Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքային, քաղաքական, թե՞ քաղաքա«շինական» ընտրություններ

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծես ամեն ինչ պատրաստ է «ահեղ» ճակատամարտի համար, որի օրն ու ժամը հայտնի է՝ սեպտեմբերի 17, ժամը 8-ից 20-ը, Երեւանի բոլոր ընտրատեղամասերում: Հայտնի են նաեւ ճակատամարտին մասնակցել ցանկացող կողմերը՝ դժբախտաբեր համարվող՝ թվով 13 տարատեսակ ու տարակազմիկ կուսակցություններ եւ 1 դաշինք, որտեղ չգիտես ով ում բարեկամն է կամ թշնամին: Հայտնի է նաեւ, ամենակարեւորը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը՝ իր նորանշանակ կուսակցական նախագահով, որը սիրում է «նաղդ» աշխատել եւ իր գեղջուկ անձի ճակատագիրը չվստահել հետագա անորոշություններին: Մոտավորապես հայտնի է նաեւ մայրաքաղաքում մշտական գրանցում ունեցող քաղաքացիների թիվը՝ ավելի քան 700 հազար, մի քիչ ավել կամ պակաս՝ նայած հանգամանքներին ու նպատակահարմարությանը: Ասենք՝ դա այնքան էլ կարեւոր չէ: Դասականը միշտ մնում է դասական, նույնիսկ եթե նրա անունը Ստալին է. «Կարեւոր չէ ինչպես են քվեարկում, կարեւորը՝ ո՞վ եւ ի՞նչպես է հաշվում»:

Այսքանից հետո քիչ էր մնում բարձրաձայնեի նաեւ հաղթող կուսակցության եւ ապագա քաղաքապետի անունը, սակայն ներքին գրաքննիչը զսպեց ինձ. գործ չունես, հակաքարոզչության մեղադրանքով «նախնական» կալանքի կենթարկեն քեզ եւ կուղարկեն Արմեն Աշոտյանի կամ Սերգեյ Սմբատյանի եւ կամ մյուս քաղբանտարկյալների մոտ…

Ի՞նչ են ուզում 13 կուսակցություններն ու մինուճար դաշինքը մեզնից: Բնականաբար՝ մեր ձայնը, քվեն: Ինչո՞ւ համար: Բնականաբար՝ ավագանու ավելի մեծ թվով անդամ ունենալու համար: Որ ի՞նչ անեն: Բնականաբար՝ ոչ իրենց սեփական բարեկեցության, այլ՝ մայրաքաղաքի բարեկարգման, բարգավաճման, բարետեսության համար: Ի՞նչպես են հասնելու դրան: Բնականաբար՝ առայժմ գաղտնիք է, որը կբացահայտվի շուտով, երբ կտպագրվեն գունավոր գեղեցիկ նախընտրական բրոշյուրները՝ տպավորիչ ու գրավիչ կարգախոսներով, խոհուն դեմքերով իրենց առաջնորդների լուսանկարներով, որոնք կխոստանան ամեն ինչ: Կխոստանան Երեւանը դարձնել աշխարհի ամենահեքիաթային քաղաքը: Փչո՞ց: Ինչո՞ւ ոչ: Չե՞ք հիշում ինչե՜ր խոստացավ Նիկոլը 2018-ին եւ 2021-ին, ինչե՜ր է խոստանում նաեւ հիմա՛: Հայաստանում դեռ որքա՜ն մարդ կա նրա խոստումներին հավատացող, մինչեւ 2050 թվականը նրա իրագործելիք 100 ծրագրերի կատարմանը համբերությամբ սպասող:

Եվ ահա այստեղ, այս պահին, մեզ ընդմիջում են ընդդիմության կորիֆեյները: Ո՛չ, ասում են նրանք, սա սովորական քաղաքային ընտրություն չի լինելու, սա քաղաքակա՛ն նպատակ ու խորք ունեցող ընտրապայքար է Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը զրկելու մայրաքաղաքի բանալիները իրենց ձեռքին պահելու հնարավորությունից: Պայքար՝ գործող իշխանության սանձարձակ տիրապետմանը վերջ տալու, նրա թվացյալ լեգիտիմությունը հօդս ցնդեցնելու, պայքար՝ ընդդեմ պարտվողականությանը եւ ազգային պետականության կորստի, հանուն՝ ամբողջական Հայաստանի վերականգնմանը, հանուն Արցախի ազատագրմանը թուրք-թաթարական սպառնալիքներից, հանուն…

«Էոթերսե՝ էյի դյուդյուք» («Եթե հնչի՝ լավ դուդուկ է») պիտի ասեին Եղեռնից մազապուրծ եւ ամեն ինչի նկատմամբ թերահավատ մեր թուրքախոս հայրերը: Եվ թերահավատությունն այս պարագայում ամուր հիմքեր ունի: Նկատի չունեմ վարչական ռեսուրսները միայն. դրանք միշտ էլ օգտագործվել են ու կօգտագործվեն դեռ երկար: Ոչ էլ պետական ծառայողների, ոստիկանության եւ դատական համակարգի ներկայացուցիչների հղփացածությունը, անօրինակ բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները: Պետբյուջեից սնվող այդ ուռճացված բազմությունը, փաստորեն պաշտոնական կաշառքով պահվող այդ զանգվածը, որը դեռ երկար ժամանակ, նույնիսկ նիկոլական իշխանությունից հետո, մեր պետության իսկական չարիքն է մնալու, անելու է ամեն բան իշխանական սուպերկոռուպցիոն ներկա համակարգը պահպանելու համար: Այս անգամ իշխանությունները կարիք չեն ունենալու, ինչպես պնդում են ընդդիմադիրներից ոմանք, լցոնումների եւ ընտրախախտումների եւ ավանդական մյուս մեթոդների կիրառման: Երեւանն այսօր գտնվում է իրեն խժռողների տիրապետության տակ: Նայեք ձեր շուրջը, նաեւ՝ մի քիչ վերեւ, Երեւանը շրջապատող բլուրների վրա. ահռելի շինարարություն է, Նիկոլի ասածով՝ իսկապես «աննախադեպ». ահռելի գումարներ են ծախսվում, որոնց մեծ մասը վստահաբար հայկական չէ: Թերեւս հայերի անունով, սակայն հաստատ՝ ոչ հայերի համար: Ու դրանց յուրաքանչյուրի ետեւում կան տեղական խմբեր, պաշտոնյաներ, թաղային հեղինակություններ, որոնք ստացել կամ ստանալու են կասկածելի պայմանագրեր եւ արտոնություններ մայրաքաղաքի ու երկրի գործող ղեկավարության կողմից: Բնականաբար նրա՛նք ու նրանց մանկլավիկնե՛րն են վերարտադրելու ներկա իշխանությանը:

Շուրջ երեք տարի առաջ, խորհրդարանական ընտրությունների նախօրեին, մեր թերթում մի հոդված էի գրել «Մեղսակցային ընտրություններ» վերնագրով, ընդդիմությանը հորդորելով չմասնակցել ընտրություններին: Տեսանք ու տեսնում ենք այդ ընտրությունների չարաբաստիկ, մեր դասականի խոսքով՝ կործանարար հետեւանքը մեր ժողովրդի ու պետության համար:

Ստիպված եմ կրկնել. ոչ թե բոյկոտել, այլ խափանել է պետք առաջիկա ընտրությունները: Այլապես, ոչ թե ապրելու երկիր, այլ՝ ապրելու քաղաք անգամ չենք ունենա:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր խնդիրների լուծումը նախ մեզնից է կախված

Հաջորդ գրառումը

Ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ին ստանձնած պարտականություններն չկատարելու հետևանքն է. Գուրգեն Ներսիսյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ին ստանձնած պարտականություններն չկատարելու հետևանքն է. Գուրգեն Ներսիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական