Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն իր հայտարարությունների պատասխանատվությունը փորձում է նաեւ Արցախ տեղափոխել

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ 2018 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իր արտահայտած որեւէ նախադասություն չկա, ինչին Արցախի իշխանություններն, ի դեմս նախագահի ու անվտանգության խորհրդի նախագահի, տեղյակ չլինեն:

«ԼՂ նախագահի հետ այս ընթացքում մենք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել եւ ունենում, ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Ուզում եմ մի շատ կարեւոր արձանագրում անել` 2018 թ.-ից որեւէ բանակցության մեջ իմ արտասանած որեւէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ: Սրանում չափազանցություն չկա: Բանակցությունների պրոցեսում իմ արտաբերած որեւէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ»,- Հանրային հեռուստընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Փաշինյանն ու շտապել ավելացնել, որ իր եւ Արայիկ Հարությունյանի հանդիպման մանրամասներն Արցախի նախագահն էլ իր հերթին դետալային կերպով իր կաբինետին է ներկայացնում: Հետեւաբար, շարունակում է, պաշտոնական Ստեփանակերտը, ի դեմս կարեւորագույն պաշտոն զբաղեցնողների, քաջատեղյակ են Փաշինյանի թե՛ խոսքերից, թե՛ քայլերից:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի թիմակիցն է (Բալասանյանն Արցախի «Արադարություն» կուսակցության առաջնորդն է), «Ազգ»ի հետ զրույցում վստահեցնում է՝ որեւէ մեկը չի կարող պնդել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հետ կապված եւ ամեն մի հարց ներկայացնում է Արցախի նախագահին ու Անվտանգության խորհրդի քարտուղարին: «Վստահ չեմ, որ Փաշինյանն ասում է այն ամենն, ինչ կա իրականում: Մենք ավելի շատ հակված ենք այն մտքին, որ ՀՀ վարչապետն ասում է այն, ինչն ինքն է ուզում ասել, կամ ներկայացնում է այնքանով, որքանով հարմար է գտնում ասել: Ու վստահ եմ, որ ճշմարտությունը չի ներկայացնում այնպես, ինչպես կա: Ավելին՝ Արցախում տեղյակ չեն՝ բանակցային սեղանին ինչ կա կամ ինչ է պատրաստվում բանակցել Փաշինյանը»,- շեշտում է նա:

Ենթադրել կարելի է, որ վարչապետ Փաշինյանն Արցախի հետ կապված մի շարք աղմկահարույց հայտարարություններ է հեղինակել, այժմ ցանկանում է դրանց պատասխանատվությունը նաեւ Արցախի պաշտոնյաների վրա գցել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի հեճուկս…

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական գազը կհասնի՞ Ստեփանակերտ. Բաքուն ժամկետներ է նշել

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական գազը կհասնի՞ Ստեփանակերտ. Բաքուն ժամկետներ է նշել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական