Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցինիզմ է, երբ գերմանաֆրանսիական մեդիան հարցական է կիրառում՝ «Ադրբեջա՞նն է պատասխանատու»

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 28-ին ժամը 14.21-ին «Թագեսշպիգելը» հետեւյալ վերնագրով լուր հրապարակեց՝ «Ադրբեջա՞նն է պատասխանատու. 4 հայ զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում»: «Տասնամյակներ ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են Լեռային Ղարաբաղի համար: Մայիսին գրանցված լարվածությունից հետո նորից բիրտ ուժ է գործադրվել՝ հանգեցնելով զոհերի: 4 հայ զինծառայող է սպանվել, ինչպես փոխանցում են տեղական՝ անջատական (սեպարատիստ) հայամետ պաշտոնյաները»:

«Ադրբեջանական զինուժը գիշերը հրետանու եւ անօդաչուների կիրառմամբ կրակել է Մարտունու եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ, հայտարարել է անջատական  պաշտպանության նախարարությունը՝ թվիթերում՝ իրազեկելով, որ «4 զինվորները Ադրբեջանի նոր սադրանքի զոհ են դարձել»:

Լրատվության մեջ հիշատակվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ միջնորդությամբ բանակցում են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ երեքշաբթի օրվանից մինչ հինգշաբթի նախատեսված հանդիպումներում:

Առավել քան զարմանալի է, որ «Թագեսշպիգելում» հրապարակված լրատվության աղբյուրը AFP՝ Ֆրանսպրես գործակալությունն է: Ակնհայտ է, որ սույն լրատվության սնուցման աղբյուրն ադրբեջանական է: Նախ՝ հարցական նշանով վերնագիրը, ապա ԼՂ իշխանություններին կցված սեպարատիստ (անջատական) բնորոշումը Բաքվի  հրահանգով է մատուցվել: Իհարկե մեր ենթադրությունն է, սակայն Բաքուն շատ արագ կամ նախօրոք է պատրաստում տեքստը, ապա տրամադրում միջազգային գործակալությունների՝ իր երկրում հավատարմագրված թղթակիցներին:  AFP-ի Հայաստանի թղթակիցը, Հայաստանի ԱԳՆ-ն պիտի բողոքի նամակ հղեն Ֆրանսպրես գործակալությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԻՀ նախագահ-ՀՀ վարչապետ հեռախոսազրույցի տողատակերը

Հաջորդ գրառումը

«Գորշ գայլերի» վտանգը Գերմանիայում աճում է

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

«Գորշ գայլերի» վտանգը Գերմանիայում աճում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա հակառուսական դաշինքի գագաթնաժողով է, որը ստեղծվել է Հայաստանին հակառուսական բլոկի մեջ ներքաշելու մտադրությամբ. Արթուր Խաչիկյան

01/05/2026

Երկու օր առաջ մենք իմացանք, որ ընդդիմադիր «ՀայաՔվե» կուսակցությունը կոչ է արել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ հետաձգել հակառուսական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական