորդ երկիր, որտեղ տնտեսական այսպիսի աճ գրանցված լինի, ինչպիսին Հայաստանում  է։ Քերոբյանի գնահատմամբ՝ Հիսուս Քրիստոսի արձանը «շռնդալից զբոսաշրջություն» է ապահովելու։

Զուգահեռ իրականության մյուս կողմում խրախճանքներից, անհեթեթ երեւույթներից, մանկուրտիզմից դուրս փոքրաթիվ մարդիկ են ապրում, որոնք մոլորվել-շվարել են պետականակործան, ազգադավ այս իրողությունների հորձանուտում։ Ամեն օր մի նոր հարված, նախորդին գերազանցող զառանցանք ու անհեթեթություն, որ անվրեպ իրականություն է դառնում։ Ու շարունակվում է իշխանության ինքնաստվածացման, ինքնաֆետիշացման, նարցիցիզմի, անկրկնելի ցինիզմի ամենօրյա մղձավանջը։

«Մեգա-Հիսուս» սրբապիղծ արտահայտությունն արտասանելիս անգամ պետք  է խաչակնքել, մեղա գալ Աստծուն ու հենց Հիսուս Քրիստոսին, որ իր պատվիրանները, իր հավատքն առաջինը պետականորեն ընդունած երկրում պղծում են այդ նույն հավատքը, այդ նույն պատվիրաններն ու նույն Քրիստոսին։ Պղծում են շահույթ ստանալու, «շռնդալից զբոսաշրջություն» ապահովելու, աշխարհում ամենաթանկանոց, ամենպլպլան, ամենաբարձր Հիսուսն ունենալու համար։ Այն պետք է անպայման գերազանցի Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսի արձանին, որի բարձրությունը պատվանդանի հետ ընդամենը 38 մետր է, ծանրությունը 1145 տոննա է, տեղադրված է Կորկովադու լեռան վրա։

2528 մետր բարձրությամբ Հատիսի գագաթն արդեն քերել-հարթեցրել են,  լուսանկարներում երեւում է, թե ինչպես են  արձանի տեղադրման  նախապատրաստական աշխատանքների համար սարի վրա ճանապարհներ «տաշվել», «Մեգա- Հիսուսն», անտարակույս, չէր կարող Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանին չգերազանցել իր բարձրությամբ, քաշով, ինչպես նաեւ տարաբնույթ խոսակցություններով, քննարկումներով, վեճուկռվով։ Մերը բոլոր առումներով պետք է ճոխ լինի։

Պարզվում է՝ այն գերատեսչուոթյունները, որոնք պատասխանատու են Հատիսի՝ որպես երկրաբանական, հնագիտական հուշարձանի աղավաղման համար, լրատվամիջոցներից են տեղեկացել «Մեգա-Հիսուսի» արձանի տեղադրման մասին ու հանրային բողոքից ու ընդվզումից հետո միայն որոշել կենդանության նշաններ ցույց տալ՝ մասնագիտական գնահատականներ տալով նախագծին։

«Հատիս հրաբուխ» անունով 2008 թվականին երկրաբանական, բնության  հուշարձան ճանաչված Հատիսի վրա շինարարական աշխատանքներ կատարելն արգելվում է օրենքով։ Հուլիսի 9-ին շինարարական աշխատանքների մեկնարը տրվել է, ճանապարհաշինությունն իրականացվել է, սարի գագաթը հարթեցվել է, իսկ մասնագիտական հանձնաժողովների փորձաքննության արդյունքները նոր-նոր են սկսել պահանջել։

Չնայած՝ ի՞նչ կա զարմանալու. այս իշխանությունների ձեռագրին,  գործելաոճին  համապատասխան հերթական նախագիծն է. նախ անում են, ինչ կամենան, ինչ խելքներին փչի, հետո միայն մտածում թույլատրելիության մասին.  թքած, թե արդյունքում անդառնալի  հանցանք չի գործվելու։

Ինչպես եղավ պատերազմի ժամանակ՝ կռվեք, հազարներով սպանվեք, ես կհանձնեմ նաեւ թշնամու ոտք չդրած հողերը,  բայց եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Պատերազմը չեմ կանգնեցրել, թեեւ երկու անգամ դրա հնարավորությունն ունեցել եմ, չեմ կանգնեցրել, որ չասեն՝ դավաճան ես։ Պատերազմը կարող էի կանգնեցնել, բայց կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի։

Կոտայքի մարզի դիահերձարանում տղաների մարմիններն ու մասունքները նետված են գետնին՝ որդերի ու գարշահոտի մեջ. չի բացահատվի այս խայտառակությունը, շատ լավ, կբացահայտվի, դե ի՞նչ արած։ Նախկինները քի՞չ հանցանք են գործել։ 

Հատիսը նաեւ հնագիտական հուշարձան է, որի գագաթին գտնվում է բրոնզ-երկաթեդարյա ամրոց (ժողովրդական անունը՝ Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ)

Հնագետ Համլետ Պետրոսյանը հայտարարել է, որ Հատիսի ամբողջ լանջը ճեղքել ու ճանապարհ են անցկացրել՝ խաթարելով մշակութային բազմաթիվ շերտեր, իսկ լեռան գագաթի ամրոցի մի զգալի մասն ավերվել է։

Կարիք չկա, որ թշնամին մեր երկիրն ավերի, մենք նրանից շուտ կանենք դա ու մեր իսկ ձեռքով, ինչ է թե «շռնդալից տուրիզմ ենք զարգացնում», ինչ է թե քաղաքական հարթության վրա առուծախի միջոցով միջանձնային հարաբերություններ են «շտկվում»։

Եվ այս ճղճիմ, արգահատելի  քաղաքական առուծախի մեջ՝ Հիսուս Քրիստոսը, որն ինքն է դեմ եղել, որ որեւէ մեկին մարդիկ կուռք սարքեն, մեր եկեղեցին է դեմ դրան։ Բայց այստեղ կուռքի, պաշտամունքի, քրիստոնեական հավատի նշույլ անգամ չկա։

Թշնամին ատամները սրած պատրաստվում է հոշոտել քրիստոնյա երկիրը, իսկ քրիստոնյա երկրում  փոխանակ պատրաստվեն, որ թշնամուն դիմակայեն, որ չմահմեդականացվենք,  փող աշխատելու մոլուցքով են տարված՝ «Մեգա-Հիսուսի» արձանն են կանգնեցնում։

Ու Հիսուս Քրիստոսը դեռ համբերում է։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-իրանական հարաբերությունների մերձեցմանը նպաստող ազդակները

Հաջորդ գրառումը

Ղազախստանից ՀՀ կալանավոր է արտահանձնվել. ի՞նչ կապ ունի ՔՊ-ական պատգամավորը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ղազախստանից ՀՀ կալանավոր է արտահանձնվել. ի՞նչ կապ ունի ՔՊ-ական պատգամավորը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական