Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցեղասպանության իրազեկման շաբաթ» Արիզոնայի պետհամալսարանում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շարունակելով անցյալ տարվա նախաձեռնությունը, այս տարվա ապրիլի 15-19-ը Կանադայում գործող Զորյան ինստիտուտը (Տորոնտո) Արիզոնայի (Մ. Նահանգներ) պետհամալսարանում Ռոզինբլաթ ընտանիքի բարեգործական հիմնադրամի հովանավորության ներքո անցկացնելու է Ցեղասպանության իրազեկման շաբաթ, որի ընթացքում տեղի են ունենալու դասախոսությունների շարք, ցուցահանդեսներ եւ անհատական ելույթներ վերապրողների, քաղաքագետների եւ հետազոտող մասնագետների կողմից: Նրանք անդրադառնալու են ներկայիս աշխարհին սպառնացող վայրագություններին եւ ցեղասպանական արարքներին դիմակայելու հարցերին, չմոռանալով հարգանքի պատշաճ տուրք մատուցելու անցյալի նահատակներին:

Առաջիկա հինգշաբթի օրը կազմակերպվելու են երկու քննարկումներ, որոնցից առաջինը, համադրող դոկտ. Բարլոու Տեր-Մկրտիչյանի ղեկավարությամբ, նվիրված է լինելու «Հավաքական եւ պետական վայրագությունները Թուրքիայում» խորագրով գրքին, որը խորամուխ է լինում Թուրքիայում ազգայնամոլության ձեւավորման եւ փոքրամասնությունների (ալեւիների, հայերի, հույների, հրեաների, քուրդերի, եզիդիների, եւայլն) նկատմամբ նրանց վերաբերմունքի խնդիրներին, որպես «ներքին թշնամիների»: Քննարկմանը մասնակցելու են գրքի 16 հեղինակներից երեքը՝ դոկտ. Այշենուր Կորքմազը (Նիդեռլանդների առաջավոր Ուսումնասիրությունների ինստիտուտից, NIAS), դոկտ. Դեյվիդ Գաունտը (Կալգարի համալսարանից) եւ դոկտ. Համիտ Բոզարսլանը (հասարակագիտական առարկաների բարձրագույն ուսումնասիրությունների վարժարանից, EHESS):

«Բնաջնջում եւ վերակենդանացում բնիկ լեզուների եւ մշակույթի» վերնագրով համեմատական վերլուծությունների երկրորդ քննարկմանը (համադրող Կարին Ջարրաթ Սնայդերի ղեկավարությամբ) մասնակցելու են Լորենա Ֆոնտեյնը (Ուինեպեկի համալսարանից), Լորի Խաչատուրյանը (Կոռնել համալսարանից) եւ Թալար Շահինյանը (Իրվին համալսարանից): Նրանք քննարկում են փոքրամասնությունների իրավազրկման խնդիրները Կանադայում, Մ. Նահանգներում, Արեւմտյան Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում:

Բացի այս զույգ գիտաժողովներից, Զորյան ինստիտուտը շարունակում է իր առաքելությունը միջնակարգ դպրոցների 10-12 դասարաններում «Հավասարություն, հանդուրժողականություն, հաշտեցում եւ իրազեկում» ցեղասպանագիտական կրթական ծրագրի միջոցով: Ծրագրի վարիչն է Զորյան ինստիտուտի վարչական մարմնի փոխնախագահ պրոֆ. Ալեքս Ալվարեսը:

Պատրաստեց՝ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերը եւ Մոսկվան. պատմությունը եւ ժամանակակիցները» Գիրքն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր գնահատանքին եւ Հայրապետական Օրհնությանը

Հաջորդ գրառումը

Օրակարգում՝ բնապահպանական հարցերն են եւ ծառերի փոխանակման խնդիրները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Օրակարգում՝ բնապահպանական հարցերն են եւ ծառերի փոխանակման խնդիրները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական