Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կաբինետը բարձր պարիսպների նոր նշաձող սահմանեց

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոցիոլոգիայի մեջ տեսության կա, ըստ որի՝ որքան բարձր են մեծահարուստների կամ օլիգարխների առանձնատների պարիսպները, այնքան ցածր է հասարակության ներսի՝ մեկը մյուսի նկատմամբ ունեցած վստահությունը: Քաղաքամայր Երեւանի բնակիչները հրաշալիորեն գիտեն բոլոր այն թաղամասերը, որտեղ բարձր պարիսպների ու շքեղ առանձնատների պակաս չկա: Մինչեւ 2018-ի իշխանափոխությունն այսօրվա իշխանավորները փողոցներում սոցիալական անարդարության մասին էին բարձրագոչում, խոստանում, թե «կոպեկ առ կոպեկ հետ են բերելու», քանդելու են բոլոր տեսակի պարիսպներն ու մեծահարուստների առանձնատներն աղքատներին բաշխեն: Իշխանության հետ լեզու չգտնող մեծահարուստների նկատմամբ սկսված իրավական գործընթացն են այժմ նրանք որպես «արդարությունը վերականգնելու» ակտ ներկայացնում: Իրականությունն այն է սակայն, որ Փաշինյանի իշխանությունը պարիսպները վերացնելու հարցում սելեկտիվ ընտրություն է կատարում, ու ոչ բոլորն է, որ անցնում են օրենքի սրի տակով:

Սկանինդավյան երկրներում, օրինակ, առհասարակ պարիսպներ չկան. այստեղ մարդիկ միմյանց նկատմամբ անվստահությունը չեն հանդուրժում: Մեր երկրում սակայն 2018-ից հետո ոչ միայն չվերացան պարիսպները, այլեւ, ավելին, Փաշինյանն, օրինակ, կառավարական առանձնատան հսկողությունը մի քանի անգամ ուժեղացրեց, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի առանձնատունն էլ «իշխանության սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին անցավ: Մաթեմատիկայում սա «գումարինելի տեղը փոխելիս գումարը չի փոխվում» բանաձեւով է արտահայտվում: Փաշինյանի թիմակիցները նույնպես չդիմացան բարձր պարիսպների գայթակղությանը. մամուլը մեկ անգամ չէ, որ հրապարակել է ՔՊ-ական ամենատարբեր պաշտոնյաների՝ նոր կառուցվող կամ արդեն կառուցված առանձնատների լուսանկարները: Նրանք, իհարկե, հնարավոր բոլոր ձեւերով ասում են, թե դա իրենց հետ որեւէ կապ չունի, բայց ժողովրդական խոսքով ասած՝ ծուխն առանց կրակի չի լինում: Առանձնատներից բացի Փաշինյանի թիմակիցները, որ մինչեւ 2018-ը Երեւանում վարձով էին ապրում, մեկը մյուսի հետեւից սկսեցին բնակարաններ ձեռք բերել: Զորօրինակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի՝ նորակառույցում ձեռք բերած բնակարանի գինը 200 հազար դոլարն անցնում է: Սա փաստորեն, ազգային այիբ է. ամեն եկող նորը մտածում է շատ ավելի բարձր պարիսպ կառուցելու մասին, գուցե որովհետեւ վստահ չէ, թե պաշտոնը թողնելուց հետո հարեւաններն ու հասարակությունն առհասարակ ինչ աչքով են նայելու իր՝ «արդար քրտինքով ստեղծածին»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Այսօրվա ԱԺ-ն որեւէ աղերս չունի երկրի առաջ ծառացած խնդիրների հետ»

Հաջորդ գրառումը

Անսանձի սանձահարումը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Անսանձի սանձահարումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական