Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսիլքն ու տեսլականը

Հակոբ Ավետիքյան
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
76
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ու մանավանդ նախորդ գիշեր եղավ այն, որը պե՛տք է լիներ. հարյուր հազարավոր հայեր, զուսպ, արժանապատիվ եւ կատարյալ կարգապահությամբ, ինչպես ամեն տարի, բարձրացան Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշարձան՝ ցեղասպանված իրենց նախնիների հիշատակը հարգելու, բռնագրավված հայրենի տարածքները վերհիշելու, բռնագաղթված իրենց հարազատների եւ անձամբ իրենց կրած տառապանքը վերապրելու, հատուցում պահանջելու:

Այդ երթը, մանավանդ ջահակիր տասնյակ հազարավոր երիտասարդների կուռ շարքերը Հանրապետության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ բարձրացող, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ուներ նաեւ այլ խորհուրդ, մանավանդ որ ուղեկցող հարյուրավոր ոստիկանների ներկայությունը բացարձակ կարգուկանոնի պայմաններում վերածվեց օրվա խորհրդի լրացմանը, ամբողջացմանը:

Հավաքական հիշողության թարմացումից զատ այդ երթն ուներ մի քանի պատգամ՝ ուղղված համաշխարհային հանրությանը, մեր ոխերիմ երկու հարեւաններին, նաեւ, ստիպված ենք ընդգծել, ներքին ուրացողներին:

Միջազգային հանրությանը, ավելի ճիշտ՝ մեծ խաղացողներին, որոնց թվում է, թե ընկճված հայության հետ կարելի է աշխարհաքաղաքական իրենց խաղերում վարվել գնդակի, այն էլ՝ ծակ գնդակի պես, մեկը մյուսին ու բոլորը մեկին մեղադրելով հանդուրժել Արցախի հայաթափումը, ցեղասպանական մյուս արարքները:

Ոխերիմ հարեւաններին, որոնց  թվում է, թե բոլոր հայերն են պատրաստ, ինչպես ՀՀ ներկայի իշխանությունը, վախկոտի, դավաճանի, սպառնալիքների դիմաց կուչ եկողի դերում հայտնվել, կաշառվել:

Ներքին ուրացողներին, որոնց թվում է, թե իրենք հավերժ են ու երբեւիցե հայ ժողովուրդը ներելու է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, հերքելու, անգամ ժխտելու միջազգայնորեն պատժելի իրենց հանցանքները: Դա նրանց չի՛ ներվելու՝ ինչպիսի բացատրություններ էլ տան, արդարացման փորձեր անեն: Չի՛ ներվելու նաեւ հայ ժողովրդի պատմաքաղաքական ու պատմատնտեսական իրավունքները ուրանալու, վաճառելու, Հայկական պետության տարածքներն ու ամբողջ Արցախն ու արցախահայությանը լքելու նրանց դավաճանական արարքները:

Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նշումը Հայաստանում, հարեւան որոշ երկրներում, տարբեր մայրցամաքներում, մինչեւ անգամ թուրքական սապոգների տակ տառապող հարավ-արեւելյան Սիրիայում, իսկական ճամփաբաժան է հանդիսանում բոլորիս համար: Այն ճամփաբաժանը, որը դեռ 2018-ին բնորոշել էր մեր ժամանակների մեծ գործիչ, տեսանող ու բարերար, «Ավրորա» համամարդկային շարժման հիմնադիր, արդեն երկու տարուց ի վեր ադրբեջանական զնդաններում տառապող Ռուբեն Վարդանյանը, «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» վերնագրով՝ Նունե Ալեքյանի հետ կազմած իր աշխատության մեջ: Տեսիլք ու տեսլական ունեցող մի մարդ, որն իր համահեղինակի հետ ուսումնասիրելով հայության վիճակն ու կարողունակությունը՝ հիշյալ աշխատության մեջ ուրվագծում է համազգային այն ճանապարհը, որը մեր ժողովրդին ու պետությանը խոստանում է առաջնորդել դեպի հզորացում եւ, հետեւաբար, ապահովություն ու բարօրություն, որոնց արժանի է մեր ժողովուրդն իր հնամյա պատմությամբ, ստեղծագործ ոգով, աշխատասիրությամբ, իմաստնացած՝ մեր տառապալից կյանքով:

Ահա թե ինչու այդ մարդը հանդիսանում է, Արցախի ռազմաքաղաքական ողջ ղեկավարության հետ, Ալիեւի եւ անձամբ Էրդողանի գլխավոր զոհը, պատանդը: Արդարեւ, հայ ժողովրդի ու Հայոց  պետության հզորացումն ու բարգավաճումը անհաղթահարելի ու միակ պատվարն է հանդիսանում թյուրք տարրի ոտնձգությունների, աշխարհակալական նկրտումների եւ, վերջապես, ցեղասպանական նոր գործողությունների դեմ:

Այս գիտակցությամբ պետք է դիմավորենք գալիք 111-րդ եւ հաջորդ տարելիցները, առաջնորդված վարդանյանական տեսլականի հիմնադրույթներով:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհաքաղաքական վեկտոր ընտրելիս

Հաջորդ գրառումը

Տիգրան Բալայանը Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառմանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Տիգրան Բալայանը Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառմանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: Այս...

ԿարդալDetails

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

17/06/2025

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական